ՇՐՋԱՅՑ ԵՐԵՎԱՆՈՒՄ`ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՆԳԱՐԱՆ,…

place Երևան Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Տուրի մեկնարկը 10:00
Տուրի տևողությունը 5-6 ժամ
Գրաֆիկ։ Մարտի 1 - Դեկտեմբերի 25


Առաջարկում ենք այցելել Էրեբունի թանգարան, որը կառուցվել է մ. թ. ա. 782 թ. ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: 19-րդ դարում սկսվեցին բլրի պեղումները, որոնց ընթացքում հայտնաբերվեց այն սեպագիր արձանագրությունը, ըստ որի այժմյան Երեւանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Բլրի գագաթին գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են այդ հեռավոր դարերի բարձր գեղարվեստական նվաճումների մասին: Բլրի ստորոտին է գտնվում թանգարանը, որը ցուցադրում է պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները:

Ավելի ուշ կայցելեք հայկական շուկա, որտեղ կարող եք հուշանվերներ գնել Ձեր ընկերների և բարեկամների համար։ Այնուհետև  Ձեզ կտանեն ՛՛Մեգերյան Կարպետ՛՛ գորգերի գործարան, որպեսզի տեսնեք մի շարք հնագույն գորգերի հավաքածուներ, որոնք պատկանում են Մեգերյան ընտանիքի մասնավոր հավաքածուին։ 

Նախքան տուրի ավարտը կկազմակերպվի փոքրիկ էքսկուրսիա դեպի ՛՛Արարատ՛՛ կոնյակի գործարան։ Այստեղ կծանոթանաք կոնյակի արտադրման և պատրաստման եղանակին, ինչպես նաև կհամտեսեք Արարատ կոնյակի տարբեր տեսակներ։ 

 


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Խմբակային տուրը մեկնարկում է յուրաքանչյուր հինգշաբթի` քաղաքի կենտրոնից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։ Հավելավճարի դեպքում`շաբաթվա ցանկացած օր միևնույն տուրը կարելի է պատվիրել որպես անհատական տուր։ Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին մոտ գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով։ Մինչեւ 12 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով http://hopa.am/contact-us։ Ստորև կարող եք ծանոթանալ նաև ամրագրման պայմաններին http://hopa.am/Terms-of-Use։ Տուրը մեկնարկում է Նալբանդյան 96 հասցեից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։

Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :


Ներառումներ


  •     Տեղի զբոսավարներ/քարտեզներ
  •     Տրանսպորտ
  •     Օդորակիչ
  •     Էքսկուրսիոն օբյեկտների մուտքի տոմսեր
  •     Անվճար Wi-Fi ինտերնետ ողջ Հայաստանի տարածքում

Բացառումներ


Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին