ԾԱՂԿԱՁՈՐ, ԿԵՉԱՌԻՍ, ՃՈՊԱՆՈՒՂԻ-ՄԵԿ…

place Երևան Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Տուրի մեկնարկը 10:00
Տուրի տևողությունը 7-8 ժամ
Գրաֆիկ։ Մարտի 15 - Նոյեմբերի 15


Վաղ առավոտյան սկսում ենք մեր տուրը և ուղևորվում ենք Ծաղկաձոր` 
Հայաստանի ամենահայտնի եւ հյուրընկալ վայրերից մեկը: Սա մեր լեռնային երկրի փոքրիկ այն անկյուններից է, ուր բնության գեղեցկությունն ի հայտ է գալիս իր ամբողջ բազմազանությամբ: Հենց այստեղ էլ մենք կայցելենք Կեչառիս վանքային համալիրը և Ճոպանուղի կնստենք (մեկ կայան)։ 

Շարունակում ենք մեր տուր դեպի Սևանա Լիճ։ Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող ՍեւանըԿովկասի ամենախոշոր եւ աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Լիճն ունի հրաբխային ծագում եւ շրջապատված է մինչեւ 3000 եւ ավելի մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը եւ բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:

Այստեղ այցելում ենք Սևավանավանք։ Չքնաղ տեսարան է բացվում Սեւանա լճի հյուսիս-արեւմտյան մասում, ուր լճի հայելանման մակերեւույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սեւանավանքը կառուցվել է 874թ. Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու պատվերով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտ ֆոնի վրա գծագրվող Սբ. Առաքելոց եւ Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:

Նավով զբոսանքը Սևանա լճում կազդարարի մեր ուղևորության հաճելի ավարտը։ 
 


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Խմբակային տուրը մեկնարկում է յուրաքանչյուր կիրակի` քաղաքի կենտրոնից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։ Հավելավճարի դեպքում`շաբաթվա ցանկացած օր միևնույն տուրը կարելի է պատվիրել որպես անհատական տուր։ Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին մոտ գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով։ Մինչեւ 12 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով http://hopa.am/contact-us։ Ստորև կարող եք ծանոթանալ նաև ամրագրման պայմաններին http://hopa.am/Terms-of-Use։ Տուրը մեկնարկում է Նալբանդյան 96 հասցեից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։

Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :


Ներառումներ


  •     Տեղի զբոսավարներ/քարտեզներ
  •     Տրանսպորտ
  •     Օդորակիչ
  •     Էքսկուրսիոն օբյեկտների մուտքի տոմսեր
  •     Նավով զբոսանք
  •     Անվճար Wi-Fi ինտերնետ ողջ Հայաստանի տարածքում

Բացառումներ


  •     Ճաշ    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին