











































Ընդհանրացում
Անտոնիո Գաուդին հայտնի իսպանացի և կատալոնացի ճարտարապետ էր, ում մոդեռն և գոթական ոճերի միաձուլման տարբերակով կառուցված ֆանտաստիկ շինությունները համաշխարհային ճանաչում են ձեռք բերել: Դրանցից 7-ը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային Ժառանգության ցանկում: Ողջ աշխարհում հայտնի Սագրադա Ֆամիլիա տաճարը դարձավ Գաուդիի գլխավոր նախագիծը: Տաճարի կառուցման աշխատանքները սկսվել են դեռևս 19-րդ դարում և մինչ օրս էլ ընթացքի մեջ են: Հենց ինքը Գաուդին այս տաճարի կառուցմանն է նվիրել իր կյանքի 40 տարիները: Երբ Գաուդիին հարցնում էինˋ արդյոք նա չի վախենում կենդանության օրոք ավարտին չհասցնել տաճարի կառուցումը նա պատասխանում էր, որ ինքը շատ ժամանակ ունի, քանի որ այդ պատվերն իրեն Աստված է տվել, իսկ Աստված ոչ մի տեղ չի շտապում:
Ամբողջ տարի` չորեքշաբթի օրերին։
Տեղավորում: 3*** հյուրանոց, 4**** հյուրանոց, 5***** հյուրանոց
ՕՐ 1, Բարսելոնա
Ժամանում Բարսելոնա: Դիմավորում և տեղավորում հյուրանոցում: 15:45-ին զբոսանք էքսկուրսավարի հետ Անտոնիո Գաուդիի ճարտարապետական գլուխգործոց Սագրադա Ֆամիլիա տաճարում*: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 2, Բարսելոնա, Գաուդի և մոդեռնիզմ
Նախաճաշ: Այցելություն շքեղ Պասեո Գրասիա պողոտայում գտնվող Անտոնիո Գաուդիի վերակառուցած Բատլիոյի տուն* , որը հայտնի է նաև «Ոսկորների տուն» անունով (անվճար այցելություն ռուսերեն աուդիոգիդով): Ազատ ժամանակ: 15:00-ին շրջայց քաղաքումˋ այցելություն ամենաընդարձակ Պասեո Գրասիա պողոտա , Քրիստափոր Կոլումբոսի 60 մ բարձրություն ունեցող հուշարձան, Իսպանիայի և Կատալոնիայի հրապարակներ, հանրահայտ Մոնտժուիկ լեռ, Սագրադա Ֆամիլիա տաճար, Նավահանգիստ և մի շարք այլ տեսարժան վայրեր: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 3, Բարսելոնայի գանձերը
Նախաճաշ: Ազատ ժամանակ: 17:00-ին զբոսանք հին Գոթական թաղամասում և հանրահայտ Լա Ռամբլա պողոտայում : Ընթրիք բաց երկնքի տակ գտնվող ազգային «Իսպանական գյուղ» ռեստորանում: «Կախարդական շատրվանի» շոու ծրագիր Իսպանիայի հրապարակում: Գիշերակաց հյուրանոցում:
Օր 4, Օդանավակայան
Նախաճաշ: Տրանսֆեր օդանավակայան: Տուրի ավարտ։
Ցուցադրել քարտեզի վրա
Անձնական տվյալների կանոնակարգը
Անձնական տվյալների կանոնակարգը
Տուրերը նախատեսված են "Զբոսաշրջիկների համար, ովքեր նախընտրում են հստակ պլանավորված և մշակված երթուղիներով ճամփորդություններ, որոնց ընթացքում հնարավություն կունենան գումար և ժամանակ խնայելու հետ մեկտեղ այցելել ամենահետաքրքիր տեսարժան վայրեր: " Տուրերը մեկնարկում են Շաբաթվա ցանկացած օր (առնվազն 2 անձի համար): Ստանդարտ բնակեցում 2*, 3*, 4* և 5* հյուրանոցներում և պանսիոններում կախված սեզոնից: Ներառում են նախաճաշ (բուֆետ կամ կոնտինետալ) և բոլոր տեսակի հարմարություններով (զուգարանակոնք, լոգարան կամ ցնցուղ, հեռուստացույց և հեռախոս, օդորակիչ և ջեռուցման համակարգ) կահավորված համարներ: Որպես կանոն հյուրանոցները գտնվում են քաղաքի կենտրոնում: Ծանրաբեռնված ժամանակաշրջանում հնարավոր է զբոսաշրջիկների բնակեցում քաղաքի այլ հատվածներում կամ արվարձաններում: Համաձայն նախատեսված ծրագրի հնարավոր է փոխել քաղաքների այցելությունների հերթականությունը, փոխարինել հյուրանոցը մեկ այլ նույն կարգի հյուրանոցով, մի քաղաքի գիշերակացը՝ մեկ այլ քաղաքի գիշերակացով: Տուրերը գործում են ամբողջ տարի Ազգային տոների, կոնգրեսների (Сarnaval, GSM, Construmat, Fallas, Feria de Sevilla և այլն) ինչպես նաև Ամանորի, Սբ. Ծնունդի և Սբ. Զատիկի ժամանակ տուրերի արժեքները բարձրանում են: Հավելավճարի մասին տեղեկատվություն տրամադրվում է ամրագրման ժամանակ: Տրանսֆերներ "Կախված չվերթից նախատեսված են խմբակային տրանսֆերներ՝ էքսկուրսավարով կամ առանց նրա: Ինչպես ժամանման, այնպես էլ մեկնման ժամանակ խմբում ընդգրկվում են տարբեր չվերթների ուղևորներ, այդ իսկ պատճառով հնարավոր է օդանավակայանում այլ չվերթների ժամանմանը սպասելու անհրաժեշտություն առաջանա: Բարսելոնայում և Մադրիդում առանց սպասելաժամանակի միակողմանի տրանսֆերի հավելավճարը կազմում է 10 € մեկ անձի համար: Բարսելոնայում և Մադրիդում խմբակային տրանսֆերներ են իրականացվում առավոտյան 08:00-ից մինչ երեկոյան 19:00 ժամանող և առավոտյան 09:00-ից մինչև գիշերը 24:00 մեկնող չվերթների համար: Այլ ժամերի իրականացվող տրանսֆերների (մեկ ուղղություն) դեպքում մեկ անձի համար գործում է 10 € հավելավճար (առնվազն 2 անձ): Գիշերային (24:00-06:00)տրանսֆերների դեպքում անձը 20 € մեկ ուղղության համար (առնվազն 2 անձ): Չվերթից ուշանալու և այլ չվերթով թռչելու կամ ուղեբեռը կորցնելու դեպքում, խնդրում ենք շտապ զանգահարել մեր ներկայացուցիչներին ծրագրում նշված հեռախոսահամարով: Միայն այդ դեպքում մենք կարող ենք երաշխավորել Ձեր տրանսֆերը: Մեզ հետ չկապվելու և ինքնաթիռի ժամանումից ժամ ու կես անցնելուց հետո տրանսֆերը չեղարկվում է, և զբոսաշրջիկը հյուրանոց է հասնում ինքնուրույն: "Տրանսֆերներ դեպի Կոստա Բրավա/Կոստա Դորադա և հակառակը իրականացվում են Բարսելոնայից շաբաթ օրն առավոտյան 10:00-ին կամ ավելի ուշ մեկնող և 20:00-ից ոչ ուշ ժամանող չվերթների համար: Մեկ այլ օր կամ այլ ժամի Կոստա Բրավայի հյուրանոցից իրականացվող տրանսֆերի դեպքում մեկ անձի համար գործում է նվազագույնը 30 €, իսկ Կոստա Դորադայի հյուրանոցից տրանսֆերի դեպքում՝ նվազագույնը 50 € հավելավճար: Գիշերային տրանսֆերների (23:00-ից մինչ առավոտյան 07:00) դեպքում զբոսաշրջիկն ամբողջությամբ վճարում է անհատական տրանսֆերի համար կամ օգտվում է գնացքներից: Բարսելոնայում տրասֆերներ իրականացվում են Էլ Պրատ օդանավակայանից, իսկ Մադրիդում՝ Բարախասից: Փարիզում իրականացվում են տրանսֆերներ Շարլ Դը Գոլ, իսկ Հռոմում՝ Ֆյումիչինո օդանավակայաններից և ետ դեպի օդանավակայաններ: Այլ օդանավակայաններից կամ դեպի այլ օդանավակայաններ իրականացվող տրանսֆերների դեպքում գործում է հավելավճար (օր.՝ Ժերոնա, Ռեուս, Օրլի և այլ օդանավակայաններ): Տեղավորում հյուրանոցում "Հյուրերը հյուրանոցում տեղավորվում են ժամը 13:00-ից հետո և դուրս գրվում առավոտյան մինչ ժամը 10:00-ն: Վաղ առավոտյան կամ ուշ գիշերը ժամանելու դեպքում կարելի է հավելյալ վճարել մեկ գիշերվա համար կամ հնարավորության դեպքում թողնել ուղեբեռը ընդունարանում: Էքսկուրսիաներ Բոլոր էքսկուրսիաներն իրականացվում են խմբերով՝ ըստ սահմանված ժամանակացույցի, որոնց մասին տեղեկատվություն տրամադրում են էքսկուրսավարները: Էքսկուրսիայի ընթացքում որևէ կետում սահմանված ժամանակից ավելի երկար մնալ ցանկացող զբոսաշրջիկը հյուրանոց է վերադառնում ինքնուրույն: Ժամանակին տուրի չներկայանալու դեպքում ավտոբուսը մեկնում է առանց տվյալ զբոսաշրջիկի, և էքսկուրսիայի գումարը նրան ետ չի վերադարձվում: Էքսկուրսիաները սկսվում և ավարտվում են հյուրանոցում կամ քաղաքի կենտրոնում: Հնարավոր է փոփոխվեն էքսկուրսիաների մեկնարկային ժամերը կամ իրականացման հերթականությունը: Ուշ ժամանումներ Ընթրիք <<Իսպանական գյուղ>> ռեստորանում և երաժշտական շատրվանների ներկայացում երաշխավորվում է միայն մինչ ժամը 17:00-ն ժամանած զբոսաշրջիկների համար: Կախված ծրագրից՝ ընթրիքը կարելի է տեղափոխել շաբաթվա մեկ այլ օր (մեր գործակալության կողմից հաստատում ստանալու դեպքում): Երաժշտական շատրվանների ներկայացումն անվճար է, տեղի է ունենում շաբաթվա հստակ օրերի և ենթակա չէ փոխհատուցման: Տեղերը ավտոբուսում ՝ Տեղում որոշում է էքսկուրսավարըˋ ըստ փաստաթղթերի ներկայացման պահի և մասնակիցների տարիքի: Լրացուցիչ գիշերակացեր և հանգիստ ծովափին Համապատասխան հավելավճարի դեպքում հնարավոր է ժամանում տուրի մեկնարկից մի քանի օր առաջ և մեկնում ավարտից մի քանի օր հետո: Բոլոր տուրերի համար հատուկ արժեքով գործում է լրացուցիչ փաթեթ՝ <<Մեկշաբաթյա հանգիստ Լորետ Դե Մարում>>, ինչպես նաև Կանայան կղզիներում և Անդորայում հանգիստ ամրագրելու հնարավորություն: Ծրագիրը ներառում է Աստղանիշով (*) նշված թանգարանների և տաճարների մուտքի տոմսերը՝ էքսկուրսավարի ուղեկցությամբ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ Վերը նշված հավելավճարները՝ արտահայտված Եվրոյով, կրում են զուտ տեղեկատվական բնույթ և կարիքի դեպքում հնարավոր է վճարել հայաստանյան տուրօպերատորին՝ բացառապես ՀՀ դրամով ՝ ըստ գործող բանկային փոխարժեքի, կամ որոշ դեպքերում՝ Իսպանիայի տուր օպերատորին ՝ տեղում էքսկուրսի ժամանակ:
Վճարման տարբերակներ
Credit Card - Wire Transfer - American Express - Master/ Visa Card -
Օրեր : 4 | Գիշեր : 3 | Ժամեր :
Ներառումներ
- Տեղի զբոսավարներ/քարտեզներ
- Տրանսպորտ
- Զբոսավար / Ասիստենտ
- Ընթրիք
- Օդորակիչ
- Հյուրանոցից տրանսֆեր
- Ավտոբուսային սպասարկում և ռուսախոս ուղեկցորդի ծառայություններ
- Խմբակային տրանսֆեր
- Նախաճաշ
- Զբոսավարի ծառայությունները
- Տրանսֆեր
- Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը
- Սագրադա Ֆամիլիա տաճարի մուտքի տոմսեր
- Բատլիոյի տան մուտքի տոմսեր
Բացառումներ
- Լրացուցիչ կացություն տուրից առաջ և հետո
- Օդանավակայանի հարկեր
- Վիզայի վճարներ
- Ապահովագրություն
- Թեյավճարներ
- Ցանկացած լրացուցիչ տուրեր
- Մուտքի տոմսերը և այն ամենն ինչը նշված չէ արժեքը ներառում է բաժնում և հենց ծրագրում
- Ֆակուլտատիվ էքսկուրսիաները
- Երթևեկություն հասարակական տրանսպորտով









