1-օրյա տուր Զալցբուրգում

place Vienna Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Զալցբուրգ - քաղաք, որտեղ ծնվել է մարդկության ամենատաղանդավոր երաժիշտներից մեկը` Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը: Եվ երևի թե դա բավարար կլիներ, որպեսզի Զալցբուրգը լիներ ամենաայցելվող զբոսաշրջային կենտրոններից մեկն աշխարհում:  Ավստրիացի հանճարեղ երգահանի տուն-թանգարանը, Մոցարտի հրապարակը և հուշարձանը յուրաքանչյուր էքսկուրսիայի անբաժանելի մասն են: Սակայն ամեն տարի ողջ աշխարհից միլիոնավոր մարդկանց այս քաղաք է բերում ոչ միայն մեծագույն Մոցարտի արվեստը: Այստեղ իսկապես կան տեսարժան վայրեր: Ձեր ծանոթությունը Զալցբուրգի հետ կսկսվի Միրաբել պալատական-պարտեզային անսամբլից, բաց երկնքի տակ թատրոնից, թզուկների այգիով: Այնուհետև մեր ճամփորդությունը կշարունակվի քաղաքի հին հատվածով: 1997 թվականին Զալցբուրգի ամբողջ հին կենտրոնը ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հնագույն մշակութային ժառանգության ցանկում և դուք բառացիորեն առաջին քայլերից կզգաք այդ քաղաքի ողջ հմայքը: Գետրայդեգասսե - քաղաքի հնագույն առևտրային փողոցը, Ռեզիդենցպլաց, այստեղ տեղակայված ամենամեծ շատրվանով (Իտալիայից դուրս) բարոկկո ոճում, Մայր տաճարը, Սբ. Պետրոսի տաճարը, որը գոյություն ուներ անգամ մինչև քաղաքի հիմնումը, Ֆրացիսկյան եկեղեցին, իր մեջ մի քանի ճարտարապետական ոճ միավորող: Հաշված վայրկյանների ընթացքում ֆունիկուլյորը Ձեզ կբարձրացնի Եվրոպայի ամենամեծ ամրոցներից մեկի` «Բարձունքային Զալցբուրգի» մոտ, որտեղից Ձեր առջև կբացվի ապշեցնող տեսարան դեպի քաղաք, շրջապատված արևելյան Ալպերով: Ձեզնից վերև կլինեն միայն ամպերը: Ծրագրի մեջ մտնում է նաև ամրոցի պատմության մասին պատմվածք և հայտնի լեռնային դիվիզիաների Ռազմական փառքի թանգարանի այցելություն: Ի դեպ, ճանապարհը դեպի Զալցբուրգ ինքն իրենով հաճելի զգացողություններ կպարգևի Ձեզ, քանի որ անցնում է ալպիական լճերի շրջակայքով:


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Սկիզբը 08:00, տևողությունը 12 ժամ: Ուշադրությու՛ն: Էքսկուրսիան իրականացնող ընկերությունն իրավունք է վերապահում արտակարգ իրավիճակներում կամ այլ չնախատեսված դեպքերում չիրականացնել վերը նշված էքսկուրսիոն ծրագիրը կամ մտցնել որոշակի փոփոխություններ ծրագրում ինչի մասին հաճախորդները նախապես տեղյակ կպահվեն ուշ քան կատարումից 24 ժամ առաջ և այդ դեպքում բոլոր հաճախորդներին կառաջարկվեն այլընտրանքային տարբերակներ կամ անվճար չեղարկում: Էքսկուրսիայի ժամանակ պետք է ունենալ` անձնագիր, վիզա, ապահովագրություն:

Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :


Ներառումներ


  •     Զբոսավարի ծառայությունները
  •     Տրանսֆեր

Բացառումներ


  •     Ուտելիք, խմիչքներ    
  •     Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին