Ընդհանրացում
Նվիրեք Ձեր կես օրը Պհուկետի գեղեցիկ և տեսարժան վայրերին: Կտեսնեք Պհուկետ կղզու բնական գեղեցկությունը, կծանոթանաք մշակույթին և ճարտարապետությանը, և այդ ամենը փորձառու զբոսավարի ուղեկցությամբ: Կվայելեք փղերով զբոսանքը` արևադարձային անտառներով, կայցելեք Պհուկետի գլխավոր տեսարժան վայրերից մեկը` Big Buddha արձանը, կծանոթանաք Չինական կղզու առանձնահատկություններին: Այնուհետև կգնաք փղերի ճամբար, անցնելով արևադարձային անտառների միջով, հին լեռնային ճանապարհներով, այն տեղակայված է Nakkerd բլրի մոտ:Այդտեղից երևում է գրեթե ամբողջ կղզին, մինչ հասնելը Wat Chalong, որը Պհուկետի ամենանախընտրելի մենաստանն է, կտեսնեք Big Buddha արձանը, որը Պհուկետի ամենաբարձր կետն է: Հաջորդիվ կայցելեք ավանդական ընկույզի cashew գործարան, որպեսզի իմանաք ավելին տեղական արտադրանքի մասին: Վերջին կանգառը կլինի 100 տարվա չինական առանձնատունը, որը կառուցված է չինա-պորտուգալական ոճով, որտեղ նկարվել են հայտնի ֆիլմեր ինչպիսիք են` “Young Indiana Jones” , “Heaven and Earth”: Վերադառնալուն պես կվայելեք հանգիստը Պհուկետում: Եթե Դուք չունեք շատ ժամանակ, բայց ցանկանում եք տեսնել Պհուկետի պատմական վայրերը այս կես օրվա տուրը հենց Ձեզ համար է:
Օգտագործեք Ձեր ժամանակի մեծ մասը, օգտվելով այս տուրից` վայելելով կղզու բնական գեղեցկությունը կեսօրյա տուրով, ծանոթանալով կղզու մշակույթին և ճարտարապետությանը` փորձառու զբոսավարի ուղեկցությամբ:
Կվայելեք փղերի հետ զբոսանքը արևադարձային անտառներում:
Կայցելեք Պհուկետի տեսարժան վայրերից մեկը the Big Buddha:
Կիմանանք կղզում չինական ազդեցության մասին: