Ալպիական համայնապատկերային տուր…

place Vienna Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Մենք Ձեզ հետ կտեղափոխվենք Ավստրիայի լճային շրջան` Զալցկամմերգուտ, Եվրոպայի ամենագեղատեսիլ ճանապարհներով: Դուք կունենաք բացառիկ հնարավորություն այցելել հնագույն Ադմոնտ աբբայություն, որի պատերը պատրաստ են պատմել իր հետաքրքրաշարժ պատմությունը: Կտեսնեք աշխարհի ամենամեծ վանական գրադարանը, որը ներկայացված է բարոկկո ոճի ողջ գեղեցկությամբ և հարստությամբ: Մեր ճանապարհորդությունը կշարունակվի գեղատեսիլ Զալցկամերգուտ շրջանում և մենք կտեղափոխվենք հեքիաթային քաղաք Հալշտատ: Բարձր լեռների մեջ թաքնված փոքրիկ քաղաքը գեղատեսիլ լճի ափին դարձել է Ավստրիայի այցեքարտը: Այս քաղաքը հենց այն վայրն է, որն անպայման պետք է այցելի յուրաքանչյուրը, քանի որ ոչ մի նկար երբեք չի կարող փոխանցել քաղաքի յուրահատուկ մթնոլորտը և բնավորությունը: Որպեսզի վայելեք Զալցկամմերգուտ շրջանի գեղեցկությունն ամբողջությամբ, հետադարձին կայցելեք ինքնատիպ հանգստյան քաղաք Սանկտ Վոլֆգանգ և կկարողանաք զգալ ալպիական լեռների և լճերի  հանգիստ ու գերող գեղեցկությունը: Էքսկուրսիայի տևողությունը՝ 12 ժամ:


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Սկիզբը 08:00, տևողությունը 12 ժամ: Ուշադրությու՛ն: Էքսկուրսիան իրականացնող ընկերությունն իրավունք է վերապահում արտակարգ իրավիճակներում կամ այլ չնախատեսված դեպքերում չիրականացնել վերը նշված էքսկուրսիոն ծրագիրը կամ մտցնել որոշակի փոփոխություններ ծրագրում ինչի մասին հաճախորդները նախապես տեղյակ կպահվեն ոչ ուշ քան կատարումից 24 ժամ առաջ և այդ դեպքում բոլոր հաճախորդներին կառաջարկվեն այլընտրանքային տարբերակներ կամ անվճար չեղարկում: Էքսկուրսիայի ժամանակ պետք է ունենալ` անձնագիր, վիզա, ապահովագրություն:

Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :


Ներառումներ


  •     Զբոսավարի ծառայությունները
  •     Տրանսֆեր
  •     Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը

Բացառումներ


  •     Ուտելիք, խմիչքներ    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին