Ընդհանրացում
Տուրի մեկնարկը 10:00
Տուրի տևողությունը 9-10 ժամ
Գրաֆիկ։ Մարտի 1 - Դեկտեմբերի 25
Մեր տուրի առաջին կանգառը կլինի Սևանա լիճը։ Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող Սեւանը Կովկասի ամենախոշոր եւ աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Լիճն ունի հրաբխային ծագում եւ շրջապատված է մինչեւ 3000 եւ ավելի մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը եւ բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
Այստեղ մենք կայցելենք Սևանավանք։ Սեւանավանքը կառուցվել է 874թ. Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու պատվերով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտ ֆոնի վրա գծագրվող Սբ. Առաքելոց եւ Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:
Երկրորդ կանգառը կլինի Դիլիջանում, որտեղ էլ կայցելենք Գոշավանք և Հաղարծին։ Դիլիջանը մարդկանց գրավում է իր անզուգական բնությամբ եւ մեղմ կլիմայով: Գտնվում է Աղստեւ գետի ափին եւ հայտնի է որպես առողջարանային քաղաք: Տաք արեւը, անտառային թարմ օդը եւ հանքային ջուրը բուժական մեծ ազդեցություն են թողնում: Դիլիջանը հարուստ է պատմամշակութային բազմաթիվ կառույցներով:
Գոշավանքը հիմնադրել է միջնադարի նշանավոր հոգեւոր գիտնական, առակագիր եւ իրավագետ Մխիթար Գոշը: Վանքային համալիրը բաղկացած է մի քանի եկեղեցական եւ աշխարհիկ կառույցներից: Այս խմբի զարդն է կազմում Ս. Լուսավորիչ եկեղեցու մուտքի մոտ տեղադրված մեծատաղանդ Պողոս վարպետի կողմից 1291թ. կերտված անզուգական խաչքարը: Գոշավանքը եղել է միջնադարի հոգեւոր մշակույթի եւ գրչության ամենահայտնի կենտրոններից մեկը Հայաստանում:
Տավուշի մարզի սաղարթախիտ անտառներում գտնվող Հաղարծնի վանքը բնական միջավայրի ու ճարտարապետության միաձուլման աննկարագրելի օրինակ է: Հիմնադրվելով 10-11-րդ դարերում` վանքը համալրվում է նոր կառույցներով 12-13-րդ դարերում: Այժմ այն բաղկացած է Սբ. Գրիգոր, Սբ. Աստվածածին, Սբ. Ստեփանոս եկեղեցիներից ու հարակից այլ շինություններից: Այս ամենը համալրում է բակի ընկուզենին, որը գրեթե վանքի տարիքին է:
Տուրն ավարտելուց հետո մենք երեկոյան կվերադառնանք Երևան։
Ցուցադրել քարտեզի վրա
Անձնական տվյալների կանոնակարգը
Անձնական տվյալների կանոնակարգը
Խմբակային տուրը մեկնարկում է յուրաքանչյուր չորեքշաբթի` քաղաքի կենտրոնից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։ Հավելավճարի դեպքում`շաբաթվա ցանկացած օր միևնույն տուրը կարելի է պատվիրել որպես անհատական տուր։ Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին մոտ գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով։ Մինչեւ 12 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով http://hopa.am/contact-us։ Ստորև կարող եք ծանոթանալ նաև ամրագրման պայմաններին http://hopa.am/Terms-of-Use։ Տուրը մեկնարկում է Նալբանդյան 96 հասցեից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։
Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :
Ներառումներ
- Տեղի զբոսավարներ/քարտեզներ
- Տրանսպորտ
- Օդորակիչ
- Էքսկուրսիոն օբյեկտների մուտքի տոմսեր
- Անվճար Wi-Fi ինտերնետ ողջ Հայաստանի տարածքում
Բացառումներ
- Ճաշ