Ընդհանրացում
Նախ մինչ այդ կայցելենք Արագածոտն մարզի գոհարներից մի քանիսը`
1) Սուրբ Գևորգ եկեղեցի (գյուղ Մուղնի)
2) Հովհաննավանք (գյուղ Օհանավան)
3) Սաղմոսավանք (գյուղ Սաղմոսավան)
4) Սուրբ Սարգիս վանք (գյուղ Ուշի):
Այնուհետև օրվա երկրորդ կեսին նախատեսվում է անցկացնել հետաքրքիր ժամանց Աշտարակի հեծյալ ակումբում,
որտեղ վարժեցնում են ինչպես անգլիական զտարյուն և բուդյոնովյան ցեղատեսակներ, այնպես էլ մեծ ճանաչում ունեցող զտարյուն արաբական ձիեր:
Ակումբում կծանոթանանք ձիավարելու կանոններին, կլսենք հետաքրքիր պատմություններ ձիերի մասին, կդիտենք ձիերի ցուցադրական
ելույթները, այնուհետև յուրաքանչյուրը կզգա ձիավարելու հաճույքը, իսկ վերջում այս ամենը կեզրափակենք խարույկով: