Ընդհանրացում
Ինչպես կարճ ժամանակում հասցնել Վիեննայում տեսնել ամեն ինչ, կողմնորոշվել, թե որտեղ գնալ ինքնուրույն և ինչպես պարզել բոլոր հետաքրքրող հարցերը: Եթե Դուք մտածել եք այս մասին, ապա այս էքսկուրսիան Ձեզ համար է: Վիեննայի հազարից ավելի տեսարժան վայրերից Դուք կտեսնեք ամենահայտնիները և նշանակալիները: Քաղաքի հետ ծանոթությունը կսկսվի բուլվարային օղակի շքեղ շինություններից` Վիեննական Օպերայի, Հոֆբուրգ կայսերական պալատի, Մարիա Թերեզիայի թանգարանային հրապարակի, քաղաքապետարանի, դրամատիկական թատրոնի, Վիեննայի Համալսարանի, Վոտիվկիրխե եկեղեցու, բորսայի, կայսերական բանտերի, Շվեդենպլաց հրապարակի, Ուրանիա հնագույն աստղադիտարանի շենքերից: Առաջին կանգառը կանենք ճարտարապետ Հունդերտվասսերի արտասովոր շինության մոտ: Այնուհետև Ձեզ կծանոթացնեն Պրատեր քաղաքային զվարճանքի վայրին, նրա հնագույն, սակայն գործող դիտանիվին, Դանուբ գետին, ՄԱԿ-ի համալիրին, դանուբյան հեռուստաաշտարակին, Մեքսիկոպլացում գտնվող հոբելյանական եկեղեցուն, Օտտո Վագների Խնայբանկի շինությանը, կիրառական արվեստի թանգարանին, Շտրաուսի հուշարձանով քաղաքային այգուն, Կուրսալոնի համերգային համալիրին, խորհրդային զինվորի հուշարձանով Շվարցենբերգ հրապարակին, Բելվեդեր պալատական համալիրին, Սեցեսսիոն շենքին, Նաշմարկտ շուկային և իհարկե Շոնբրուն պալատին: Այս ամենը մի փոքրիկ հատված է այն ամենից, ինչ Ձեզ ցույց կտան և կպատմեն էքսկուրսիայի ընթացքում: Դուք ավելի ամբողջական պատկերացում կունենաք Ավստրիայի մայրաքաղաքի մասին, բազմաթիվ հետաքրքիր և արտասովոր փաստեր կիմանաք, իսկ էքսկուրսիայի ավարտին մեր զբոսավարը կպատասխանի Ձեր հարցերին և այս հեքիաթային քաղաքում Դուք վստահաբար կկարողանք շարունակել զբոսանքն ինքնուրույն: Էքսկուրսիայի ավարտին Դուք հնարավորություն կունենաք ցանկության դեպքում մնալ Շոնբրունում և հավելավճարով այցելել այն աուդիոգիդով: Լրացուցիչ վճարվում են Շոնբրունի մուտքի տոմսերը` սկսած 11 եվրոյից: Էքսկուրսիայի տևողութոյունը՝ 3 ժամ: