













Ընդհանրացում
Տուրի մեկնարկը 10:00
Տուրի տևողությունը 9-10 ժամ
Գրաֆիկ։ Ապրիլի 15 - Հոկտեմբերի 15
Մեր ուղևորության ընթացքում կայցելենք Դաշտադեմի բերդ, որը գտնվում է Թալին քաղաքին կից՝ համանուն գյուղում: Այն Արագածոտնի մարզում հանդիպող միջնադարյան այն ամրոցներից է, որոնք կառուցվել էին Արարատյան դաշտը հարձակումներից պաշտպանելու համար:
Հետո կուղևորվենք Գյումրի։ Հայաստանի հյուսիս-արեւմուտքում, Շիրակի դաշտավայրի կենտրոնում, Երեւանից 126 կմ հեռավորության վրա է գտնվում Հայաստանի ամենակոլորիտային քաղաքը` Գյումրին: Շատ խորն են այստեղ ազգային ավանդույթները, ազգային ոգին իր արտահայտությունն է գտել գրեթե ամեն ինչում: Գյումրվա հին փողոցներով քայլելիս դեռեւս թվում է, թե լսվում է դարբինների մուրճերի ձայնը, թվում է, թե փողոցի անկյունից ուր որ է կհայտնվի ֆայտոնը ու ֆայտոնչին իր բամբ ձայնով կհրավիրի շրջել քաղաքի փողոցներով: Քաղաքի բարձր ճարտարապետության մասին են խոսում, բնակելի հին տները, որոնց մեծ մասը բարեբախտաբար դիմացան սարսափելի երկրաշարժին: Այս տներն աչքի են ընկնում ճարտարապետական մանրամասների հոյակապ իրականացմամբ, բազմերանգ տուֆի գունային համադրություններով, պատշգամբների փայտե բարձրարվեստ զարդաքանդակներով: Գյումրին` ի սկզբանե եղել է մշակութային իրադարձությունների կենտրոնում, որտեղ առաջին անգամ բեմադրվել Արմեն Տիգրանյանի ժողովրդական "Անուշ" օպերան:
Այստեղից էլ կուղևորվենք հայտնի Սև Բերդ իսկ հետո Մարմաշեն եկեղեցի։Ախուրյան գետի բարձրադիր ափին` գեղատեսիլ սարահարթի վրա է գտնվում իշխան Վահրամ Պահլավունու կառուցած Մարմաշենի հոյակերտ եկեղեցական համալիրը: Այն մի հսկայական կոթող է, որի շինարարությունը սկսվել է 986թ. եւ ավարտվել է 1029թ: Գլխավոր եկեղեցին գմբեթավոր դահլիճ է, որի ճակատները մշակված են եռանկյունաձեւ խորշերով, որոնք իրենց լուսաստվերային խաղերով կենդանություն են հաղորդում կառույցին: Սրբատաշ կարմիր տուֆով կառուցված այս համալիրը, ընդգծվելով երկնքի կապույտ ֆոնի վրա, աննկարագրելի տպավորություն է թողնում:
Տուրն ավարտելուց հետո կվերադառնանք Երևան։
Ցուցադրել քարտեզի վրա
Անձնական տվյալների կանոնակարգը
Անձնական տվյալների կանոնակարգը
Խմբակային տուրը մեկնարկում է յուրաքանչյուր երեքշաբթի` քաղաքի կենտրոնից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։ Հավելավճարի դեպքում`շաբաթվա ցանկացած օր միևնույն տուրը կարելի է պատվիրել որպես անհատական տուր։ Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին մոտ գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով։ Մինչեւ 12 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով http://hopa.am/contact-us։ Ստորև կարող եք ծանոթանալ նաև ամրագրման պայմաններին http://hopa.am/Terms-of-Use։ Տուրը մեկնարկում է Նալբանդյան 96 հասցեից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։
Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :
Ներառումներ
- Տեղի զբոսավարներ/քարտեզներ
- Տրանսպորտ
- Օդորակիչ
- Էքսկուրսիոն օբյեկտների մուտքի տոմսեր
- Անվճար Wi-Fi ինտերնետ ողջ Հայաստանի տարածքում
Բացառումներ
- Ճաշ