«ՀԻՆ ԱՐԵՆԻ» ԳԻՆՈՒ ԳՈՐԾԱՐԱՆ,…

place Երևան Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Տուրի մեկնարկը 09:00
Տուրի տևողությունը 13-14 ժամ
Գրաֆիկ։ Մարտի 15 - Նոյեմբերի 15

Եկեք սկսենք մեր տուրը և ուղևորվենք Արենի` այցելելու «Հին Արենի» գինու գործարանը։ Այստեղ մենք կունենանք էքսկուրսիա և գինու համտես։ 

Արենին ուսւումնասիրելուց հետո կուղևորվենք Տաթև։ Զանգեզուրի ճարտարապետական կոթողների մեջ Տաթեւի վանքը չունի իր համազորը: Սա միջնադարյան Հայաստանի ամենահարուստ վանքային համալիրն է եղել: Բացի հոգեւոր կենտրոն լինելուց, Տաթեւը եղել է նաեւ Սյունաց թագավորության քաղաքական կարեւոր հենակետ: Վանքի ռազմավարական ձեռնտու դիրքը եւ անառիկությունը նպաստավոր պայմաններ են ստեղծել այստեղ պաշտպանական ամուր կառույցներ ստեղծելու համար: 

Հենց այստեղ մենք անմոռանալի ճամփորդություն կունենանք աշխարհի ամենաերկար ճոպանուղիով։ 2010 թ.-ի հոկտեմբերի 16-ին Տաթեւի վանքի զանգերը բարձր էին ղողանջում` ազդարարելով Տաթեւի միջնադարյան վանական համալիրը վերականգնելու ծրագրի մեկնարկն ու "Տաթեւի թեւեր" կոչվող ճոպանուղու բացումը: Աշխարհի ամենաերկար ճոպանուղին (5.7 կմ) կառուցվել է 11 ամիսների ընթացքում: Այն անցնում է Որոտան գետի կիրճի եւ փարթամ անտառներով ծածկված բլուրների միջով: Ճոպանուղին հիմնված է երկու տերմինալների միջեւ տեղակայված երեք աշտարակների վրա: 
Միաժամանակ երկու խցիկներ են գործում` շարժվելով հակառակ ուղղություններով: Ճոպանուղին ընդամենը 6 մալուխ ունի (3-ական յուրաքանչյուր խցիկի համար), ինչը համապատասխանում է նախագծի տեխնիկական մասնագրերին (կամ առանձնահատկություններին): Կպահանջվի մոտ 11 րոպե, որպեսզի ճոպանուղին միաժամանակ 25 ուղեւոր տեղափոխի Հալիձոր գյուղից դեպի հոյակերտ Տաթեւի վանքը:

Մեր տուրի վերջին տեսարժան վայրը կլինի Շաքիի ջրվեժը։ Հայաստանի հարավում` Սիսիանից ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Շաքիի ջրվեժը: Սյունիքի գողտրիկ անկյուններից մեկում պարփակված այս ջրվեժն ականատեսներին ներկայանում է իր աննկարագրելի գեղեցկությամբ: Այստեղ օդը լցված է ջրի մեղրածոր երաժշտությամբ, որը, միանալով լեռնային բնության համայնապատկերին, վերածվում է բնական կտավի: 

Մեր երկար, հետաքրքիր և տեղեկատվական տուրն ավարտելուց հետո կվերադառնանք Երևան ։


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Խմբակային տուրը մեկնարկում է յուրաքանչյուր շաբաթ` քաղաքի կենտրոնից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։ Հավելավճարի դեպքում`շաբաթվա ցանկացած օր միևնույն տուրը կարելի է պատվիրել որպես անհատական տուր։ Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին մոտ գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով։ Մինչեւ 12 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով http://hopa.am/contact-us։ Ստորև կարող եք ծանոթանալ նաև ամրագրման պայմաններին http://hopa.am/Terms-of-Use։ Տուրը մեկնարկում է Նալբանդյան 96 հասցեից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։

Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :


Ներառումներ


  •     Տեղի զբոսավարներ/քարտեզներ
  •     Տրանսպորտ
  •     Օդորակիչ
  •     Էքսկուրսիոն օբյեկտների մուտքի տոմսեր
  •     Անվճար Wi-Fi ինտերնետ ողջ Հայաստանի տարածքում

Բացառումներ


  •     Ճաշ    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին