Հռոմ- Ֆլորենցիա-Վենետիկ
place Հռոմ, Իտալիա , Rome, Metropolitan City of Rome, Italy Ցուցադրել քարտեզի վրա
Ընդհանրացում
Օր 1 Ժամանում Հռոմի օդանավակայան: Խմբային տրանսֆեր 3* հյուրանոց (կենտրոնից ոչ հեռու): Ընթրիք (նրանց համար ովքեր պատվիրել և վճարել են HB), գիշեր հյուրանոցում:
Օր 2 Նախաճաշ: Ազատ ժամանակ: Օրվա երկրորդ կեսին 3 ժամանոց էքսկուրսիա քաղաքում: Ընթրիք ռեստորանում կամ հյուրանոցում(նրանց համար ովքեր պատվիրել և վճարել են HB): Ֆակուլտատիվ Էքսկուրսիա «Գիշերային Հռոմ» (արժեքի մեջ ներառված չէ): Գիշեր հյուրանոցում:
Օր 3 Նախաճաշ: Ազատ ժամանակ կամ Ֆակուլտատիվ էքսկուրսիա «Քրիստոնեական Հռոմ» (արժեքի մեջ ներառված չէ) և ֆակուլտատիվ էքսկուրսիա Տրաստեվերե հնագույն թաղամասում, որտեղ ցանկացողներին հնարավորություն կտրվի ճաշել տիպիկ Հռոմեական ափսեներում: Օրվա երկրորդ կեսին 3 ժամանոց էքսկուրսիա ռուսախոս զբոսավարի հետ Վատիկանի թանգարաններ (մուտքի տոմսերն արժեքի մեջ ներառված չեն) և Սբ. Պետրոսի տաճար: Ընթրիք ռեստորանում կամ հյուրանոցում: Գիշեր հյուրանոցում:
Օր 4 Նախաճաշ: Ազատ ժամանակ Հռոմում կամ ֆակուլտատիվ էքսկուրսիա «Կայսերական Հռոմ» կամ ֆակուլտատիվ ուղևորություն Նեապոլ (Պոմպեյ) ամբողջ օրը (արժեքի մեջ ներառված չէ): Վերադարձ Հռոմ: Ընթրիք և գիշեր հյուրանոցում:
Օր 5 Նախաճաշ: Մեկնում Սիենա կանգառով, որպեսզի ազատ ժամանակ անցկացնեք քաղաքի ժամանակակից հատվածում կամ ֆակուլտատիվ էքսկուրսիա ռուսախոս զբոսավարի հետ քաղաքի պատմական մասում (արժեքի մեջ ներառված չէ): Ավելի ուշ մեկնում Ֆլորենցիա և 1,5 ժամանոց էքսկուրսիա քաղաքում ռուսախոս զբոսավարի հետ: Ազատ ժամանակ կամ ֆակուլտատիվ էքսկուրսիա զբոսավարի հետ Փիթի Պալատ (Ուֆֆիցի պատկերասրահ, կախված տոմսերի առկայությունից, որոնք ներառված չեն արժեքի մեջ): Տեղավորում 3* հյուրանոցում Մոնտեկանինիում: Ընթրիք և գիշեր հյուրանոցում:
Օր 6 Նախաճաշ: Ազատ ժամանակ Մոնտեկանինիում կամ ֆակուլտատիվ ուղևորություն Պիզա և մեկուկես ժամանոց էքսկուրսիա քաղաքում ռուսախոս զբոսավարի հետ (արժեքի մեջ ներառված չէ): Էքսկուրսիայից հետո կանգառ տիպիկ տոսկանական ագրոտուրիզմում ավանդական ճաշի համար (արժեքի մեջ ներառված չէ): Ճաշից հետո մեկնում Մոնտեկանինի: Տեղափոխություն Լիդո-դի-Յեզոլո (կամ Պադուա կամ Վենետիկին մոտ այլ քաղաք): Տեղավորում 3* հյուրանոցում: Երեկոյան առաջարկվում է ֆակուլտատիվ էքսկուրսիա երեկոյան Պադուայում (արժեքի մեջ ներառված չէ): Ընթրիք և գիշեր հյուրանոցում:
Օր 7 Նախաճաշ: Ավտոբուսով տրանսֆեր մինչև Վենեցիայի նավակայան և նավակով տեղափոխություն Սբ. Մարկի հրապարակ (նավակով տեղափոխումը ներառված չէ արժեքի մեջ): Մեկուկես ժամանոց էքսկուրսիա քաղաքում ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ: Օրվա երկրորդ կեսին ազատ ժամանակ կամ ֆակուլտատիվ էքսկուրսիա` Դոժերի պալատ, զբոսանք գոնդոլայով, նավակով զբոսանք Գրանդ ջրանցքով: Ըստ ցանկության ճաշ: Վերադարձ հյուրանոց Վենետիկի կամ Պադուայի շրջակայքում: Ընթրիք, գիշերակաց հյուրանոցում:
Օր 8 Նախաճաշ: Խմբային տրանսֆեր Վենետիկի օդանավակայան հետադարձ թռիչքի համար:
Ցուցադրել քարտեզի վրա
Անձնական տվյալների կանոնակարգը
Անձնական տվյալների կանոնակարգը
Օրեր : 8 | Գիշեր : 7 | Ժամեր :
Ներառումներ
- Տրանսպորտ
- Ռուսախոս զբոսավար Հռոմում (6 ժամանոց ճանաչողական էքսկուրսիա), Վենետիկում (1,5 ժամ) և Ֆլորենցիայում (1,5 ժամ)
- Նախաճաշ
- Զբոսավարի ծառայությունները
- Կացություն 3* հյուրանոցում
Բացառումներ
- Վիզայի վճարներ
- Ապահովագրություն
- Լրացուցիչ սնունդ, խմիչքներ և թեյավճարներ
- Նավակով տրանսֆերը Վենետիկի Սբ. Մարկի հրապարակ և հակառակ ուղղությամբ
- Ականջակալներ ողջ էքսկուրսիայի` 15 եվրո