

















Ընդհանրացում
Տուրի մեկնարկը 09:00
Տուրի տևողությունը 7-8 ժամ
Գրաֆիկ։ Մարտի 15 - Նոյեմբերի 15
Տուրը կսկսենք Երևանից և կուղևորվենք Սաղմոսավանք։ Հովհանավանքից 5կմ հեռավորության վրա, Քասաղի կիրճին նայող բարձունքի վրա, 13-րդ դարում Վաչուտյան իշխանները կառուցել են Սաղմոսավանքը: Գլխավոր եկեղեցուն կից է վանական գրատունը, որտեղ տարիներ շարունակ գրվել ու նկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: Սաղմոսավանքը զգալիորեն տուժեց 1988 թ. ուժեղ երկրաշարժից: Սակայն 2000 թ. ավարտված վերականգնողական աշխատանքները համալիրին վերադարձրին նախքին փայլն ու շքեղությունը:
Կշարունակենք մեր տուրը դեպի Հայոց Այբուբենի Հուշարձան։ Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Հայոց գրերը ստեղծվել են 405-406 թթ.-ին եւ մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար: Այն մշակվել է լեզվաբան եւ եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից, որպեսզի Աստվածաշունչը հասանելի դառնա հայերի համար եւ տարածվի Քրիստոնեությունը: Մաշտոցյան այբուբենը ի սկզբանե բաղկացած էր 36 տառերից, որը ամբողջացվել է Միջին Դարերում:
Հաջորդ կանգառը կլինի Ամբերդում։ Կառուցված լինելով բնականորեն լավ պաշտպանված բարձունքի վրա` Ամբերդը երկար ժամանակ ծառայել է որպես ռազմական կարեւոր հենակետ: Աշխարհիկ նշանակություն ունեցող այս ամրոցի բաղկացուցիչ մասն է հանդիսանում 1026 թ. Վահրամ Պահլավունու կողմից կառուցված եկեղեցին:
Ճաշի ժամին խմբի բոլոր անդամներին կառաջարկվի մասնակցել Խորովածի պիկնիկին (գործում է հավելվճար)։
Ճաշից հետո կշարունակենք մեր ճանապարհը դեպի Կարմրավոր եկեղեցի։ Կարմրավոր եկեղեցին իր փոքրածավալությամբ եւ ճարտարապետական նրբաճաշակ մտահղացմամբ հիշեցնում է միաձույլ կոթող: Կառուցված լինելով 7-րդ դարում` այն գրեթե անվնաս հասել է մեր օրերը: Ունի արտաքուստ եւ ներքուստ խաչաձեւ հատակագիծ:
Վերջին կանգառը կլինի Օշականում։ Օշականի մասին հիշատակություններ են արվում սկսած 5-րդ դարից, ուր 440թ. Վահան Ամատունի իշխանը ամփոփում է հայոց գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի աճյունը եւ նրա գերեզմանի վրա հիմնում եկեղեցի, որի տեղում 19-րդ դարում կառուցվում է Սբ. Մեսրոպ Մաշտոց անունը կրող եկեղեցին: Ամեն տարի սեպտեմբերին շատ առաջին դասարանցիներ հայոց այբուբենի առաջին տառը սովորում են հենց այս եկեղեցում` Մաշտոցի շիրիմի մոտ հանդիսավոր երդումից հետո:
Ավարտելով մեր երկար և տեղեկատվական տուրը, մենք կվերադառնանք Երևան։
Ցուցադրել քարտեզի վրա
Անձնական տվյալների կանոնակարգը
Անձնական տվյալների կանոնակարգը
Խմբակային տուրը մեկնարկում է յուրաքանչյուր ուրբաթ` քաղաքի կենտրոնից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։ Հավելավճարի դեպքում`շաբաթվա ցանկացած օր միևնույն տուրը կարելի է պատվիրել որպես անհատական տուր։ Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին մոտ գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով։ Մինչեւ 12 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով http://hopa.am/contact-us։ Ստորև կարող եք ծանոթանալ նաև ամրագրման պայմաններին http://hopa.am/Terms-of-Use։ Տուրը մեկնարկում է Նալբանդյան 96 հասցեից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։
Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :
Ներառումներ
- Տեղի զբոսավարներ/քարտեզներ
- Տրանսպորտ
- Օդորակիչ
- Էքսկուրսիոն օբյեկտների մուտքի տոմսեր
- Անվճար Wi-Fi ինտերնետ ողջ Հայաստանի տարածքում
Բացառումներ
- Ճաշ
- Խորովածի պիկնիկ (անձը 4.500 դրամ)