Barcelona House

place Բարսելոնա Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Barcelona House հյուրանոցը տեղակայված է Բարսելոնայի գոթիկ թաղամասում, Ռամբլա փողոցից ընդամենը 80 մետր հեռավորության վրա: Հյուրերի տրամադրության տակ են ժամանակակից համարները` փայտե հատակով, օդորակիչով, անվճար ինտերնետով և հեռուստացույցով:

500 մետր հեռավորության վրա են գտնվում Սուրբ Խաչի եկեղեցին և Բոկերիա շուկան: Maremagnum առևտրի կենտրոն կարող եք հասնել 10 րոպե զբոսնելով: Բարսելոնետա լողափ ոտքով կարող եք հասնել 20 րոպեում կամ օգտնվել հասարակական տրանսպորտից:

Համարներում տեղադրված է չհրկիզվող պահարան: Իսկ սեփական լոգասենյակում առկա է վարսահարդարիչ:

Հյուրանոցի մոտակայքում են գտնվում բազմաթիվ բարեր, ռեստորաններ և պատկերասրահներ: Բավականին մոտ են տեղակայված Պիկասոյի թանգարանը և Բարսելոնայի ժամանակակից թաղամաս Բորնը:


Հյուրանոցի հարմարությունները

  • Հաշմանդամների հարմարություններ
  • Լվացքատան ծառայություններ
  • Ռեստորան
  • Wi-Fi Internet
  • Bar Lounge
  • Տրանսֆեր
  • Օդորակիչ
  • Ընդունվում են քարտային վճարումներ
  • Վերելակ
  • Հեծանիվների վարձույթ
  • Խորտկարան

Առկա համարներ

Ձեր հարցումն արդյունք չտվեց!!

Ցուցադրել քարտեզի վրա

Barcelona House

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Մուտք

02:00 PM

Ելք

12:00 PM

Կարծիքներ

Կարծիքներ Վարկանիշ

9.3

3 Հյուրերի գնահատականը

Ֆիլտրել ըստ

Մաքրում 9.7

Հարմարավետություն 9.7

Տեղանք10

Հարմարություններ7.7

Անձնակազմ9.3

  • 232
  • Yelena Kirakosyan
Արձակուրդը անցկացրել եմ Բարսելոնայում, ընտրել էինք Barcelona House հյուրանոցը, շատ լավ տեղակայված էր, քաղաքի կենտրոն, տեսարժան վայրերին հասնելը շատ հեշտ էր, միակ խնդիրն այն էր, որ համարի պատուհանները շատ փոքր էին, մի փոքր ճնշող էր: Ընդհանուր առմամբ լավ հանգիստ էր:
  • 26/09/2019
  • 207
  • Tigran Gasparyan
Հոպա Թրավելի աշխատակիցները հրաշալի հանգիստ էին կազմակերպել մեր ընտանիքի համար: 4 օր անցկացրել ենք Բարսելոնայում` Barcelona House հյուրանոցում, որը քաղաքի կենտրոնում էր և բոլոր առումներով հարմար էր, 10 օր Կոստա Բրավայում` Beverly Park հյուրանոցում: 2 հյուրանոցներից էլ գոհ ենք, ամեն ինչ շատ լավ էր, միակ խնդիրը Կոստա Բրավայի հյուրանոցի համարն էր, որն ընտանեկան չէր, ամեն դեպքում շատ շնորհակալ եմ Հապա Թրավելից բարեխիղճ աշխատանքի համար: Ու արդեն նորից դիմել եմ Հոպա` ձմռանը պլանավորում ենք գնալ Թայլանդ, կամ Բալի:
  • 26/09/2019
  • 192
  • Tamara
Ընդհանուր առմամբ նորմալ հյուրանոց է: Սենյակը մաքուր է, հարմարավետ: Հյուրանոցում հարմարություններ որպես այդպիսին չկան: Սովորական քաղաքային հյուրանոց է: Անձնակազմը նորմալ սպասարկում էր: Տեղադիրքը շատ լավն էր: Ծովափ կարելի էր ոտքով հասնել: Բարսելոնայի կենտրոնական հատվածում է, շատ խանութներ, ժամանցի վայրեր կան: Քաղաքի տեսարժան վայրեր կարելի է պարզապես քայլելով հասնել:
  • 12/01/2019

Ամբողջը  1 / 10

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին