ԵՐԵՔ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԲԱՐՍԵԼՈՆԱՅԻՑ…

place Բարսելոնա Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Հպարտ, ինքնասիրահարված, շլացուցիչ, լի հանճարներով, սիրահարված և սիրահարեցնող…այս ամենը Բարսելոնայի` ոչ միայն Եվրոպայի այլ ողջ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկի մասին է։ Հենց այս տուրի շրջանականերում էլ դուք հնարավորություն կունենաք այցելել այս հրաշք քաղաքն ու ուղևորվել դեպի Իսպանիայի սիրտը և մայրաքաղաքը համարվող Մադրիդ։ Անհավանական գեղեցկություն ունեցող քաղաք, որը լի է մի շարք հրաշագեղ դղյակներով և տարբեր դարերի պալատներով, հիանալի զբոսայգիներով և սքանչելի շատրվաններով։

Մեկ այլ գեղեցիկ քաղաք է նաև Սարագոսան։ Սարագոսա կարող են այցելել այն մարդիկ ում հետաքրքրում է Ֆրանցիսկո Գոյաի արվեստը։ Հայտնի նկարիչը հենց այս քաղաքում է անց կացրել իր երիտասարդությունը, որի եկեղեցիներում և թանգարաններում պահպանվել են նրա որոշ ստեղծագործություններ։

Տոլեդոի ազդեցությունն այնքան մեծ է ոչ միայն իսպանական այլ նաև եվրոպական մշակույթի վրա, որ մի քանի բառով այն նկարագրելն ուղղակի անհնար է։ Այս քաղաքի պատմությունը մշակութների երկխոսություն է։ 1986 թվականին այս քաղաքը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի մշակութային ժառանգության ցանկի մեջ։

Ֆիգեյրոսը փոքրիկ իսպանական քաղաք է,որը սահամնակից է Ֆրանսիային և ներկայացնում է Կատալոնիայի գինեգործական արդյունաբերությունը և համաշխարհային ճանաչում է ձեռք բերել սյուրրեալիս-նկարիչ Սալվադոր Դալիի շնորհիվ, ով ծնվել և իր կյանքի մեծ մասն այս քաղաքում է ապրել։ Ավելի ուշ Դալին իր հայրենի քաղաքում կառուցեց թատրոն-թանգարան, որն այսօր իր հայտնիությամբ և այցելությունների քանակով երկրորդ տեղն է զբաղեցնում Մադրիդում գտնվող Պրադո թանգարանից հետո։

 Իսկ ահա Պենիսկոլան հարմարավետ և շատ գեղեցիկ իսպանական քաղաք է տեղեկայաված Միջերկրական ծովի ափին` Վալենսիայի շրջանում։ Պենիսկոլան շքեղ ավազե լողափի մի տարածք է, որը հանդիսանում է Կոստա դել Ասաարի մի մասը և անվանվում է նաև նարնջագույն գույնի լողափ կամ Նարնջի ափ։

Բարսելոնա-Պենիսկոլա-Վալենսիա-Մադրիդ-Տոլեդո-Սարագոսա-Ֆիգեյրոս-գինիների համտես-Կոստա Բրավա-Բարսելոնա։ ​

Ամբողջ տարի` շաբաթ օրերին​


Տեղավորումˋ 3*** հյուրանոցում, 4**** հյուրանոցում
 

ՕՐ 1 Բարսելոնա​

Ժամանում Բարսելոնա։ Դիմավորում օդանավակայանում։ Տրանսֆեր և տեղավորում Բարսելոնայի մոտակայքում կամ լողափին գտնվող հյուրանոցներում։ Ազատ ժամանակ։ Գիշերակաց հյուրանոցում։

 ՕՐ 2 Բարսելոնա-Սարագոսա-Մադրիդ​

Նախաճաշից հետո կկազմակերպվի շրջայց Բարսելոնայում, որի ընթացքում կծանոթանաք Անտոնիո Գաուդիի գլուխգործոցների հետ (Սագրադա Ֆամիլիա տաճար, Միլայի և Բատլիոյի տներ), ինչպես նաև կայցելեք Պասեո Գրասիա պողոտա, Կատալոնիայի հրապարակ, Մոնտժուիկ լեռ և Օլիմպիական գյուղ։ Ժամը 13:00-ին տեղափոխվում ենք Մադրիդ, որի ընթացքում կունենանք կանգառ և ոտքով զբոսանք Սարագոսայում։ Ուշ գիշերակաց հյուրանոցում։ 

Օր 3 Տոլեդո

Նախաճաշն ավարտելուց հետո մեզ սպասում է էքսկուրսիա Տոլեդոյում, որի ժամանակ կայցելենք Մայր տաճար և Սանտա Մարիա սինագոգ։ Ազատ ժամանակ ճաշից հետո։ Ցանկացողները կարող են այցելել Պրադո թանգարան, Սեգովիա և ֆլամենկո շոուի։ Ընթրիք։ Գիշերակաց հյուրանոցում։ 

ՕՐ 4 Մադրիդ

Նախաճաշ: Շրջայց Իսպանիայի մայրաքաղաքում։ Այցելություն Կոլումբոսի և Իսպանիայի հրապարակներ, Ռեկոլետաս, Կաստելյանո, Պասեո Պրադո պողոտաներ, ցլամարտի Լաս Վենտաս արենա, Դեբոտ ամրոց, Սան Ֆրանցիսկո Գրանդե տաճար, Ատոչա կայարան։ Ազատ ժամանակ։ Ցանկացողների համար հավելավճարի դիմաց կազմակերպվում է էքսկուրսիա դեպի Էսկորիալ և Մեռյալների անտառ ու Թագավորական պալատ։ Ոտքով զբոսանք հին Մադրիդում`այցելություն Պուերտա դել Սոլ, Պլասա Մայոր  և Դե լա Վիլյա հրապարակներ, Օպերային թատրոն, Պլասա Օրիենտե, սաբատինի այգիներ և Գրան Վիա պողոտա։ Ընթրիք։ Գիշերակաց հյուրանոցում։ 

ՕՐ 5 Մադրիդ-Վալենիսա​

Նախաճաշից հետո ուղևորվում ենք Վալենսիա` Պաելյաի և ցիտրուսի հայրենիք։ Այստեղ կծանոթանանք Վալենսիական համայնքին, դրա պատմական կենտրոնին, «ճենապակու քաղաք» համարվող հայտնի Lladro գործարանին* ուր ներկայացված են ճենապակու լավագույն ստեղծագործությունները և որտեղ ներկայացվում է նաև այդ իրերի պատրաստման եղանակը։ Գիշերակաց հյուրանոցում։ 

ՕՐ 6 Պենիսկոլա-Կոստա Բրավա​

Նախաճաշ: Տեղափոխություն ծովափնյա հանգստավայր Կոստա Բրավա։ Ճանապարհին կանգառ կունենանք հրաշագեղ Պենիսկոլայում` այն միջնադարյան քաղաքում որի նարնջագույն լողափում էլ տեղակայված է հայտնի Կաստել դե Պապա-Լունա դղյակը։ Տեղավորում Լորետ դե Մարի հյուրանոցում։ Ընթրիքից հետո կունենանք երեկոյան զբոսանք Լորետ դե Մարում: Գիշերակաց։ Ուշադրություն! Նոյեմբերից մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում կանգառը Պենիսկոլայում կարող է փոխարինվել Վալենսիայի արվեստի և գիտության քաղաքի կանգառով (արտաքաին շրջայց` առանց մուտքի տոմսերի)։ Lladro գործարանի փակ լինելու դեպքում հնարավոր է այցելել գեղարվեստի թանգարան, կամ կերամիկայի թանգարան (ըստ գործակալության հայեցողության)։

ՕՐ 7  Ֆիգեյրոս-գինիների համտես

Նախաճաշ: Այցելություն աշխարհի ամենահայտնի կատալոնացու և աշխարհի ամենահայտնի նկարչի քաղաք։ Էքսկուրսիա Ֆիգեյրոսում գտնվող Սալվադոր Դալիի թատրոն-թանգարան* և կանգառ միջնադարյան Ժերոնա քաղաքում։ Ճաշ օրապահիկով։ Իսպանական գինիների համտես*: Ընթրիք և գիշերակաց հյուրանոցում։ 

ՕՐ 8 Օդանավակայան

Նախաճաշ: Տրանսֆեր օդանավակայան: Տուրի ավարտ:


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Տուրերը նախատեսված են։ Զբոսաշրջիկների համար, ովքեր նախընտրում են հստակ պլանավորված և մշակված երթուղիներով ճամփորդություններ, որոնց ընթացքում հնարավություն կունենան գումար և ժամանակ խնայելու հետ մեկտեղ այցելել ամենահետաքրքիր տեսարժան վայրեր: Տուրերը մեկնարկում են ։Ըստ գրաֆիկի կամ ըստ պահանջի`նպատակային խմբերի համար։ Ստանդարտ բնակեցում։ 2*, 3և 4* հյուրանոցներում և պանսիոններում կախված սեզոնից: Ներառում են նախաճաշ (բուֆետ կամ կոնտինետալ) և բոլոր տեսակի հարմարություններով (զուգարանակոնք, լոգարան կամ ցնցուղ, հեռուստացույց և հեռախոս, օդորակիչ և ջեռուցման համակարգ) կահավորված համարներ: Որպես կանոն հյուրանոցները գտնվում են քաղաքի կենտրոնում, բացառությամբ տրանզիտ գիշերակացների համար նախատեսված հյուրանոցները: Ծանրաբեռնված ժամանակաշրջանում հնարավոր է զբոսաշրջիկների բնակեցում քաղաքի այլ հատվածներում կամ արվարձաններում: Համաձայն նախատեսված ծրագրի հնարավոր է փոխել քաղաքների այցելությունների հերթականությունը, փոխարինել հյուրանոցը մեկ այլ նույն կարգի հյուրանոցով, մի քաղաքի գիշերակացը՝ մեկ այլ քաղաքի գիշերակացով: Տուրերը գործում են ։ Տվյալ երթուղու համար առնվազան 10 անձ հավաքագրելու դեպքում։ Գնացքներ։ Իսպանիայի և Եվրոպայի գիշերային գնացքներում տղամարդիկ և կանայք ճամփորդում են առանձին` 4-6 տեղանի խցիկներում։ Կան նաև սահմանափակ քանակությամբ խառը խցիկներ, սակայն այս խցիկները տեղերը պետք է նախապես ամրագրել։ Խոշորամարմին և հարմարավետություն սիրող մարդկանց խորհուրդ չի տրվում ճամփորդել 6-տեղանոց խցիկներում։ Բոլոր գնացքների տոմսերն անհրաժեշտ է ձեռք բերել նախօրոք։ Անկախ պատճառներից և ժամկետներից չեղարկման դեպքում գործում են տուգանքներ (խնդրում գնում կատարելիս նախօրոք խորհրդակցել մեզ հետ)։ Տրանսֆերներ։ Կախված չվերթից նախատեսված են խմբակային տրանսֆերներ՝ էքսկուրսավարով կամ առանց նրա: Ինչպես ժամանման, այնպես էլ մեկնման ժամանակ խմբում ընդգրկվում են տարբեր չվերթների ուղևորներ, այդ իսկ պատճառով հնարավոր է օդանավակայանում այլ չվերթների ժամանմանը սպասելու անհրաժեշտություն առաջանա: Առանց սպասելաժամանակի միակողմանի տրանսֆերի համար գործում է 10 € հավելավճար։ Չվերթից ուշանալու և այլ չվերթով թռչելու կամ ուղեբեռը կորցնելու դեպքում, խնդրում ենք շտապ զանգահարել մեր ներկայացուցիչներին ծրագրում նշված հեռախոսահամարով: Միայն այդ դեպքում մենք կարող ենք երաշխավորել Ձեր տրանսֆերը: Մեզ հետ չկապվելու և ինքնաթիռի ժամանումից ժամ ու կես անցնելուց հետո տրանսֆերը չեղարկվում է, և զբոսաշրջիկը հյուրանոց է հասնում ինքնուրույն: Տրանսֆերներ դեպի Կոստա Բրավա և հակառակը իրականացվում են Բարսելոնայից շաբաթ օրն առավոտյան 10:00-ին կամ ավելի ուշ մեկնող և 20:00-ից ոչ ուշ ժամանող չվերթների համար: Մեկ այլ օր կամ այլ ժամի Կոստա Բրավայի հյուրանոցից իրականացվող տրանսֆերի դեպքում մեկ անձի համար գործում է նվազագույնը 30 € հավելավճար: Գիշերային տրանսֆերների (23:00-ից մինչ առավոտյան 07:00) դեպքում զբոսաշրջիկն ամբողջությամբ վճարում է անհատական տրանսֆերի համար կամ օգտվում է գնացքներից: Փարիզում իրականացվում են տրանսֆերներ Շարլ Դը Գոլ, իսկ Հռոմում՝ Ֆյումիչինո օդանավակայաններից և ետ դեպի նշված օդանավակայաններ: Այլ օդանավակայաններից կամ դեպի այլ օդանավակայաններ իրականացվող տրանսֆերների դեպքում գործում է հավելավճար 50 € հավելավճար։ Տեղավորում հյուրանոցում։ Հյուրերը հյուրանոցում տեղավորվում են ժամը 13:00-ից հետո և դուրս գրվում առավոտյան մինչ ժամը 10:00-ն: Վաղ առավոտյան կամ ուշ գիշերը ժամանելու դեպքում կարելի է հավելյալ վճարել մեկ գիշերվա համար կամ հնարավորության դեպքում թողնել ուղեբեռը ընդունարանում: Էքսկուրսիաներ։ Բոլոր էքսկուրսիաներն իրականացվում են խմբերով՝ ըստ սահմանված ժամանակացույցի, որոնց մասին տեղեկատվություն տրամադրում են էքսկուրսավարները: Էքսկուրսիայի ընթացքում որևէ կետում սահմանված ժամանակից ավելի երկար մնալ ցանկացող զբոսաշրջիկը հյուրանոց է վերադառնում ինքնուրույն: Ժամանակին տուրի չներկայանալու դեպքում ավտոբուսը մեկնում է առանց տվյալ զբոսաշրջիկի, և էքսկուրսիայի գումարը նրան ետ չի վերադարձվում: Էքսկուրսիաները սկսվում և ավարտվում են հյուրանոցում կամ քաղաքի կենտրոնում: Հնարավոր է փոփոխվեն էքսկուրսիաների մեկնարկային ժամերը կամ իրականացման հերթականությունը: Ուշ ժամանումներ։ Ընթրիք <<Իսպանական գյուղ>> ռեստորանում և երաժշտական շատրվանների ներկայացում երաշխավորվում է միայն մինչ ժամը 17:00-ն ժամանած զբոսաշրջիկների համար: Կախված ծրագրից՝ ընթրիքը կարելի է տեղափոխել շաբաթվա մեկ այլ օր (մեր գործակալության կողմից հաստատում ստանալու դեպքում): Երաժշտական շատրվանների ներկայացումն անվճար է, տեղի է ունենում շաբաթվա հստակ օրերի և ենթակա չէ փոխհատուցման: Տեղերը ավտոբուսում։Տեղում որոշում է էքսկուրսավարըˋ ըստ փաստաթղթերի ներկայացման պահի և մասնակիցների տարիքի: Ավտոբուսի առաջին 3 շարքերի տեղերի համար յուրաքանչյուր անձի համար գործում է 30 € հավելավճար, 4-5-րդ շարքերի համար` 20 € իսկ 6 և 7-րդ շարքերի համար` 15 € հավելավճար։ Ավտոբուսային էքսկուրսիաների համար խորհուրդ է տրվում առաջին իսկ օրը էքսկուրսավարից ձեռք բերել ականջակալներ` էքսկուրսիաները լսելու և թանգարաններ այցելելու համար (ծրագր մեջ ներառված որոշ թանգարաններում ականջակալների առկայությունը պարտադիր է)։ Լրացուցիչ գիշերակացեր և հանգիստ ծովափին։ Համապատասխան հավելավճարի դեպքում հնարավոր է ժամանում տուրի մեկնարկից մի քանի օր առաջ և մեկնում ավարտից մի քանի օր հետո: Բոլոր տուրերի համար հատուկ արժեքով գործում է լրացուցիչ փաթեթ՝ <<Մեկշաբաթյա հանգիստ Լորետ Դե Մարում>> և <<Մեկշաբաթյա հանգիստ Նիցցայում>>: Գործում է նաև այլ կղզիներում և հանգստավայրերում հանգիստ ամրագրելու հնարավորություն։ Ծրագիրը ներառում է։Աստղանիշով (*) նշված թանգարանների և տաճարների մուտքի տոմսերը՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ:

Վճարման տարբերակներ

Credit Card - Wire Transfer - American Express - Master/ Visa Card -

Օրեր : 8 | Գիշեր : 7 | Ժամեր :


Ներառումներ


  •     Տեղի զբոսավարներ/քարտեզներ
  •     Տրանսպորտ
  •     Զբոսավար / Ասիստենտ
  •     Ընթրիք
  •     Օդորակիչ
  •     Հյուրանոցից տրանսֆեր
  •     Լանչ
  •     Ավտոբուսային սպասարկում և ռուսախոս ուղեկցորդի ծառայություններ
  •     Խմբակային տրանսֆեր
  •     Գիշերակաց 3-4* հյուրանոցում
  •     Նախաճաշ
  •     Զբոսավարի ծառայությունները
  •     Տրանսֆեր
  •     Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը
  •     գինու համտես
  •     Էքսկուրսիա Սալվադոր Դալիի թատրոն-թանգարան
  •     Այցելություն Lladro գործարան

Բացառումներ


  •     Լրացուցիչ կացություն տուրից առաջ և հետո    
  •     Օդանավակայանի հարկեր    
  •     Վիզայի վճարներ    
  •     Ապահովագրություն    
  •     Թեյավճարներ    
  •     Ցանկացած լրացուցիչ տուրեր    
  •     Մուտքի տոմսերը և այն ամենն ինչը նշված չէ արժեքը ներառում է բաժնում և հենց ծրագրում    
  •     Ֆակուլտատիվ էքսկուրսիաները    
  •     Երթևեկություն հասարակական տրանսպորտով    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին