«ՀԻՆ ԱՐԵՆԻ» ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ,…
place Արենի , Tatev Monastery, H45, Татев, Армения Ցուցադրել քարտեզի վրա
Ընդհանրացում
Տուրի մեկնարկը 09:00
Տուրի տևողությունը 13-14 ժամ
Գրաֆիկ։ Ապրիլի 15 - հոկտեմբերի 15
Եկեք սկսենք մեր տուրը և ուղևորվենք Արենի` այցելելու «Հին Արենի» գինու գործարանը։ Այստեղ մենք կունենանք էքսկուրսիա և գինու համտես։
Արենին ուսւումնասիրելուց հետո կուղևորվենք Տաթև։ Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթեւի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգեւոր կենտրոն լինելուց, Տաթեւը եղել է նաեւ Սյունաց թագավորության քաղաքական կարեւոր հենակետ: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը եւ անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար:
Հենց այստեղ մենք անմոռանալի ճամփորդություն կունենանք աշխարհի ամենաերկար ճոպանուղիով։ 2010 թ.-ի հոկտեմբերի 16-ին Տաթեւի վանքի զանգերը բարձր էին ղողանջում` ազդարարելով Տաթեւի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու "Տաթեւի թեւեր" կոչվող ճոպանուղու բացումը: Աշխարհի ամենաերկար ճոպանուղին (5.7 կմ) կառուցվել է 11 ամիսների ընթացքում: Այն անցնում է Որոտան գետի կիրճի եւ փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով: Ճոպանուղին հիմնված է երկու տերմինալների միջեւ տեղակայված երեք աշտարակների վրա:
Միաժամանակ երկու խցիկներ են գործում` շարժվելով հակառակ ուղղություններով: Ճոպանուղին ընդամենը 6 մալուխ ունի (3-ական յուրաքանչյուր խցիկի համար), ինչը համապատասխանում է նախագծի տեխնիկական մասնագրերին (կամ առանձնահատկություններին): Կպահանջվի մոտ 11 րոպե, որպեսզի ճոպանուղին միաժամանակ 25 ուղեւոր տեղափոխի Հալիձոր գյուղից դեպի հոյակերտ Տաթեւի վանքը:
Մեր տուրի վերջին կանգառը կլինի Խնձորեսկում։ Խնձորեսկը գտնվում է Գորիս քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Գյուղը հայտնի է իր բնական քարե գորգերով: Հին Խնձորեսկը տարածված է լեռնահովիտի երկու լանջերին: Այդ լանջերի վրա բնակավայրերի կառուցման համար հարթ տարածություններ չեն եղել, որի պատճառով մարդիկ օգտագործել են քարանձավները: Վերջերս Խնձորեսկում բացվել է մի եզակի կառույց՝ ճոճվող կամուրջ, որի երկարությունը 160 մետր է, բարձրությունը ձորի ամենախոր կետից 63 մետր է, լայնությունը՝ 1.5 մետր: 14 տոննա քաշ ունեցող այս կամրջով միաժամանակ կարող են անցնել 700 մարդ: Կամուրջը միմյանց հետ կապում է հին Խնձորոսկի երկու ափերը, որտեղից հրաշալի տեսարան է բացվում:
Մեր երկար, հետաքրքիր և տեղեկատվական տուրն ավարտելուց հետո կվերադառնանք Երևան ։
Ցուցադրել քարտեզի վրա
Անձնական տվյալների կանոնակարգը
Անձնական տվյալների կանոնակարգը
Խմբակային տուրը մեկնարկում է յուրաքանչյուր հինգշաբթի` քաղաքի կենտրոնից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։ Հավելավճարի դեպքում`շաբաթվա ցանկացած օր միևնույն տուրը կարելի է պատվիրել որպես անհատական տուր։ Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին մոտ գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով։ Մինչեւ 12 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով http://hopa.am/contact-us։ Ստորև կարող եք ծանոթանալ նաև ամրագրման պայմաններին http://hopa.am/Terms-of-Use։ Տուրը մեկնարկում է Նալբանդյան 96 հասցեից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։
Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :
Ներառումներ
- Տրանսպորտ
- Զբոսավար / Ասիստենտ
- Օդորակիչ
- գինու համտես
- Էքսկուրսիոն օբյեկտների մուտքի տոմսեր
- Անվճար Wi-Fi ինտերնետ ողջ Հայաստանի տարածքում
Բացառումներ
- Ճաշ