Մոնսանտո (Պորտուգալիա)

place Lisbon Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Մոնսանտոն պատկանում է աշխարհի ամենայուրահատուկ բնակավայրերի թվին: Պորտուգալիայի սահմաններից դուրս նրան ճանաչում են յուրօրինակ կառույցների նկարներով, որտեղ հսկայական գլաքարերը ծառայում են որպես հիմքեր, պատեր, ինպես նաև բնակելի տների տանիքներ: Նաև այստեղ է գտնվում տամպլիերների հին ամրոցը և ուրիշ հին շինություններ: Բնակավայրի անվանումը թարգմանաբար նշանակում է <<Սուրբ լեռ>> (Mons Sanctus):  Մոնսանտոում տեսածը տպավորում է յուրաքանչյուր զբոսաշրջիկի: Բայց ավելի զարմանալին այն է, որ գրանիտների միջև կառուցված են կացարաններ, որտեղ իրենց հանգիստ և չափավոր կյանքն են անցկացնում միանգամայն ժամանակակից պորտուգալացիները: Բլրի տարբեր հատվածներից բացվում են հիանալի բնապատկերներ, որոնց համար ժամերով կարելի է մնալ այդ հեքիաթային վայրում: Ուսումնասիրողները կարծում են, որ այստեղ առաջին բնակավայրերն առաջացել են 12-րդ դարում, բայց բնակիչները համոզված են, որ ավելի վաղ: Մարդիկ խելացիորեն են օգտագործել բարդ տեղանքի բոլոր հնարավորությունները` կառուցելով իրենց տները հսկայական գլաքարերի միջև: Նրանք առավելագույնս ռացիոնալ են օգտագործել իրենց հասանելի ամբողջ տարածքը և բնության կողմից տրված շինանյութը` քարերի տեսքով: Արդեն մեկ դար անց դժվար էր տարբերել, որտեղ է ավարտվում բնության կողմից ստեղծածը և որտեղից սկսվում մարդու ձեռքով ստեղծածը: Բնակավայրի մեկ այլ առանձնահատկությունը ճանապարհների, փողոցների և արահետների տարօրինակ ու ակնհայտ քաոսային դիրքն է; կտրուկ բարձրացող և անսպասելի իջնող փողոցներ, բազմաթիվ են նաև շրջապտույտները: Բնակավայրը շատ մաքուր է, տեղի բնակիչներն այն շատ մաքուր են պահում:

Էքսկուրսիայի ընթացքում տրվում է ազատ ժամանակ` ցանկության դեպքում տեղի ռեստորաններ այցելելու համար:


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :


Ներառումներ


  •     Զբոսավար / Ասիստենտ
  •     Տրանսֆեր

Բացառումներ


  •     Լրացուցիչ սնունդ, խմիչքներ և թեյավճարներ    
  •     Մուտքի տոմսերը և այն ամենն ինչը նշված չէ արժեքը ներառում է բաժնում և հենց ծրագրում    
  •     Ճաշ    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին