

.jpg)
















.jpg)














Ընդհանրացում
Ֆրանսիան չի կարող չգերել զբոսաշրջիկներին: Այն եվրոպական նորաձևության, մշակույթի կենտրոնն է, սիրո հայրենիքը: Այստեղ համատեղվում են լազուրե հիասքանչ ծովափերը, ֆրանսիական Ալպերի լեռնադահուկային հանգիստը և հնագույն քաղաքների խիստ միջնադարյան ճարտարապետությունը : Յուրաքանչյուրն իր համար կարող է ընտրել սեփական Ֆրանսիան` ամրոցներ, թանգարաններ, պալատներ, լողափեր, գինեգործական շրջաններ, բուժիչ հանգստավայրեր և սքանչելի բնություն, լեռանադահուկային սպորտ և անհավանական Ալպեր:
Օր 1 Շբթ
Ժամանում Փարիզ: Օդանավակայանում հանդիպում ընկերության ներկայացուցչի հետ: Ճանաչողական էքսկուրսիա քաղաքում: Այցելություն Ֆրագոնար օծանելիքի գործարան: Տրանսֆեր և տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ: Գիշեր Փարիզի հյուրանոցում:
Օր 2 Կրկ Փարիզ (Վերսալ)
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ: Ֆակուլտատիվ կազմակերպվում է էքսկուրսիա Մոնմարտր շրջանում: Օրվա երկրորդ կեսին ֆակուլտատիվ կազմակերպվում է էքսկուրսիա Վերսալ: Ֆակուլտատիվ կազմակերպվում է նաև էքսկուրսիա «Գիշերային Փարիզ»: Գիշեր Փարիզի հյուրանոցում:
Օր 3 Երկ Փարիզ - Նորմանդիա Օնֆլեր - Էտրետա
Նախաճաշ հյուրանոցում: Ազատ օր քաղաքում կամ ֆակուլտատիվ էքսկուրսիա Օլֆլեր և Էտրետա` քաղաք Ատլանտյան օվկիանոսի աջին, որտեղ հայտնի իմպրեսիոնիստ նկարիչներ նկարել են իրենց կտավները: Երեկոյան ֆակուլտատիվ այցելություն Մուլին Ռուժ, Լիդո կամ Պարադի Լատան կաբարեներից մեկն` ըստ ընտրության: Գիշեր Փարիզի հյուրանոցում:
Օր 4 Երք Լուարայի ամրոցներ - Բուրժ
Նախաճաշ հյուրանոցում: Ուղևորություն Լուարա դաշտավայր: Այցելություն հայտնի ամրոցներ, որոնք երբեմնի պատկանել են Ֆրանսիայի թագավորներին: Լուարա դաշտավայրի գինիների համտեսում: Տեղափոխություն Բուրժ քաղաք: Զբոսանք պատմական կենտրոնում: Տեղավորում Բուրժ քաղաքի հյուրանոցում: Գիշեր հյուրանոցում:
Օր 5 Չրք Լիոն - Դիժոն
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխություն քաղաք Լիոն: Ճանաչողական էքսկուրսիա հին Լիոնում (15-17 դարեր): Պատմական էքսկուրս, մեկնաբանություններ այցելություններ պատմական շինություններ: Ազատ ժամանակ քաղաքում: Տեղափոխություն Դիժոն: Զբոսանք քաղաքում ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ: Տեղավորում հյուրանոցում: Գիշեր Դիժոնի հյուրանոցում:
Օր 6 Հնգ Կոլմար - (Ստրասբուրգ)
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխություն Կոլմար քաղաք: Տեղավորում հյուրանոցում: Ազատ ժամանակ քաղաքում: Ֆակուլտատիվ առաջարկվում է էքսկուրսիա Ստրասբուրգ` «Եվրոպական միության մայրաքաղաք», անչափ գեղեցիկ և հրաշալի պահպանված հնագույն քաղաք: Ստրասբուրգի պատմական կենտրոնը տեղակայված է կղզու վրա, ձևավորված Իլ գետով, որը թափվում է Ռեյն: Ստրասբուրգը պատմության մեջ հայտնի է դեռևս հռոմեական ժամանակաշրջանից Արգենտորատում անվամբ: Հռոմեացի զինվորներն այն ընտրել են որպես իրենց ռազմական լագեր: Քաղաքի ողջ պատմական կենտրոնը հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ: Վերադարձ հյուրանոց: Ֆակուլտատիվ կազմակերպվում է էքսկուրսիա Կոլմար քաղաքում: Գիշեր հյուրանոցում:
Օր 7 Ուրբ Շամպան Ռեյմս - Փարիզ
Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխություն Ռեյմս քաղաք: Զբոսանք քաղաքի պատմական կենտրոնում: Ռեմյսը Շամպան շրջանի և ֆրանսիական շամպայնների մայրաքաղաքն է, քաղաք, որն ունի 2000 տարվա պատմություն: Միջնադարյան, հռոմեական և գոթական արվեստները Ռեյմսում կենդանի են այնպիսի ստեղծագորխություններում, ինչպիսիք են Սենտ-Ռեմի Բազիլիկը կամ իհարկե Նոտր-Դամ դե Ռեյմս տաճարը: Ազատ ժամանակ: Հավելավճարով կարելի է այցելել Շամպայնի գործարաններից մեկը և համտեսել շամպայնի մի քանի տեսակներ: Տեղափոխություն Փարիզ: Տեղավորում հյուրանոցում: Օրվա երկրորդ կեսին ֆակուլտատիվ էքսկուրսիա Լուվր: Գիշեր հյուրանոցում:
Օր 8 Շբթ Նախաճաշ հյուրանոցում: Տրանսֆեր օդանավակայան:
Ցուցադրել քարտեզի վրա
Անձնական տվյալների կանոնակարգը
Անձնական տվյալների կանոնակարգը
½ DBL EUR 470 BB ֆիքսված գին ողջ տարվա համար: Տեղավորում Փարիզի կենտրոնական հյուրանոցում: EUR 250 հավելավճար մեկ տեղանոց սենյակի համար: EUR 70 հավելավճար HB սնունդի համար, բոլոր քաղաքներում բացի Փարիզից:
Օրեր : 8 | Գիշեր : 7 | Ժամեր :
Ներառումներ
- Գիշերակաց 3-4* հյուրանոցում
- Նախաճաշ
- Զբոսավարի ծառայությունները
- Տրանսֆեր
Բացառումներ
- Ցանկացած լրացուցիչ տուրեր
- Լրացուցիչ սնունդ, խմիչքներ և թեյավճարներ
- Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը