Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Սիեստայի Երկիր – Իսպանիա

  • 26/02/2020

Իսպանիան հիանալի, հետաքրքիր և աշխույժ երկիր է` տարածաշրջանային մեծ յուրահատկությամբ և բազմազանությամբ: Մադրիդը և Բարսելոնան գերժամանակակից և աշխույժ քաղաքներ են: Գրանադան մավրերի հետքերն է կրում: Հյուսիսում՝ Բասկերի երկրի կյանքը հակասում է հարավում գտնվող կյանքին:
Իսպանացիները սիրում են այցելուներին, ողջունում են անծանոթ մարդկանց, խմում են լավ գինի, ուրախանում են լավ սննդի շուրջ և վայելում են կյանքը: Մարդիկ այստեղ չեն շտապում:

5 հիմնական տեսարժան վայրերը Իսպանիայում

ՄԱԴՐԻԴ - Մադրիդը Իսպանիայի մայրաքաղաքն է, ինչպես նաև ամենամեծ քաղաքը: Չնայած այն հանգամանքին, որ Մադրիդում կա ժամանակակից ենթակառուցվածք, այն պահպանել է նաև իր պատմական շատ թաղամասերի և փողոցների տեսքը: Մադրիդում, անկասկած, կգտնեք հիանալի սնունդ, նորաձևություն և գիշերային կյանք: Իր մրցակից Բարսելոնայի նման, սա քաղաք է, որի կյանքը սկսվում է ուշ - ընթրիքը սկսվում է երեկոյան 9-ին կամ 10-ին: Լայն մայթերը, քաղաքի փոքրիկ թաղամասերը հիանալի վայր են կորելու, տապաս ուտելու և սանգրիա խմելու համար: Տեղացիների ջերմությունն ու դանդաղ սնունդը ձեզ կստիպեն արթուն մնալ ուշ գիշեր:

Պլազա Մայորը- Մադրիդի գլխավոր հրապարակն է, որը գտնվում է քաղաքի կենտրոնում: Ծուռումուռ փողոցները ձեզ կտանեն հին եկեղեցիները, տապասի բարերը և պատկերացում կտան թագավորական պատմության և ճարտարապետության մասին:

Պրադոյի թանգարանը - Մադրիդի գլխավոր մշակութային գրավչությունն է և աշխարհի ամենամեծ արվեստի պատկերասրահներից մեկը: Այստեղ ցուցադրված են եվրոպական մեծ արվեստագետների` ինչպիսիք են Վելազկեսը, Գոյա, Ռաֆայել, Ռուբենս և Բոշ (ի թիվս այլ խոշոր իտալացի և ֆլամանդացի նկարիչների) գործերը, և տեղակայված է 18-րդ դարի շենքում, որը 1819-ին բացվեց որպես թանգարան:

El Retiro այգին՝ Մադրիդի հիմնական այգին է, որը արևոտ օրերին հանգստանալու կամ ամառային երեկոներին  Ալֆոնսո XII-ի արձանի շուրջ թմբուկային երեկույթներին մասնակցելու հիանալի վայր է: Այստեղ կա մեծ լիճ թիավարման համար, որտեղ կարող եք նավ վարձել և լողալ: Անպայման այցելեք Կորուսյալների անտառ և բյուրեղապակե պալատ:

Թագավորական պալատը - Իսպանիայի թագավորի պաշտոնական նստավայրն է, սակայն այժմ այն օգտագործվում է միայն պետական արարողությունների համար: Պալատը մասամբ բաց է հանրության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ իրականացվում են արարողակարգեր և կիրակի օրերին (երբ այն փակ է):

ԲԱՐՍԵԼՈՆԱ - Բարսելոնան Իսպանիայի երկրորդ խոշոր քաղաքն է և երկրի ամենատարածված տուրիստական վայրերից մեկը (եթե ոչ աշխարհում): Այն հյուրընկալում է բոլոր տեսակի զբոսաշրջիկների: Հարուստ պատմություն ունեցող քաղաք է: Բարրի Գոթիկան սկսվում է հռոմեական ժամանակներից (անպայման այցելեք քաղաքի տակ գտնվող ավերակները), և ամենուրեք կգտնեք միջնադարյան շենքեր: 19-րդ և 20-րդ դարերի Գաուդիի ճարտարապետությունը սփռված է ամենուրեք:

Գաուդի Ճարտարապետությունր - Գաուդին Բարսելոնայի ամենահայտնի ճարտարապետն է, և կտեսնեք նրա աշխատանքը, որտեղ էլ որ լինեք: Գոթական և Նորագույն Արվեստի ոճերը խառնելու նրա մեթոդը` նրան դարձրեց լեգենդար ամբողջ աշխարհում: Հիմնական տուրիստական տեսարժան վայրերն են` Park Guell, Sagrada Familia, Casa Batlló և Casa Mila:

Պիկասոյի թանգարան - Եթե ձեզ հետաքրքրում է Պիկասոյի արվեստը, ցանկանում եք իմանալ 20-րդ դարի ամենաազդեցիկ նկարիչներից մեկի կյանքի և արվեստի մասին, ապա այն ձեզ համար է: Ավելի քան 3000 արվեստի նմուշով, այն հանդիսանում է Պիկասոյի աշխարհի ամենամեծ թանգարաններից մեկը:

Բարսելոնետա լողափը ավազոտ լողափ է, որն աներևակայելիորեն հայտնի է ամբողջ տարվա ընթացքում, քանի որ գտնվում է քաղաքի կենտրոնում քայլելու հեռավորության վրա: ջուրը տաք է, շրջակայքում կան շատ լավ ռեստորաններ: Բացի այս լողափից, միմյանց կողքին կան նաև մի քանիսը` Նովա Իկարիան և Սեն-Պոլ-դել-Մարը խստորեն խորհուրդ են տրվում:

Բարսելոնայի պատմության թանգարան - Բարսելոնան ունի քաղաքի լավագույն թանգարաններից մեկը: Քաղաքի տակ են  գտնվում 4000 քմ հռոմեական ավերակները: Կա անվճար մանրամասն աուդիո ուղեցույց և մանրամասն նկարագրություններ այն մասին, թե ինչ եք տեսնում, ներառյալ խճանկարները, պատերի որմնանկարները, լողավազանը, գերեզմանները, հնագույն փաստաթղթերը և շատ ավելին:

Բարի Գոթիկ - Բարսելոնայի այսպես կոչված գոթական թաղամաս, որը լի է հին ոլորուն փողոցներով և պատմական շինություններով: Մի քանի ժամ անցկացրեք տարածքում կորսվելով ՝ հին շենքերի, եկեղեցիների և հրապարակների մեջ: Որքան խորանում ես գոթական թաղամասում, այնքան ավելի հետաքրքիր է դառնում:

ԳՐԱՆԱԴԱ - Գրանադան հարուստ է պատմությամբ և տպավորիչ ճարտարապետությամբ, որոնք թվագրվում են հազարավոր տարիներ առաջ մավրերի և հռոմեացիների կողմից: Այն միշտ եղել է խաչմերուկում գտնվող քաղաք, որտեղ բախվում են Հյուսիսային Աֆրիկայի և Եվրոպայի մշակույթն ու գաղափարները: Քաղաքը դեռևս մեծապես կրում է մավրերի ազդեցությունը, և ամենուր, ուր գնում եք, կզգաք նարգիլի, կուսկուսի և խնկի հոտը: Անպայման այցելեք Ալհամբրա գեղատեսիլ ճանապարհները ուսումնասիրելու համար: Կան անթիվ թանգարաններ, հուշարձաններ և արձաններ, որոնք արժե տեսնել և ուսումնասիրել: Գրանադան մշակույթների, զարմանալի սննդի, ճարտարապետության և եզակի էներգիայի յուրօրինակ համադրություն է:

Կղզիներ - անկախ նրանից, թե դուք պատրաստվում եք գնալ Իբիցա երեկույթների, թե Կանարյան կղզիներ ուղղակի հանգստի, Իսպանիան ունի  ամենագեղեցիկ կղզիները ամբողջ Եվրոպայում: Դրա պատճառով հուլիսին և օգոստոսին դրանք լիքն են և թանկ, ուստի փորձեք խուսափել պիկ սեզոնից: Եթե սիրում եք լողափեր, ճամփորդել, հեծանվավազք, ապա այցելեք կղզիներ (հատկապես Կանարյան կղզիներ): Դուք չեք հիասթափվի: