Իտալիա+ Շվեյցարիա+Լիխտենշտեյնի…

place Վերոնա Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Օր 1 Շբթ Վերոնա

Ժամանում Վերոնա: Օդանավակայանում հանդիպում ընկերության ներկայացուցչի հետ: Տրանսֆեր և տեղավորում Վերոնայի շրջակայքի հյուրանոցներից մեկում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 2 Կիրակի- Գարդա լիճ և Սիրմիոնե -Վերոնա*-Միլան

Նախաճաշ հյուրանոցում: Տրանսֆեր Գարդա լիճ և Սիրմեոնե թերակղզու այցելությամբ, որը 4 կմ խորանում է լճում և հայտնի է տաք աղբյուրների առկայությամբ: Կանգառ ազատ ժամանակ անցկացնելու համար Գարդայի ամենագեղեցիկ հատվածում, որտեղից սքանչելի տեսարան է բացվում է դեպի լճի 2 ափեր, որոնց վրա հռոմեական ժամանակներից հնագույն պալատներ են վեր խոյանում: Շինություններից մեկը պատկանել է հայտնի պոետ Կատուլլուսին, ով իր ստեղծագործություններում գովերգել է այս վայրերի գեղեցկությունը: Ցանկացողների համար կազմակերպվում է ֆակուլտատիվ էքսկուրսիա աշխարհի ամենառոմանտիկ և յուրահատուկ քաղաքներից մեկը` Վերոնա (վճարվում է լրացուցիչ), ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ Ռոմեոյի և Ջուլիետտայի քաղաքը:  Տեղափոխություն Միլան: Գիշեր Միլանի կամ շրջակայքի հյուրանոցներից մեկում: Ցանկացողների համար կազմակերպվում է ֆակուլտատիվ էքսկուրսիա` Գիշերային Միլան (վճարվում է լրացուցիչ):

 

Օր 3 Երկ- Միլան- Լա Սկալա թանգարան- Բերգամո*

Նախաճաշ հյուրանոցում: Ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ ճանաչողական էքսկուրսիա Միլանի պատմական կենտրոնում: Ազատ ժամանակ կամ ֆակուլտատիվ էքսկուրսիա Լա Սկալա թանգարանում (վճարվում է լրացուցիչ):

Օրվա երկրորդ կեսին կազմակերպվում է ֆակուլտատիվ էքսկուրսիա Բերգամո` (վճարվում է լրացուցիչ) Լոմբարդիա շրջանի ամենագեղեցիկ և կարևորագույն քաղաքներից մեկը: Բերգամոն 2 քաղաք է մեկում` Վերին քաղաք և Ստորին քաղաք: Վերին Բերգամոն`կառուցված դեռևս Միջնադարում, դեռևս վենետիկցիների կողմից հիմնված իր հնագույն քարե պատերի մեջ ընդգրկում է բազմաթիվ միջնադարյան շինություններ մոխրագույն քարից, հրապարակներ Piazza Vecchia և Piazza del Duomo: Վերին Բերգամո կարելի է հեշտությամբ հասնել ժամանականից ճոպանուղիով: Իսկ Վերին միջնադարյան քաղաքի ամրոցի ստորոտում սփռված է Ստորին Բերգամոն, որն իրենից ներկայացնում է առևտրային և արդյունաբերական կենտրոն: Երեկոյան զբոսաշրջիկներին (ֆակուլտատիվ էքսկուրսիայի մասնակիցներին) կառաջարկվի տարածաշրջանի ավանդական ուտեստներով ընթրիք, որի ժամանակ նրանք հնարավորություն կունենան վայելելու Վերին Բերգամոի հիասքանչ տեսարանը: Գիշեր Միլանի կամ Միլանի շրջակայքի հյուրանոցներից մեկում:

 

Օր 4 Երք Միլան-Լիխտենշտեյնի Թագավորություն/ Վադուց- Ցյուրիխ

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխություն աշխարհի ամենափոքր պետություններից մեկը` Լիխտենշտեյնի Թագավորություն: Ռուսախոս զբոսավարի հետ այցելություն մայրաքաղաք Վադուց: Տեղափոխություն Ցյուրիխ` Շվեյցարիայի ամենամեծ քաղաքներից մեկը` տեղակայված Ցյուրիխյան լճի ափին: Ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ զբոսանք քաղաքի պատմական կենտրոնում: Ազատ ժամանակ: Տեղավորում և գիշերակաց Ցյուրիխի շրջակայքում գտնվող հյուրանոցում:

Օր 5 Չրք Ցյուրիխ-Շնայն Ամ Ռայն և Ռեյնյան ջրվեժ*- Լյուցերն*

Նախաճաշ հյուրանոցում: Ազատ ժամանակ Ցյուրիխում: Օրվա առաջին կեսին առաջարկվում է ֆակուլտատիվ էքսկուրսիա դեպի Ռեյնյան ջրվեժ և հեքիաթային քաղաք Շտայն Ամ Ռայն ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ: Վերադարձ հյուրանոց: Ազատ ժամանակ: Օրվա երկրորդ կեսին առաջարկվում է ֆակուլտատիվ էքսկուրսիա Լյուցերն ռուսախոս զբոսավարի ուղեկցությամբ: Գիշեր հյուրանոցում:

Օր 6 Հնգ Ցյուրիխ-Բեռն- Գրյուրեր*-Մոնտրյո*-Թուրին

Նախաճաշ հյուրանոցում: Տեղափոխություն Բեռն, զբոսանք քաղաքում, որտեղ տեղակայված են երկրի ամենաբարձր տաճարը, Ժամատունը, Медвежий ров-ը (Արջի փոս): Ցանկացողները հավելավճարով կարող են այցելել միջնադարյան փոքրիկ քաղաք Գրյուեր, որտեղ զբոսաշրջիկները կարող են համտեսել տեղի յուրահատուկ պանիրը: Թուրինի ճանապարհին առաջարկվում է ֆակուլտատիվ այցելություն փոքրիկ հեքիաթային քաղաք Մոնտրյո: Այնուհետև տեղափոխություն թագավորական քաղաք Թուրին` Պյեմոնտ շրջանի կենտրոն, 2006 թվականի Ձմեռային Օլիմպիադայի մայրաքաղաք: Տեղավորում Պյեմոնտեի հյուրանոցում: Գիշերակաց հյուրանոցում:

Օր 7 Ուրբ Թուրին-Fidenza Village outlet- Վերոնա

Նախաճաշ հյուրանոցում: Ռուսախոս զբոսավարի հետ ճանաչողական էքսկուրսիա Թուրինում: Ֆակուլտատիվ առաջարկվում է էքսկուրսիա Թուրինի Թագավորական պալատ: Տեղափոխություն Վերոնա, ճանապարհին կանգառ Fidenza Village աութլեթում: Տեղավորում Վերոնայում կամ շրջակայքում գտնվող հյուրանոցում: Գիշեր հյուրանոցում:

Օր 8 Շբթ Վերոնա

Նախաճաշ հյուրանոցում: Տրանսֆեր Վերոնայի օդանավակայան:


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Վճարման տարբերակներ

Credit Card - Wire Transfer -

Օրեր : 8 | Գիշեր : 7 | Ժամեր :


Ներառումներ


  •     Գիշերակաց 3-4* հյուրանոցում
  •     Նախաճաշ
  •     Զբոսավարի ծառայությունները
  •     Տրանսֆեր

Բացառումներ


  •     Մուտքի տոմսերը և այն ամենն ինչը նշված չէ արժեքը ներառում է բաժնում և հենց ծրագրում    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին