Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

JOB VACANCY FOR TRAVEL MANAGER !!! ВАКАНСИЯ НА МЕСТО МЕНЕДЖЕРА ПО ТУРИЗМУ!

  • 02/07/2021

Հոպա Հոլդինգ Ինտերնեյշնլ Ընկերությունը հայտարարում է մրցույթ` տուր մենեջեր, ավիատոմսերի վաճառքի գործակալ, վաճառքների կազմակերպման և հաճախորդների սպասարկման մենեջերների պաշտոնների համար:

Կազմակերպությունը Հայաստանում գործունեություն է ծավալում 2013 թվականից: Կազմակերպության հիմնական ուղվածությունն է՝ արտագնա տուրիզմը, իսկ հիմնական ուղղություններն են` Եվրոպական երկրները (Չեխիա, Հունաստան, Ավստրիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա), ծովափնյա հանգստի քաղաքները, Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, ինչպես նաև Շրի-Լանկան, Թայլանդը և այլ ուղղություններ:
Հոպա Հոլդինգի բացառիկ համագործակցությունը տուրիզմի ոլորտի միջազգային առաջատար և խոշորագույն ընկերությունների հետ, հնարավորություն է ընձեռում պատշաճ տեղ գրավել Հայաստանյան շուկայում` առաջարկելով անհատական և խմբակային տուրիզմի համար նախատեսված բոլոր պայմանները: Հոպա Հոլդինգը, հետևելով իր կարգախոսին`”Ձեր հարմարավետությունը`Մեր առավելությունն է”՝ զբոսաշրջիկներին մատուցում է միայն որակյալ ծառայություն:

Կազմակերպության ներքին կանոնակարգը իր աշխատակիցներին է պարտադրում՝ ապահովել զբոսաշրջիկների մաքսիմալ հարմարավետությունը:
Տուր մենեջեր մասնագետի հիմնական աշխատանքը բաղկացած է հետևյալից`
Խորհրդատվություններ`զբոսաշրջիկների, ուղևորների հետ,
տուրիստական, գործնական այցերի համար նախատեսված փաթեթների կազմում,
հյուրանոցների և ավիատոմսերի ամրագրում, հեռախոսային հարցումների նախնական վերլուծություն, այցելուների գործերի վարում, գործընկեր կազմակերպությունների հետ շարունակական կապի ապահովում, խմբակային տուրիզմի համար նախատեսված նոր ուղղությունների մշակում:
Աշխատանքի անխուսափելի բաղադրիչն է՝ շարունակական ուսուցումը և վերապատրաստումները, նոր ուղղությունների մշակումները
Անհրաժեշտ որակավորումներ`
Պարտադիր է `
Բարձրագույն կրթություն
Օտար լեզուների իմացություն (անգլերեն լեզուն պարտադիր)
Համակարգչին և օֆիսային տեխնիկային գերազանց տիրապետում
Աշխարհագրության բազային իմացություն
Ոչ պարտադիր, բայց խրախուսվող` աշխատանքային փորձը:
Ավիատոմսերի վաճառքի ծրագրերի իմացությունը շատ ողջունելի է:

Մրցույթին մասնակցելու կարգը`
Ներկայացնել ինքնակենսագրություն` հայերեն և անգլերեն լեզուներով, կամ միայն անգլերեն
Լուսանկար 3x4
Այլ փաստաթղթեր (գովասանագրեր, պատվորեր և այլ) որոնք կարծում եք կարևոր են ձեր դիմումի դրական պատասխանի համար:

Կցել այս բոլորը նամակին և ուղարկել մինչև ՀՈՒԼԻՍԻ 15-ը hr@hopa.am հասցեին:
Նամակի վերնագրում նշել` HTHR2021
Նախնական ընտրության փուլն անցած դիմորդները կհրավիրվել հարցազրույցի: Ձեզ հետ կկապվեն հեռախոսով կամ էլեկտրոնային նամակով, տեղեկացնելով հարցազրույցի օրը, վայրը և ժամը:
Դիմումները կուսումնասիրվեն ըստ իրենց ստացման ամսաթվի: Նախապատվություն կտրվի նաև ավելի վաղ դիմորդներին:

You might like