

















Ընդհանրացում
Օր 1 - Վիեննա
Ավստրո-Հունգարական կայսրության նախկին մայրաքաղաքը իրենից ներկայացնում է հնի և նորի, բարձր արվեստի և մասսայականի համաձուլվածք: Վիեննան իրավամբ համարվում է Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Վիեննան համարում են Եվրոպայի սիրտը: Այս հիասքանչ քաղաքում Ձեզ չի լքի տոնական զգացողությունը: Հաբսբուրգների ընտանիքի կայսրերի նախկին նստավայրը լի է արվեստի և պատմության հուշարձաններով:
Վիեննա ժամանելուց (մոտավորապես 12:00) Ձեզ է սպասում ոտքով էքսկուրսիա քաղաքում:
Դուք կտեսնեք պալատներ բարոկկո ոճում, կայսերական ժամանակների տպավորիչ շինություններ, կզբոսնեք միջնադարյան գեղարվեստական հմայք ունեցող փողոցներով: Նրանք պատկանում են «հին» Վիեննային այնպես, ինչպես Սբ. Ստեփանոսի տաճարը, Հոֆբուրգը, Ձիավարության իսպանական դպրոցը, հայտնի Շոնբրուն պալատը:
Երեկոյան կմեկնեք Հաբսբուրգների կայսրության ևս մեկ մայրաքաղաք՝ հիասքանչ և հպարտ Բուդապեշտ: Ճանապարհը կզբաղեցնի ընդամենը մի քանի ժամ, քանի որ այս 2 մայրաքաղաքները գտնվում են 250 կմ հեռավորության վրա: Գիշեր Բուդապեշտում:
Օր 2 Բուդապեշտ
«Դանուբի մարգարիտ», «Քաղաք-հեքիաթ», «Քաղաք-սեր», այսպիսի և շատ այլ բնորոշումներ են տալիս Բուդապեշտին նրա գեղեցկությամբ և անկրկնելի մթնոլորտով հիացած զբոսաշրջիկները: Բուդապեշտի գեղեցկությունը բառերով փոխանցել անհնար է. այն պետք է տեսնել:
Այն ոչ թե պարզապես հիացնում է, այլ հուզում է այնքան, որ չեք ցանկանում հրաժեշտ տալ քաղաքին: Բուդապեշտում ավտոբուսով և ոտքով էքսկուրսիաների ընթացքում կտեսնենք հիմնականը, ինչը մեզ թույլ կտա առավելագույն պատկերացումը ստանալ այս հիասքանչ քաղաքի մասին:
Եվ չնայած կապույտ Դանուբը բաժանել է քաղաքը Բուդի և Պեշտի, մենք կուսումնասիրենք երկու ափերի հիմնական տեսարժան վայրերը:
Ցուցադրել քարտեզի վրա
Անձնական տվյալների կանոնակարգը
Անձնական տվյալների կանոնակարգը
Սկիզբը 07:00, տևողությունը 2 օր: Ուշադրությու՛ն Էքսկուրսիան իրականացնող ընկերությունն իրավունք է վերապահում արտակարգ իրավիճակներում կամ այլ չնախատեսված դեպքերում չիրականացնել վերը նշված էքսկուրսիոն ծրագիրը կամ մտցնել որոշակի փոփոխություններ ծրագրում ինչի մասին հաճախորդները նախապես տեղյակ կպահվեն ուշ քան կատարումից 24 ժամ առաջ և այդ դեպքում բոլոր հաճախորդներին կառաջարկվեն այլընտրանքային տարբերակներ կամ անվճար չեղարկում: Էքսկուրսիայի ժամանակ պետք է ունենալ` անձնագիր, վիզա, ապահովագրություն:
Վճարման տարբերակներ
Credit Card - Wire Transfer -
Օրեր : 2 | Գիշեր : 1 | Ժամեր :
Ներառումներ
- Գիշերակաց 3-4* հյուրանոցում
- Նախաճաշ
- Զբոսավարի ծառայությունները
- Տրանսֆեր
Բացառումներ
- Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը