ԱՐՏԱԳՆԱ  ՏՈՒՐԻԶՄԻ  ԳՈՐԾԱԿԱԼ

Հոպա Հոլդինգ Ինտերնեյշնլ Ընկերությունը հայտարարում է մրցույթ` տուր մենեջեր, ավիատոմսերի վաճառքի գործակալ, վաճառքների կազմակերպման և հաճախորդների սպասարկման մենեջերների պաշտոնների համար` իր նորաբաց և նորաոճ գրասենյակում աշխատանքի համար:

 

Կազմակերպությունը Հայաստանում գործունեություն է ծավալում 2013 թվականից: Կազմակերպության հիմնական ուղվածությունն է՝ արտագնա տուրիզմը, իսկ հիմնական ուղղություններն են` Եվրոպական երկրները (Չեխիա, Հունաստան, Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա), ծովափնյա հանգստի քաղաքները, Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, ինչպես նաև Շրի-Լանկան, Թայլանդը և այլ ուղղություններ:

Հոպա Հոլդինգի բացառիկ համագործակցությունը տուրիզմի ոլորտի միջազգային առաջատար  խոշորագույն ընկերությունների հետ, հնարավորություն է ընձեռում պատշաճ տեղ գրավել Հայաստանյան շուկայում` առաջարկելով անհատական և խմբային տուրիզմի համար նախատեսված բոլոր պայմանները: Հոպա Հոլդինգը, հետևելով իր կարգախոսին`”Ձեր հարմարավետությունը`Մեր առավելությունն է”՝ զբոսաշրջիկներին մատուցում է միայն որակյալ ծառայություն:

 

Կազմակերպության ներքին կանոնակարգը իր աշխատակիցներին է պարտադրում՝ ապահովել զբոսաշրջիկների մաքսիմալ հարմարավետությունը:

Տուր մենեջեր մասնագետի հիմնական աշխատանքը բաղկացած է հետևյալից`

Խորհրդատվություններ`զբոսաշրջիկների, ուղևորների հետ,

տուրիստական, գործնական այցերի համար նախատեսված փաթեթների կազմում,

հյուրանոցների և ավիատոմսերի ամրագրում, հեռախոսային հարցումների նախնական վերլուծություն, այցելուների գործերի վարում, գործընկեր կազմակերպությունների հետ շարունակական կապի ապահովում, խմբային տուրիզմի համար նախատեսված նոր ուղղությունների մշակում:

Աշխատանքի անխուսափելի բաղադրիչն է՝ շարունակական ուսուցումը և վերապատրաստումները, նոր ուղղությունների մշակումները:

Անհրաժեշտ որակավորումներ`

Պարտադիր է `

1. Բարձրագույն կրթություն կամ տուրիզմի ֆակուլտետի վերջին  ուս.տարվա ուսանող/ կես դրույք հաստիքի համար:

2. Օտար լեզուների իմացություն (անգլերեն լեզուն պարտադիր)

3. Համակարգչին և օֆիսային տեխնիկային գերազանց տիրապետում

4. Աշխարհագրության բազային իմացություն

Ոչ պարտադիր, բայց խրախուսվող` աշխատանքային փորձը:

Ավիատոմսերի վաճառքի ծրագրերի իմացությունը շատ ողջունելի է, բայց կարող են կազմակերպվել դասնթացներ՝ որակավորման համար:

 

Ներկայացնել ինքնակենսագրություն` հայերեն և անգլերեն լեզուներով, կամ միայն անգլերեն

Հակիրճ մոտիվացիոն նամակ / 300 բառ

Լուսանկար 3x4

Այլ փաստաթղթեր (գովասանագրեր, պատվորեր և այլ) որոնք կարծում եք կարևոր են ձեր դիմումի դրական պատասխանի համար:

 

Կցել այս բոլորը նամակին և ուղարկել  hr@hopa.am հասցեին

Նամակի վերնագրում նշել` HTHR052024

Նախնական ընտրության փուլն անցած դիմորդները կհրավիրվել հարցազրույցի: Ձեզ հետ կկապվեն հեռախոսով կամ էլեկտրոնային նամակով, տեղեկացնելով հարցազրույցի օրը, վայրը և ժամը:

Դիմումները կուսումնասիրվեն ըստ իրենց ստացման ամսաթվի: Նախապատվություն կտրվի վաղ դիմորդներին: