Ընդհանրացում
Երբևէ եղե՞լ եք Հին Խնձորեսկում, տեսե՞լ եք արդյոք Խնձորեսկի 160 մ երկարությամբ ճոճվող կամուրջը և քարանձավային կացարանները,
ուր մարդիկ ապրել են մինչև 1950-ականները: Եթե ոչ, ապա միացե՛ք մեր այս եզակի արշավին:Խնձորեսկում կայցելենք նաև Մխիթար Սպարապետի գերեզմանը և 15-17 դարերի ևս 2 եկեղեցիններ:
Իսկ հետդարձին կայցելենք Տաթևի վանական համալիր, կնստենք Տաթևեր ռեկորդակիր ճոպանուղին և կայցելենք Քարահունջ: Տուրի շրջանակներում կունենանք գինու անվճար համտես Արենիում:Տաթևի վանական համալիրը տեսնելու համար ճոպանուղի նստելը պարտադիր է:
Երկկողմանի տոմսի արժեքը մեր հյուրերի համար 5.000 ՀՀ դրամ: