Ընդհանրացում
Մյունխենը Գերմանիայի ամենադինամիկ և հետաքրքիր քաղաքներից մեկն է: Այստեղ յուրաքանչյուրը կարող է զբաղմունք գտնել իր նախասիրություններով` հետաքրքիր թանգարաններ այցելությունից մինչև ժամանակ անցկացնել գարեջրատներում և ռեստորաններում: Մթնոլորտը քաղաքում զարմանահրաշ է, միջազգային, բայց միևնույն ժամանակ չի դադարում գերել իր գավառական հմայքով:
Ժամանելով Մյունխեն՝ Դուք կսկսեք քաղաքի կենտրոնով էքսկուրսիան, կտեսնեք Մյունխենի խորհրդանիշ Ֆրաուենկիրխե տաճարը, Մարիենպլաց կենտրոնական հրապարակը քաղաքապետարանի հիասքանչ շենքով, որտեղ տեղակայված են արվեստի և ճարտարապետության հրաշալի հուշարձաններ, ինչպես նաև հուշանվերների խանութներ, սրճարաններ և ռեստորաններ:
Այստեղ են ապրել և ստեղծագործել մեծագույն մարդիկ` երգահան Ռիխարդ Շտրաուսը, փառասեր թագավոր Լյուդվիգ 2-րդը, գրող Թոմաս Մանը և աբստրակտ գեղարվեստի հիմնադիր Վասիլիյ Կանդինսկին: Օդեոնպլաց հրապարակում դուք կտեսնեք Լյուդվիգ 1-ինի ձիով արձանը և Սբ. Գաետանի չքնաղ եկեղեցին:
Մեր ճանապարհը կշարունակվի Մաքսիմիլիանի փողոցով դեպի Մաքս-Իոսիֆի հրապարակ: Այստեղ է գտնվում Ազգային թատրոնը, Կյուվիլյե Թատրոնը և այլ նշանակալի շինություններ:
Էքսկուրսիայից հետո ազատ ժամանակ (մոտավորապես 3 ժամ) և մեկնում Պրահա: