Ընդհանրացում
Պրահայից ընդամենը 30 կմ հեռավորության վրա գտնվում է Չեխիայի ամենահայտնի ամրոցը` Կառլշտեյնը: Խոյանալով Բերոունկի գետի հարթավայրի վրա հեքիաթային Կառլշտեյնը եղել է չեխական և եվրոպական պատմության դրամատիկ իրադարձությունների լուռ վկան: Ամրոցը կառուցվել է Մատվեյ Առասկու նախագծով գոթական ոճում: 16-րդ դարում թագավորական հանգստավայրերը ձևափոխվել էին ռենեսանս ոճում: Շենքերը կառուցված են աստիճանաձև և կազմում են միասնական ճարտարապետական անսամբլ: Ամրոցի յուրաքանչյուր կառույցը նախորդից ավելի բարձր էր, այս անսամբլի գագաթը Մեծ աշտարակն է և Սբ. Խաչի ժամատունը:
Որոշ ժամանակ այստեղ է պահվել նաև բոլոր ժամանակների և ազգերի ամենաթանկարժեք թագը` Սուրբ Հռոմեական կայսրության թագը: Այդ նույն ժամանակ կայսր Կառլ 4-րդը Ֆրանսիայից բերեց խաղողի վազ և տնկեց այն Բերոունկի գետի ափին, ամրոցի հարևանությամբ։ Դրանից հետո արդեն մի քանի հարյուրամյակ, Կառլշտեյնում ոչ մի տոն չի անցնում առանց կառլշտեյնյան գինու: Տեղացիների համար այս գինին ոչ միայն հիասքանչ խմիչք է, այլև շրջանի խորհրդանիշը: Իսկ զբոսաշրջիկների համար հրաշալի հուշանվեր այս զարմանահրաշ տարածաշրջանից:
Ամրոցում էքսկուրսիայից հետո Ձեզ սպասում է տեղական գինու մի քանի տեսակների դեգուստացիա: