Ընդհանրացում
Ավստրիայի տարածքում Դանուբյան գեղեցկագույն վայրերով այս հետաքրքիր էքսկուրսիայի ժամանակ Դուք կանցնեք Վահաու դաշտավայրով` Եվրոպայի ամենահայտնի և գեղատեսիլ գինու դաշտավայրերից մեկով, որտեղ մարդկային ձեռքերի ստեղծագործությունը համահունչ կերպով ձուլվում է բնության ուժերի հետ: Բնության սքանչելի տեսարանների կողքին Դուք կտեսնեք հրաշալիորեն պահպանված փոքրիկ քաղաք Դյուրնշտայնը իր միջնադարյան փողոցներով, ավգուստինյան վանքը, ինչպես նաև Դյուրնշտայն նույնանուն ամրոցը, որի հետ կապված է հետաքրքիր լեգենդ Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտի բանտարկման մասին: Էքսկուրսիայի հաջորդ փուլում Ձեզ սպասում է բենեդիկտոսյան վանք Մելկը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հայտնի է նաև որպես «Ավստրիայի օրրան», չէ որ հենց այստեղ 10-րդ դարի վերջին ստեղծվեց Ավստրիական պետությունը: Թանգարանի այցելությունից հետո Դուք կհայտնվեք անչափ հարուստ գրադարանում, որը հայտնի է Ավստրիայի սահմաններից դուրս, ինչպես նաև կկարողանաք այցելել ամենագեղեցիկ ներքին հարդարանք ունեցող եկեղեցիներից մեկը: Այնուհետև, Վահաու դաշտի գեղատեսիլ տեսարաններով կտեղափոխվեք „LOISIUM“ գինու թանգարան, դրան կից դիզայն-հյուրանոց, որը նախագծել է ողջ աշխարհում հայտնի ճարտարապետ Սթիվեն Հոլլը: LOISIUM գինու թանգարանով էքսկուրսիան կսկսվի 900-ամյա նկուղների այցելությունից: Միստիկ, առեղծվածային լաբիրինթոսը հրավիրում է Ձեզ արտասովոր զբոսանքի գինու մասին պատմություններով: Ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը այստեղ նույն ջերմաստիճանն է` մոտ 10 °C: Ճանապարհի մոտավորապես կեսից այն անցնում է գինեգործի բակով, որտեղ կարելի է իմանալ, թե 100 տարի առաջ ինչպես էին ապրում այն մարդիկ, ում համար գինեգործությունն իրենց կյանքի հիմնական զբաղմունքն էր:
90-րոպեանոց էքսկուրսիայի ավարտին հյուրերին սպասում է այցելություն գինետուն: Այստեղ կարելի է համտեսել և գնել տեղական գինիները, սովորական դասական տարբերակներ, արտասովոր նորություններ կամ հայտնի լավագույն գինիները: Ժամանակակիցի, պատմության և բնության հիասքանչ ներդաշնակ համադրություն: