ԽՈՐ ՎԻՐԱՊ, ՆՈՐԱՎԱՆՔ, ՛՛ԹՌՉՈՒՆՆԵՐԻ…

place Խոր Վիրապ Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Տուրի մեկնարկը  09:00 կամ 10:00 (կախված մեկնարկի օրվանից)
Տուրի տևողությունը 8-9 ժամ
Գրաֆիկ։ Մարտի 1 - Դեկտեմբերի 25


Այս տուրի ընթացքում կկազմակերպվի այցելություն Խոր Վիրապ։ Խոր Վիրապը Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է այստեղ քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվեց 301թ.`շնորհիվ Գրիգոր Լուսավորչի ջանքերի: Սակայն մինչ Տրդատ 3-րդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Աստվածաշնչյան Արարատ լեռը:

Տուրը կշարունակենք դեպի Նորավանք։ Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված այս վանքային համալիրը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Նորավանքը բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից եւ իր ձեւերի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվատծածին կրկնահարկ եկեղեցուց:

Այնուհետև կայցելենք Հնագույն քարանձավ, որը նաև կոչվում է ՛՛Թռչունների քարանձավ՛՛։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից, ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռեւս ուսումնասիրված չէ: Քարանձավի ուսումնասիրություններից գտնվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին վերագրված մետաղյա դանակներ, մրգի սերմեր, հացահատկի մնացորդներ, պարան, ամանեղեն, հագուստ, չորացած խաղող ու սալոր։ Այստեղ է հայտնաբերվել աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը, մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ, ինչպես նաեւ աշխարհի ամենաառաջին գինեգործարանը։ Ներկայումս այդ գինեգործարանը համարվում է աշխարհում հնագույնը եւ թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակին։ 

Վերջում մենք գինի կհամտեսենք  ՛՛Հին Արենի՛՛ գինու գործարանում և երեկոյան կվերադառնանք Երևան։ 


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Խմբակային տուրը մեկնարկում է յուրաքանչյուր չորեքշաբթի և ուրբաթ` քաղաքի կենտրոնից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։ Հավելավճարի դեպքում`շաբաթվա ցանկացած օր միևնույն տուրը կարելի է պատվիրել որպես անհատական տուր։ Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին մոտ գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով։ Մինչեւ 12 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով http://hopa.am/contact-us։ Ստորև կարող եք ծանոթանալ նաև ամրագրման պայմաններին http://hopa.am/Terms-of-Use։ Տուրը մեկնարկում է Նալբանդյան 96 հասցեից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։

Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :


Ներառումներ


  •     Տրանսպորտ
  •     Զբոսավար / Ասիստենտ
  •     Օդորակիչ
  •     Էքսկուրսիոն օբյեկտների մուտքի տոմսեր
  •     Անվճար Wi-Fi ինտերնետ ողջ Հայաստանի տարածքում

Բացառումներ


  •     Ճաշ    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին