Մյունխեն+Բավարիայի 2 ամրոցներ…

place Պրահա Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Մյունխենը Գերմանիայի ամենադինամիկ և հետաքրքիր քաղաքներից մեկն է: Այստեղ յուրաքանչյուրը կարող է զբաղմունք գտնել իր նախասիրություններով` հետաքրքիր թանգարաններ այցելությունից մինչև ժամանակ անցկացնել գարեջրատներում և ռեստորաններում: Մթնոլորտը քաղաքում զարմանահրաշ է, միջազգային, բայց միևնույն ժամանակ չի դադարում գերել իր գավառական հմայքով:

Օր 1

Ժամանելով Մյունխեն՝ Դուք կսկսեք քաղաքի կենտրոնով էքսկուրսիան, կտեսնեք Մյունխենի խորհրդանիշ Ֆրաուենկիրխե տաճարը, Մարիենպլաց կենտրոնական հրապարակը քաղաքապետարանի հիասքանչ շենքով, որտեղ տեղակայված են արվեստի և ճարտարապետության հրաշալի հուշարձաններ, ինչպես նաև հուշանվերների խանութներ, սրճարաններ և ռեստորաններ:
Այստեղ են ապրել և ստեղծագործել մեծագույն մարդիկ` երգահան Ռիխարդ Շտրաուսը, փառասեր թագավոր Լյուդվիգ 2-րդը, գրող Թոմաս Մանը և աբստրակտ գեղարվեստի հիմնադիր Վասիլիյ Կանդինսկին: Օդեոնպլաց հրապարակում դուք կտեսնեք Լյուդվիգ 1-ինի ձիով արձանը և Սբ. Գաետանի չքնաղ եկեղեցին:  
Մեր ճանապարհը կշարունակվի Մաքսիմիլիանի փողոցով դեպի Մաքս-Իոսիֆի հրապարակ: Այստեղ է գտնվում Ազգային թատրոնը, Կյուվիլյե Թատրոնը և այլ նշանակալի շինություններ:
Էքսկուրսիայից հետո ազատ ժամանակ (մոտավորապես 4 ժամ):
Գիշերակաց Մյունխենի մոտակայքում գտնվող պանսիոնում:

Օր 2 Նոյշվանշտայն + Լինդերհոֆ

Նոյշվանշտայնը ավելի նման է երազանքի, քան իրականության. այն մարդու կողմից կառուցված ամենաարտասովոր շինություններից մեկն է: Մինչ այժմ Նոյշվանշտայն ամրոցը վեճերի առիթ է հանդիսանում. ոմանք այն անվանում են հրաշք և հեքիաթային պալատ, այլոք`խելագարի քմահաճություն և տգեղ շինություն: Ալպզեե լճի մոտ գտնվող ժայռի վրա խոյանում է ռոմանտիկ ամրոցը` սրածայր աշտարակներով:
Նոյշվանշտայնը կառուցվել է 1869-1886 թվականներին Լյուդվիգ 2-րդի հրամանով հին գերմանական ասպետական ամրոցների իրական ոճով: Թագավորական սրահը, ննջասենյակը, ճաշասենյակը, հյուրասենյակը, երգասրահը և ամրոցի այլ սրահների պատերը  զարդարված են նկարներով, գոբելեններով: Այստեղ տիրում է Ռիխարդ Վագների բեմական կերպարների մթնոլորտը, կենդանի շունչ են առնում միջնադարյան գերմանական միֆերի հերոսները և կերպարները:
Կանգնելով կախված կամուրջի վրա, որը հատում է Պելլատ կիրճը, 92 մետր բարձրության վրա 45-մետրանոց ջրվեժի վերևում, մեկ հայացքով կարելի է խորասուզվել Նոյշվանշտայն ամրոցի շուրջը գտնվող լեռների կուսական-ռոմանտիկ լանդշաֆտի մեջ:

Այնուհետև դուք կայցելեք Լինդերհոֆ ամրոց, որը գտնվում է Գրասվանգտալ ռոմանտիկ դաշտավայրում, Օբերամմերհաու և Էտտալ վանքից քիչ հեռու: Այն Լյուդվիգ 2-րդ Բավարացու 4 ամրոցներից մեկն է: Լինդերհոֆ ամրոցը կառուցելու միտքը թագավորի մոտ առաջացել է Վերսալ այցելելուց հետո: Թագավորական ճարտարապետ Գեորգ Դոլլմաննի գլխավորությամբ 1870-1878 թվականներին խիստ լեռնային լանդշաֆտում մեկուսացված Գրասվանգտալ դաշտավայրում կառուցվեց թագավորական պալատը:
Որպես աբսոլյուտիզմի հուշարձան, ինչը դրսևորվում է անսահման շքեղության մեջ, ամրոցը մնում էր թագավորի ամենասիրելի վայրը ընդհուպ մինչև նրա ողբերգական մահը: Լինդերհոֆը եղել է միակ ամրոցը, որի կառուցումն ավարտվել է թագավորի կենդանության օրոք:
Օրվա երկրորդ կեսին մեկնում Պրահա:


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

1 տեղանոց սենյակի հավելավճար` 20 եվրո: Երեք հոգանոց սենյակի ամրագրում հնարավոր չէ: Սկիզբը 07:00, տևողությունը 2 օր: Ուշադրությու՛ն: Էքսկուրսիան իրականացնող ընկերությունն իրավունք է վերապահում արտակարգ իրավիճակներում կամ այլ չնախատեսված դեպքերում չիրականացնել վերը նշված էքսկուրսիոն ծրագիրը կամ մտցնել որոշակի փոփոխություններ ծրագրում ինչի մասին հաճախորդները նախապես տեղյակ կպահվեն ուշ քան կատարումից 24 ժամ առաջ և այդ դեպքում բոլոր հաճախորդներին կառաջարկվեն այլընտրանքային տարբերակներ կամ անվճար չեղարկում: Էքսկուրսիայի ժամանակ պետք է ունենալ` անձնագիր, վիզա, ապահովագրություն:

Վճարման տարբերակներ

Credit Card - Wire Transfer -

Օրեր : 2 | Գիշեր : 1 | Ժամեր :


Ներառումներ


  •     Գիշերակաց 3-4* հյուրանոցում
  •     Նախաճաշ
  •     Զբոսավարի ծառայությունները
  •     Տրանսֆեր

Բացառումներ


  •     Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին