Նյուրնբերգ (Պրահայից)

place Պրահա Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Քաղաքը չափերով մի փոքր զիջում է Մյունխենին, բայց այնուամենայնիվ այն իսկապես հիացնում է:
Առաջին հերթին զարմացնում է գոթական ճարտարապետության բազմությունը, այնուհետև ուշադրություն է գրավում հնագույն, բայց դեռևս ամուր ամրոցի պատը, որը շրջապատում է լեռան վրա գտնվող ռոմանական ամրոցը: Քաղաքի բնակիչները խնամքով են վերաբերվում ծուռ փողոցներին, հոգ են տանում կղմինդրե տանիքով հին տների մասին, հպարտանում են լյութերական եկեղեցիների բազմությամբ, ինչը կաթոլիկ Բավարիայի համար սովորական բան չէ:
Նյուրնբերգից բացի գերմանական քաղաքներից ոչ մեկը չի կարողացել պահպանել իր սկզբնական կերպարը:
Դարերի ընթացքում Նյուրնբերգը խաղալիքների համաշխարհային մայրաքաղաքի համբավ ուներ: Եվրոպայում կա Սուրբ Ծնունդի մայրաքաղաք` Նյուրնբերգը:
Այժմյան Նյուրնբերգը թանգարան է բաց երկնքի տակ և ժամանակակից երիտասարդներով լի քաղաք 500 հազար բնակչությամբ: Այն գերում է իր յուրահատուկ հանգստության և հարմարավետության մթնոլորտով և հրավիրում զբոսանքի: Ստեղծագործական մթնոլորտը հստակ զգացվում է հին թաղամասերում, որտեղ ֆախվերկյան տներում դեռ ապրում են մարդիկ, հնագույն պանդոկներում հրաշալի գարեջուր է մատուցվում:
Հին եկեղեցիների ստվերում հավաքվում են երաժիշտներ, ի դեպ ոչ միայն Գերմանիայից, այլ ամբողջ աշխարհից, որպեսզի տաք ամառային երեկոներին ուրախացնեն փողոցային արվեստը գնահատողներին:


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Սկիզբը 07:30, տևողությունը 14 ժամ: Ուշադրությու՛ն: Էքսկուրսիան իրականացնող ընկերությունն իրավունք է վերապահում արտակարգ իրավիճակներում կամ այլ չնախատեսված դեպքերում չիրականացնել վերը նշված էքսկուրսիոն ծրագիրը կամ մտցնել որոշակի փոփոխություններ ծրագրում ինչի մասին հաճախորդները նախապես տեղյակ կպահվեն ուշ քան կատարումից 24 ժամ առաջ և այդ դեպքում բոլոր հաճախորդներին կառաջարկվեն այլընտրանքային տարբերակներ կամ անվճար չեղարկում: Էքսկուրսիայի ժամանակ պետք է ունենալ` անձնագիր, վիզա, ապահովագրություն:

Վճարման տարբերակներ

Credit Card - Wire Transfer -

Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :


Ներառումներ


  •     Զբոսավարի ծառայությունները
  •     Տրանսֆեր

Բացառումներ


  •     Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին