Ընդհանրացում
Sheraton Jumeirah Beach Resort հանգստյան հյուրանոցը տեղակայված է Դուբայ Մարինա հատվածում` սեփական սպիտակ ավազով լողափին: Հյուրանոցն ունի մեծ բաց լողավազան, ֆիտնես սրահ և սկվոշի համար նախատեսված կորտեր:
Հյուրանոցի բոլոր համարներն ունեն արբանյակային հեռուստատեսություն, մինի-բար, սուրճ/թեյի պատրաստման համար անհրաժեշտ պարագաներ: Որոշ համարներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Պարսից ծոց:
Armonia սպա-սրահում առաջարկվում են առողջացնող-կոսմետիկ պրոցեդուրաների լայն տեսականի: Հյուրերը կարող են այցելել նաև շոգեբաղնիք և սաունա:
Հյուրանոցում գործում են մի քանի ռեստորաններ, որտեղ մատուցվում են իտալական, չինական, միջազգային և տեղական խոհանոցների ուտեստներ:
Հյուրանոցի հեռավորությունը Emirates գոլֆ ակումբից և Wild Wadi ակվապարկից կազմում է 2 կմ: Հյուրանոցի տարածքում գործում է անվճար ավտոկայանատեղի:
Առկա համարներ
Ձեր հարցումն արդյունք չտվեց!!