Ընդհանրացում
Տուրի մեկնարկը 09:00
Տուրի տևողությունը 11-12 ժամ
Գրաֆիկ։ Մարտի 15 - ՆՈՅԵՄԲԵՐԻ 15
Սկսենք մեր խմբակային տուրն ու ուղևորվենք Խոր Վիրապ։ Խոր Վիրապը Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է այստեղ քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվեց 301թ.`շնորհիվ Գրիգոր Լուսավորչի ջանքերի: Սակայն մինչ Տրդատ 3-րդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Աստվածաշնչյան Արարատ լեռը:
Շարունակենք ճանապարհը դեպի Նորավանք վանական համալիր։ Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված այս վանքային համալիրը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Նորավանքը բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից եւ իր ձեւերի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվատծածին կրկնահարկ եկեղեցուց:
Հաջորդ կանգառը կլինի Ջերմուկում։ Վայոց Ձորի հյուսիս-արեւելյան մասում է գտնվում հայտնի առողջարանային քաղաք Ջերմուկը: Այստեղի հանքային ջրերի բուժիչ հատկությունների մասին հայտնի է եղել դեռեւս վաղ միջնադարից: Այցելուների համար կառուցված է հատուկ ըմպելասրահ, որտեղ հանքային ջրերի մատակարարումը իրականցվում է տարբեր ծորակներով` ըստ ջրի ջերմաստիճանի, որը տատանվում է 30-50 աստիճան: Ջերմուկի կլիմայական առանձնահատկությունները, հիանալի բնությունը, բացարձակ մաքուր օդը գերազանց հնարավորություն են ստեղծում հարմարավետ հանգիստ կազմակերպելու համար:
Երևան վերադառնալու ճանապարհին կայցելենք նաև «Հին Արենի» գինու գործարան, որտեղ կունենանք փոքրիկ էքսկուրդիա և համտես։