Ընդհանրացում
Mitsis Rhodos Village Beach հյուրանոցը տեղակայված է Կիոտարի լողափին, Լինդոս: Հյուրերի տրամադրության տակ են 3 լողավազաններ ծովի ջրով, մանկական խաղահրապարարակ, 6 ռեստորան, 5 բար և սրճարան: Ընդարձակ և լուսավոր համարները համալրված են օդորակիչով, փոքրիկ սառնարանով և հեռուստացույցով` արբանյակային հեռուստատեսությամբ: Սեփական պատշգամբից բացվում է հրաշալի տեսարան դեպի այգի, լողավազան կամ ծով:
Հյուրանոցի տարածքում գործում են 6 թեմատիկ ռեստորաններ հունական, իտալական, մեքսիկական և ասիական խոհանոցներով:
Հյուրանոցի հարմարությունների թվում են թենիսի կորտը, բասկետբոլի հրապարակը:
Mitsis Rhodes Village Beach հյուրանոցի հյուրերը կարող են խաղալ ծովափնյա ֆուտբոլ, վոլեյբոլ: Բար-ամֆիթատրոնում ամեն երեկո կազմակերպվում են զվարճանքի ծրագրեր: Mitsis Rhodos Village Beach հյուրանոցը գտնվում է Հռոդոս քաղաքից 60 կմ հեռավորության վրա: Հյուրանոցի դիմաց գտնվող ավտոբուսի կայարանից ամեն օր 4 անգամ ավտոբուսները մեկնում են Հռոդոս և Լինդոս քաղաքներ:
Հյուրանոցում մատուցվող…