Ընդհանրացում
Տուրի մեկնարկը 10:00
Տուրի տևողությունը 4-5 ժամ
Գրաֆիկ։ Մարտի 1 - Դեկտեմբերի 25
Սկսենք մեր անմոռանալի ուղևորությունը դեպի Գառնու տաճար։ Եռանկյունաձեւ հրվանդանի վրա վեր խոյացող Գառնու տաճարը հայ հեթանոսական մշակույթից պահպանված եզակի օրինակն է: Տաճարը հունա-հռոմեական եւ հայկական ոճերի միացման ծնունդ է:Հայաստանում քրիստոնեությունն ընդունելուց հետո երբեմնի հեթանոսական տաճարը վերածվում է արքաների ամառային նստավայրի: Այսօր էլ տաճարի շրջակայքում կարելի է տեսնել ամրոցի եւ արքայական պալտների այլ ավերակները, ինչպես նաեւ մեծ հետաքրքրություն առաջացնող թագավորական բաղնիքը` հատակի գունավոր խճանկարով:
Այնուհետև շարունակենք մեր ուղևորությունը դեպի Գեղարդ։ Գառնիից 9 կմ հեռավորության վրա, Ազատ գետի ափին է գտնվում 13-րդ դարի հայ ճարտարապետության անգերազանցելի գլուխգործոցը` Գեղարդը: Ի սկզբանե վանքային համալիրը կոչվում էր Այրիվանք, իսկ հետագայում ստանում է Գեղարդ անունը` ի հիշատակ այնտեղ պահվող Գեղարդի, որով ըստ ավանդության հռոմեացի զինվորը խոցել էր Քրիստոսի կողը:Գեղարդավանքը հարուստ է նրբակերտ զարդաքանդակներով եւ բարձրարվեստ խաչքարերով:
Մեր տուրի ընթացքում Ձեզ հնարավորություն կնձեռվի մասնակցել Լավաշ թխելու արարողությանը և ծանոթանալ հայակական ավանդական Լավաշի թխման գործընթացին։
Տուրի ավարտրից հոտ` ներշնչված Լեռնային Հայաստանի գեղեցկությամբ, բոլորս միասին կվերադառնանք Երևան։