Իրավական տեղեկություն

 

  • Ծառայության պայմանները

1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 Խնդրում ենք ձեզ ուշադիր ծանոթանալ հանրային օֆերտայի պայմանագրում (այսուհետ Պայմանագիր) շարադրված պայմանների հետ։ Պայմանագիրը պարունակում է կարևոր տեղեկատվություն ու նախազգուշացումներ Կայքի օգտագործման ու այն Ծառայությունների մատուցման մասին, որոնք դուք կարող եք ստանալ այդ Կայքի օգնությամբ։

Խնդրում ենք հաշվի առնել, որ Դուք պարտավորվում եք ինքնուրույն ծանոթանալ այս Պայմանագրի հետ՝ Կայքի յուրաքանչյուր օգտագործումից առաջ։

Եթե դուք համաձայն չեք Պայմանագրում շարադրված պայմանների հետ, դուք չպետք է օգտվեք Կայքից և պետք է անմիջապես այն լքեք։


Եթե ձեզ մոտ ծագում են որևէ հարցեր սույն Կայքի օգտագործման վերաբերյալ, խնդրում ենք, դիմեք Հաճախորդների սպասարկման ծառայություն։
Հեռ. +37460541410
Email: online@hopa.am

2. ՏԵՐՄԻՆՆԵՐ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2.1 Գործակալություն, մենք — «Հոպա Հոլդինգ Ինտերնեյշնլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, գտնվելու վայրը՝ Մոսկովյան 25/տ26, ք. Երևան, Ընկերությունը կատարում է ծառայության սպասարկումն ու Կայքի տեխնիկական հնարավորությունների օգնությամբ ապահովում է տուրիստական ու այլ ծառայությունների ամրագրման Օգտատերերի հնարավորությունը։ Գործակալությունը մատուցում է տարբեր տեսակի ծառայություններ, որտեղ հիմնականում գործում է որպես գործակալ (միջնորդ) ձեր և Ծառայությունների մատակարարի/ Փոխադրողի միջև, իսկ որոշ դեպքերում, որպես ծառայությունների մատակարար

2.2 Դուք, Հաճախորդ, Գնորդ, Ուղևոր — ֆիզիկական անձ, որը օգտվում է Կայքից և/կամ իրականացնում է ամրագրում սույն Պայմանագրում նշված պայմաններին համապատասխան և հանդիսանում է Գործակալության ծառայությունների և/կամ լրացուցիչ ծառայությունների մատուցման սույն պայմանագրի կողմ՝ համապատասխան ծառայությունների մատակարարի/փոխադրողի հետ։
Օգտատերը կարող է նաև լինել և՛ Գնորդ և՛ ուղևոր կամ հաճախորդ։

2.3 Կայք — հանրայնորեն հասանելի վեբ-կայք, որը պատկանում է Գործակալությանը, գտնվում է համացանցում hopa.am հասցեով, բոլոր էջերով, ենթադոմեններով, ինչպես նաև hopa.am Կայքի սերվիսների կայք-ենթադոմեններով, ծրագրային ապահովմամբ, որի օգնությամբ ապահովվում է Գործակալության Ծառայությունների/Լրացուցիչ ծառայությունների մասին տեղեկատվության արտացոլումը և Ամրագրման համակարգով Ամրագրման տեխնիկական հնարավորության տրամադրումը, որը Պայմանագրի պայմաններին համապատասխան հասանելի է այդ կայքում։

2.4 Օֆերտայի ակցեպտ — Կայքի Օգտատիրոջ պատասխանը  պայմանագրի ընդունման մասին հետևյալ գործողությունների կատարելու ճանապարհով՝

  • տվյալ կայքն օգտագործել շարունակելով (մուտք կամ կրկնակի մուտք Կայքին) և/կամ
  • Կայքում գրանցմամբ/նույնականացվելով և/կամ
  • Ծառայությունների ամրագրմամբ կամ Գործակալության լրացուցիչ ծառայություններ պատվիրելով։

Օֆերտայի ակցեպտը նշանակում է Օգտագործողի կողմից ամբողջական, անվերապահ և առանց փոփոխությունների Պայմանագրում շարադրված պայմանների ընդունում։ Օֆերտայի ակցեպտը կողմերի համար պայմանագրում նշված պայմաններին համապատասխան հետևանքներ է ստեղծում։

2.5 Հայտ, Ամրագրում — կայքում պատշաճ կերպով ստեղծված Հաճախորդի կողմից ինքնուրույն ընտրված ծառայություւնների հարցում, որը նախատեսում է ընտրված ծառայության ամրագրում կոնկրետ ֆիզիկական անձի համար (կամ անձանց) և հաստատվում ու ընդունվում է Գործակալության կողմից։ Ցանկացած պատվեր/ամրագրում կհամարվի Գործակալության կողմից ընդունված միայն Հաճախորդի կողմից ծառայության դիմաց վճարման հաստատումը և Գործակալության կողմից Ծառայությունների մատակարարից/փոխադրողից Պատվերը/Ամրագրումը կատարելու հնարավորության մասին հաստատումը ստանալուց և ձեռք բերված ծառայության պատշաճ հաստատումը Գործակալությունից Հաճախորդին փոխանցելուց հետո։ Պատվերը կարող է նախատեսել կանխավճար կամ լրիվ վճար այն ստեղծելու պահին կամ այն հաստատելուց հետո սահմանված ժամկետում։ Չվճարված պատվերը/ամրագրումը նշանակում է, որ այն գրանցված է որոշակի ժամանակի համար և այդ ժամանակահատվածում կարող է վաճառվել միայն հաճախորդին, որը այն ձևակերպել է՝ հաշվի առնելով սույն պայմանագրի պայմանները։ Չվճարված պատվերը/ամրագրումը չեղարկվում է դրա վճարման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո։ Պատվերի/ամրագրման կարգավիճակը որոշվում ու արտացոլվում է կայքի «Իմ անձնական Էջը» բաժնում։

2.6 Կայքի ծառայություններ — ծառայություններ, որոնք հասանելի են Կայքում պատվիրելու համար։

2.7 Ծառայություններ — գործողությունների համալիր, որը տրամադրվում է Հաճախորդին Ծառայությունների մատակարարի/Փոխադրողի կողմից դրանց վճարումից և հաստատումից հետո։ Ծառայությունների ծավալը և դրա մատուցման սկիզբը ընտրվում է Հաճախորդի կողմից ինքնուրույն՝ կայքում առաջարկված տարբերակներից մեկը Ամրագրելիս։ Համաձայն սույն պայմանագրի պայմանների Ծառայությունների Մատակարարը/Փոխադրողը պարտավոր չէ Հաճախորդներին մատուցել ցանկացած այլ ծառայություններ, բացի նրանցից, որոնք նշված էին ամրագրման մեջ։ Գործակալության Ծառայություններն ու Լրացուցիչ ծառայությունները միասին կամ առանձին սույն պայմանագրում կարող են օգտագործվել (անվանվել) որպես ծառայություններ։

2.8 Գործակալության լրացուցիչ ծառայություններ — գործողությունների համալիր, որը տրամադրվում է անմիջականորեն Գործակալության կողմից և ներառում է՝

  • Կայքում տուրիստական, ժամանցի ծառայությունների մասին օգտատերերի համար տեղեկատության արտացոլում, որոնք անմիջականորեն տրամադրվում են Փոխադրողների/Ծառայությունների մատակարարների կողմից,
  • Ամրագրման համակարգով Ծառայությունների ամրագրման տեխնիկական հնարավորության տրամադրում, որը հասանելի է Կայքում Պայմանագրի պայմաններին համապատասխան,
  • ծառայությունները գնելիս կամ Ամրագրման չեղարկման/վերադարձման/կասեցման փուլում լրացուցիչ հնարավորությունների տրամադրում,
  • Այլ կայքերից ինֆորմացիայի հավաքագրում, կայքի էջերում ցուցադրում:

Գործակալության լրացուցիչ ծառայությունների ծավալն ու արժեքը հայտնվում են հաճախորդին Ամրագրման կամ դրա փոփոխման/չեղարկման ժամանակ և Կայքի առանձին Ծառայության օգտագործման պարագայում, իսկ վճարման ժամանակ կարող է նշվել որպես «Ծառայության վճար» կամ որպես Գործակալության լրացուցիչ ծառայության առանձին արժեք։ Գործակալության Լրացուցիչ ծառայությունների արժեքի վճարումը կարող է լինել Ծառայությունների արժեքի բաղկացուցիչ, որը Գնորդի կողմից ենթակա է վճարման միաժամանակ ծառայություն պատվիրելու հետ, կամ նշվում է առանձին յուրաքանչյուր Ամրագրման ժամանակ։

2.9 Էլեկտրոնային տոմս/երթուղի-անդորրագիր, էլեկտրոնային վաուչեր, տոմս, պոլիս, բլանկ — էլեկտրոնային-թվային փաստաթուղթ/բլանկ, որը՝

  • պահվում է Ծառայությունների մատակարարի/փոխադրողի համակարգում, ամրագրման գլոբալ համակարգում (GDS), Կայքի ամրագրման համակարգում,
  • պարունակում է ծառայության մասին տվյալների ամբողջական հավաքածուն,
  • կախված ընտրված ծառայությունից կարող է արտացոլել վաճառողի, Գործակալության, Ծառայությունների մատակարարի/փոխադրողի նույնականացման տվյալները,
  • վկայում է ծառայության ձեռքբերման կամ դրա ամրագրման մասին,
  • հաստատում է փաստաթղթում նշված անձանց ծառայությունից օգտվելու իրավունքը,
  • պարտավորում է Ծառայությունների մատակարարին/փոխադրողին մատուցել ծառայությունը։

Այդպիսի էլեկտրոնային-թվային փաստաթուղթը ձևակերպվում է գործակալության կողմից կամ անմիջականորեն Ծառայությունների մատակարարի/փոխադրողի կողմից, և էլեկտրոնային փաստաթղթի պատճենի տեսքով ուղարկվում է Հաճախորդի էլեկտրոնային հասցեին, «Իմ տոմս» բաժնում հասանելի ընդհանուր կանոնի համաձայն։

2.10 Ամրագրման համակարգ — տեղեկատվական համակարգ, որը պարունակում է Կայքում ամրագրման և գնման համար հասանելի Ծառայությունների լրիվ ցուցակը (այդ թվում հյուրանոցների, զբոսաշրջության ծրագրերի, չվերրթների, փոխադրումների ցուցակը, տրանսպորտային միջոցների նորմերը, դասերը (տրանսպորտային ծառայությունների համար), տվյալներ տրանսպորտային միջոցների տեսակների, ազատ տեղերի առկայության, Ծառայությունների մատակարարի/փոխադրողի սակագների, դրանց կիրառման կանոնների մասին)։ Ամրագրման համակարգում տեղեկատվությունը տեղադրվում է Կայքում այնպես, ինչպես ներկայացված է Ամրագրման գլոբալ համակարգում (GDS), Ծառայությունների մատակարարի/փոխադրողի կամ դրանց լիազոր ներկայացուցիչների ամրագրման համակարգերում։ Ամրագրման համակարգում տեղեկատվությունը կարող է ցանկացած պահի փոփոխվել կամ լրացվել. դրա հետ կապված Հաճախորդին առաջարկվում է օգտագործել Ամրագրման համակարգը «այնպես ինչպես հասանելի է» ռեժիմում։

2.11 «Իմ անձնական էջ» բաժին — Կայքի փակ գոտին է, որը հասանալի է միայն օգտատերերին, որոնք անցել են գրանցման/նույնականացման ընթացակարգը և պարունակում է ենթաբաժիններ՝

  • «Իմ պատվերներ»՝ պարունակում է տեղեկատվություն Կայքում ստեղծված բոլոր պատվերների մասին,
  • «Գնորդի տվյալներ»՝ Գնորդի տվյալների պահպանման ու խմբագրման մեխանիզմ,
  • «Ուղևորների տվյալներ»՝ Ուղևորների/Հաճախորդների տվյալների պահպանման ու խմբագրման մեխանիզմ,
  • «Հաշվառման գրառման կարգաբերումներ»՝ Օգտատիրոջ անձնական տվյալների փոփոխման մեխանիզմ, այդ թվում «Իմ անձնական էջ» բաժին մուտքի ծածկագիրը փոխելու համար։

2.12 Փոխադրող ընկերություն — (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր), որը հանդես է գալիս որպես անմիջական ծառայությունների վաճառող կամ մատուցում է Կայքում ուղևորների կողմից Ամրագրման համակարգի միջոցով ընտրված և/կամ վճարված փոխադրման ծառայությունը, որը գործում է գործընկերային/գործակալական/ենթագործակալական և գործակալության հետ այլ պայմանագրերի պայմանների վրա։

2.13 Ծառայությունների մատակարար — ընկերություն (իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր), որը հանդես է գալիս անմիջական ծառայությունների վաճառող կամ մատուցում է Կայքում հասանելի տուրիստական և այլ ծառայություններ և կամ գործում է որպես ծառայությունների մատուցման միջնորդ գործընկերային/գործակալական/ենթագործակալական և գործակալության հետ այլ պայմանագրերի պայմանների վրա։

2.14 Ծառայությունների մատուցման կանոնները կամ Սակագնային կանոնները — Ծառայությունների մատակարարի/փոխադրողի պայմաններն են, որոնց համաձայն իրականացվում է համապատասխան ծառայության ամրագրումը, գնումը, օգտագործումը, չեղարկումը, փոփոխումը և/կամ վերադարձը և որոնք պարտադիր են օգտատերերի կողմից ամրագրումը ձևակերպելուց առաջ ծանոթացման, համաձայնեցման ու կատարման համար։ Ծառայությունների մատուցման կանոնները սահմանվում են Ծառայությունների մատակարարի/փոխադրողի կողմից իրենց սեփական առևտրային պայմաններին, օրենսդրության ու միջազգային կանոններին համապատասխան, որոնք կարող են կիրառվել այդ տեսակի ծառայության նկատմամբ։

2.15 Վճարային համակարգ — վճարային կազմակերպություն, վճարային համակարգի մասնակիցներ և Գնորդից Կայքում ձեռքբերման համար հասանելի ծառայության դիմաց միջոցները Ծառայությունների մատակարարի/փոխադրողի հաշվին փոխանցելիս նրանց միջև ծագող հարաբերությունների ամբողջությունը։
«Վճարային ենթակառուցվածքի ծառայությունների օպերատորը»՝ քլիրինգային կազմակերպություն, պրոցեսինգային հիմնարկ և այլ անձինք են, որոնք վճարային համակարգում լիազորված են մատուցել ծառայությունների առանձին տեսակներ կամ իրականացնել օպերացիոն, տեղեկատվական ու այլ տեխնոլոգիական գործառույթներ Գնորդից Կայքում ձեռք բերված ծառայությունների դիմաց միջոցների փոխանցման առնչությամբ, օժտված են անհրաժեշտ արտոնագրերով ու թույլտվություններով միջոցների փոխանցման համար և գործում են Գործակալության, Ծառայությունների մատակարարի/փոխադրողի հետ պայմանագրի հիման վրա։

2.16 Գործակալության աշխատանքի գրասենյակային ժամերը — ժամը 10.00-19.00, բացի  կիրակի և պետական հանգստյան օրերից, որոնց ընթացքում Գործակալության աշխատակիցները այդ թվում Հաճախորդների սպասարկման ծառայության աշխատակիցները, իրականացնում են իրենց աշխատանքային գործառույթները։
 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

3.1 Պայմանագրի առարկան։ Սույն պայմանագրի առարկան է հանդիսանում որպես գործակալ (միջնորդ) գործող Գործակալության կողմից ծառայությունների ամրագրման, ձևակերպման ու վաճառքի ծառայությունների և գործակալության լրացուցիչ ծառայությունների մատուցումը Կայքի տեխնիկական հնարավորությունների օգնությամբ։

3.2 Պայմանագրի ամբողջականությունը։ Սույն պայմանագիրը, ավիատոմսերի վաճառքի դեպքում ՝ IATA պայմանագիրը, ծառայությունների մատուցման/սակագնային կանոնները, ինչպես նաև Գործակալության ցանկացած քաղաքականություն և հաղորդում, որոնք կապված են և կարող են ծագել սույն պայմանագրի պայմանների հիման վրա, լինել հասանելի Կայքում կամ ուղարկվել էլեկտրոնային կամ sms հաղորդագրություններով Ամրագրման, ինչպես նաև ցանկացած այլ ժամանակ, կազմում են ձեր և Գործակալության միջև Կայքի օգտագործման ամբողջական, Ամրագրման/ծառայությունների ու Գործակալության լրացուցիչ ծառայությունների պատվերների համաձայնություն։


3.3 Պայմանագրի ընդունումը։ Եթե դուք (i) գրանցվում եք կայքում, և/կամ (ii) Ամրագրում եք կամ Գործակալության Լրացուցիչ ծառայություններ եք պատվիրում, ձեզ կառաջարկվի ծանոթանալ սույն պայմանագրի պայմաններին (սույն պայմանագրի տեքստին ակտիվ հղում) և ընդունել սույն պայմանագրի պայմանները («համաձայնեցման համար նշման ակտիվ դաշտ») ինչի հետևանքով դուք հաստատում եք, որ՝

3.3.1 անվերապահորեն, լրիվ և առանց որևէ փոփոխությունների ընդունում եք սույն պայմանագրում շարադրված պայմանները, այն է՝ իրականացնում եք Օֆերտայի ակցեպտ և հասկանում եք այդ Կայքի կիրառման հետևանքները, և

3.3.2 հաստատում եք, որ ծանոթացել եք սույն պայմանագրի պայմանների հետ և համաձայն եք Կայքն օգտագործելիս և Ամրագրելիս գործել այդ պայմանների խիստ պահպանմամբ, և խախտումների դեպքում համաձայն եք, որ Գործակալությունը իրավունք ունենա ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները խախտումները վերացնելու ու իր խախտված իրավունքները պաշտպանելու համար՝ սույն պայմանագրի պայմաններին ու կիրառելի օրենսդրության դրույթներին համապատասխան և

3.3.3 համաձայն եք, որպեսզի ձեր անհատական տվյալները հավաքվեն ու մշակվեն անձնական տվյալների պաշտպանության պայմաններին համապատասխան (գաղտնիության քաղաքականություն), և

3.3.4 համաձայն եք, որպեսզի Գործակալությունը (նրա գործընկերները կամ փոխկապակցված անձինք) գործեն ձեր անունից և ի օգուտ ձեզ որպես ձեր ներկայացուցիչ Ամրագրման և ծառայություններ պատվիրելու դիմաց հօգուտ Ծառայությունների մատակարարի/փոխադրողի վճարման ժամանակ, այն սահմաններում, որոնք պահանջվում են որպես գործակալ (միջնորդ) գործող Գործակալությունից։ Եթե դա պահանջում է ձեր կողմից ընտրված ծառայության ձեռքբերումը, դուք տալիս եք ձեր համաձայնությունը, հաստատում ու հասկանում եք, որ ձեր հաշվից ծառայությունների դիմաց միջոցների դուրսգրումը կարող է իրականացնել Ծառայությունների մատակարարը/փոխադրողը կամ Գործակալությունը (նրա գործընկերները կամ փոխկապակցված անձինք)։

3.4 Պայմանագրի պայմանների փոփոխությունը։ Գործակալությունն իր հայեցողությամբ կարող է ժամանակ առ ժամանակ փոփոխություններ մտցնել սույն պայմանագրի պայմաններում, որոնք կարող են կիրառվել ձեր հետագա ամրագրումների նկատմամբ։ Գործակալությունը կհրապարակի փոփոխությունները սույն Կայքում, նշելով սույն պայմանագրի վերջին խմբագրման ամսաթիվը։ Գործակալությունը պարտավոր չէ հաղորդել ձեզ պայմանագրում կատարված փոփոխությունների մասին, բացի դրանք կայքում հրապարակելուց։ Փոփոխությունները ուժի մեջ են մտնում Պայմանագրի՝ Կայքում համապատասխան փոփոխություններով հրապարակման ամսաթվից։ Դուք պարտավորվում եք ինքնուրույն և կանոնավոր կերպով ստուգել Պայմանագրի պայմանների թարմացումները և դրա վերջին խմբագրությունը։ Դուք գիտակցում և համաձայնվում եք, որ սույն պայմանագրի ձեր ակնառու ընդունումը և/կամ փոփոխություններով պայմանագիրը հրապարակելու ամսաթվից հետո սույն կայքի օգտագործելը նշանակում է ձեր ամբողջական ու անվերապահ համաձայնությունը պայմանագրի պայմանների փոփոխման հետ։ Եթե դուք չեք ընդունում պայմանագրի պայմանների փոփոխությունը, դուք պետք է դադարեցնեք կայքի օգտագործումը։ Միայն ընթացքի մեջ գտնվող պատվիրատուներին կներկայացվի կատարվելիք փոփոխությունները, եթե ծառայությունը դեռ չի իրականացվել, սակայն նրա դիմաց ստացվել է վճարում:


3.5 Պայմանագրի և կայքի լեզուն։ Պայմանագրի հիմնական լեզուն հայերեն է իսկ կայքի գործողությունների հիմնական լեզուն անգլերենը, որը գերակայություն ունի Կայքում հասանելի մյուս խմբագրությունների նկատմամբ։ Օգտագործողի սպասարկումը, այդ թվում բանավոր և գրավոր հարցումների պատասխանները և/կամ դիմումները կատարվում են հիմնականում անգլերեն լեզվով։
Ծառայությունների մատուցման/Սակագնային կանոնները հասանելի են ամրագրում իրականացնելիս (ամրագրման դիալոգի քայլ), կարող են լինել անգլերենով, ձեր կողմից ընտրված ցանկացած լեզվով ավտոմատ թարգմանությամբ։ Ամրագրելիս դուք համաձայնվում եք Ծառայությունների մատուցման/Սակագնային կանոններում շարադրման այդ պայմանների հետ և պարտավորվում եք ինքնուրույն դրանց հետ ծանոթանալ և ստանալ տեքստի, պայմանների ու ձեր ընտրված լեզվով թարգմանության  ճշտության վերաբերյալ խորհրդատվություն մինչև Ամրագրելը։ Եթե ձեզ մոտ հարցեր են ծագում Ծառայությունների մատուցման/Սակագնային կանոնների վերաբերյալ դուք պարտավորվում եք ստանալ խորհրդատվություն Հաճախորդների սպասարկման ծառայությունից։ Ամրագրում նշանակում է ձեր անվերապահ համաձայնությունը Ծառայությունների մատուցման/Սակագնային կանոնների հետ և դուք միանձնյա պատասխանատվություն եք կրում ծառայության պատվիրման հետ կապված բոլոր ռիսկերի համար՝ համաձայնեցված պայմաններին համապատասխան։ Ծառայության (մեկ կամ մի քանի) պատվիրման դեպքում դուք պարտավորվում եք ինքնուրույն ստուգել, արդյո՞ք չեն հակասում միմյանց Ծառայությունների մատուցման/Սակագնային կանոնները յուրաքանչյուր առանձին ծառայության համար։ Դրանով դուք հաստատում եք, որ յուրաքանչյուր առանձին ծառայության համար սույն պայմանագրի պայմանները, Ծառայությունների մատուցման կանոնները/Սակագնային կանոնները և ցանկացած այլ հաղորդումներ և տեղեկատվություն Կայքում շարադրված է պարզ, բազմակողմանի, միանշանակ և ակնառու ու հասանելի ձևով։ Եթե ձեզ մոտ հարցեր են ծագում Կայքում և պայմանագրում շարադրված տեղեկատվության վերաբերյալ, դիմեք, խնդրում ենք, Հաճախորդների սպասարկման ծառայությանը։

3.6 Գործակալության կողմից Ծառայությունների և Լրացուցիչ ծառայությունների մատուցման հիմքերը։ Գործակալությունը Կայքում ծառայությունների ամրագրման հնարավորություն է տալիս՝ գործելով որպես գործակալ (միջնորդ) Ծառայություններ մատուցողների/Փոխադրողների հետ գործընկերային/գործակալական/ենթագործակալական և գործակալության հետ այլ պայմանագրերի պայմանների հիման վրա։ Կայքում ամրագրելիս, դուք մտնում եք ուղղակի պայմանագրային հարաբերությունների մեջ Ծառայություններ մատուցողների/Փոխադրողների հետ։ Ձեր կողմից Ամրագրման ձևակերպման պահից Գործակալությունը գործում է բացառապես որպես ձեր գործակալ (միջնորդ)՝ ձեր և Ծառայություններ մատուցողների/Փոխադրողների միջև։ Գործակալությունը միայն փոխանցում է ձեր Ամրագրման տարրերը և չի հանդիսանում ձեր պատվիրված ծառայությունների մատակարար կամ համամատակարար, չի կարող ազդել ծառայությունների՝ դրանց անմիջական կատարողների կողմից տրամադրելու պայմանների վրա և պատասխանատու չէ ծառայությունների մատուցման պայմանների խախտման համար։ Ծառայություններ մատուցողները/Փոխադրողները, որոնք մատուցում են Կայքում հասանելի տուրիստական և այլ ծառայություններ, հանդիսանում են անկախ կապալառուներ, և ոչ թե Գործակալության գործակալներ կամ աշխատակիցներ։ Ուղևորների փոխադրման և/կամ այլ ծառայությունների մատուցման համար լրիվ պատասխանատվությունը կրում է անմիջական Ծառայություններ մատուցողը/Փոխադրողը։ Միայն որոշ բացառություների դեպքում, երբ ծառայության
Գործակալության լրացուցիչ ծառայությունները, որոնց  անմիջական կատարողը՝մատակարարը հանդիսանում է ինքը՝Գործակալությունը, տրամադրվում են պայմանագրում սահմանված Գործակալության աշխատանքի պայմաններին համապատասխան և ստեղծում են իրավահարաբերություններ անմիջականորեն ձեր և Գործակալության միջև։

4. ԿԱՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

4.1 Կայքի օգտագործման կանոններն ու նախազգուշացումները։ Եթե դուք շարունակում եք օգտվել սույն Կայքից, դուք համաձայնվում եք կայքի օգտագործման հետևյալ պարտադիր կանոնների ու վերապահումների հետ՝

4.1.1 Դուք հանդիսանում եք ֆիզիկական անձ, որի 18 տարեկանը լրացել է, տիրապետում եք լրիվ իրավունակությամբ ու գործունակությամբ և իրավունք ունեք պայմանագրային հարաբերությունների մեջ մտնել Գործակալության/ Ծառայություններ մատուցողների/Փոխադրողների և երրորդ անձանց հետ պայմանագրի պայմաններին համապատասխան։

4.1.2 Դուք պարտավորվում եք օգտագործել Կայքը բացառապես ձեր անձնական նպատակների համար՝ պայմանագրի պայմաններին ու գործող օրենսդրության նորմերին համապատասխան։

4.1.3 Դուք պարտավորվում եք ամրագրել ու օգտագործել ծառայությունները Ծառայությունների մատուցման/սակագնային կանոններին համապատասխան, ձեր կողմից ինքնուրույն ընտրված կոնկրետ ծառայություն մատուցող Ծառայություններ մատուցողներից/Փոխադրողներից, ինչպես նաև օգտագործել Գործակալության լրացուցիչ ծառայությունները սույն պայմանագրի հիման վրա ստացված տեղեկատվության և պայմաններին համապատասխան։

4.1.4 Դուք համաձայն եք ու ընդունում եք, որ Կայքի ցանկացած տեղեկատվություն, Կայքի սերվիսները և Ամրագրման համակարգը տրամադրվում է ձեզ «ինչպես կա և ինչպես հասանելի է» պայմաններով և չեն կարող մեկնաբանվել որպես գործելու ուղղորդում կամ ակնառու խորհրդատվություն կամ որևէ Ծառայություններ մատուցողների/Փոխադրողների նախապատվություն։ Դուք օգտագործում եք սույն տեղեկատվությունն ու Կայքի տեխնիկական հնարավորությունները ձեր ռիսկով և առանց Գործակալության որևէ երաշխիքի։ Դուք համաձայն եք, որ ինքնուրույն ու գիտակցված եք իրականացնում ծառայության ընտրությունը և պատասխանատվություն եք կրում կայքի, ինչպես նաև Գործակալության կողմից տրամադրվող տեղեկատվության վրա հիմնված ձեր բոլոր գործողությունների և անգործության համար։ Ցանկացած որոշում ընդունելուց առաջ դուք պարտավորվում եք ինքնուրույն ուսումնասիրել ծառայությունների մասին ամբողջ հասանելի տեղեկատվությունը (այդ թվում այն, որի համար առկա է հղում տեղեկատվության արտաքին աղբյուրներին) և ստանալ խորհրդատվություն որակյալ մասնագետի մոտ կամ ստանալ տեղեկատվություն այլ հասանելի աղբյուրներից։

4.1.5 Ձեր տվյալները։ Դուք հաստատում եք, որ ձեր կողմից տվյալ կայքին տրամադրված ամբողջ տեղեկատվությունը, այդ թվում գրանցման ժամանակ նշվածը, հանդիսանում է արժանահավատ, ճշգրիտ, արդիական ու ամբողջական։ Դուք պարտավորվում եք ժամանակին թարմացնել «Իմ տոմս» բաժնում նշված ձեր կոնտակտային և անձնական տվյալները, հետևել դրանց ճշգրտությանն ու արդիականությանը։ Դուք հաստատում եք, որ Պատվիրելիս Ուղևորների մասին ձեր կողմից նշված տեղեկատվությունը հանդիսանում է արժանահավատ, ճշգրիտ, արդիական ու ամբողջական։ Դուք պարտավորվում եք ստուգել պահպանվա՞ծ են, արդյոք, փոփոխված տվյալները, որոնք տարբերվում են «Իմ տոմս» բաժնում պահպանվածներից ծառայություններ պատվիրելուց առաջ (թարմացնել Կայքի էջերը) մինչև պատվերի հաստատման ու դրա դիմաց վճարման պահը։ Դուք լրիվ ու միանձնյա պատասխանատվություն եք կրում Ամրագրման համակարգ պատվերի կամ դրա դիմաց վճարելու նպատակով ձեր կողմից փոխանցվող տեղեկատվության  համար։ Գործակալության ծառայությունների/լրացուցիչ ծառայությունների ստացման համար ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը, այդ թվում հաճախորդի/ստացողի անձնական և այլ տվյալները մուտքագրվում են ձեր կողմից ինքնուրույն, ինչի կապակցությամբ դուք պարտավորվում եք ոչ մի պահանջ չներկայացնել  Գործակալությանը՝ կապված ոչ ճիշտ նշված անձնական տվյալների և պատվերի այլ տվյալների հետ (օրինակ, պահանջներ կապված էլեկտրոնային-թվային փաստաթղթում/բլանկում անձնագրային տվյալների սխալների հետ)։

4.1.6 Արձագանքներ։ Դուք հաստատում և համաձայնվում եք, որ ձեր կողմից Կայքում թողնված կամ Գործակալության հասցեին կամ ցանկացած այլ վեբ-ռեսուրսի ուղարկվող, ցանկացած սոցիալական ցանցում թողնված Գործակալությանը ուղղակի կամ անուղղակի վերաբերող արձագանքները կարող են լինել հրապարակայնորեն հասանելի և հրապարակվել Կայքում, ցանկացած վեբ-ռեսուրսում, ցանկացած սոցիալական ցանցում օգտագործված ծառայության/լրացուցիչ ծառայությունների մասին ձեր կարծիքի վերբերյալ այլ անձանց տեղեկացնելու համար։ Դուք լրիվ ու միանձնյա պատասխանատվություն եք կրում արձագանքների տեղադրման համար և չպետք է դրանցում նշեք՝ ձեր կամ երրորդ անձանց անձնական տվյալները, ոչ նորմատիվային խոսքեր կամ տեղեկատվություն, որը խախտում է հանրային կարգը, այլ անձանց իրավունքները, տեղեկատվություն, որը ստացվել է մտավոր սեփականության իրավունքների խախտմամբ, անօրինական ճանապարհով, երրորդ անձանց գովազդային և մարքեթինգային նյութեր, լոյալության ծրագրերին մասնակցելու կոչեր և այլ խրախուսումներ։ Արձագանքների հրապարակումը կամ դրանց հեռացումը կատարվում է Գործակալության սեփական հայեցողությամբ։

4.1.7 Կապի էլեկտրոնային միջոցներ։ Տրամադրելով ձեր կոնտակտային տվյալները, դուք համաձայնվում եք օգտագործել կապի էլեկտրոնային միջոցներ, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝     (i) էլեկտրոնային փոստ և (ii) sms- հաղորդագրություններ (այստեղ և այսուհետ ներառում է միասին կամ առանձին sms, push-հաղորդագրություններ, SkypeWhatsApp, Viber-հաղորդագրություններ կամ ձեր կողմից Կայք փոխանցման հեռախոսահամարին հաղորդագրություններ կամ այլ տեսակի հաղորդագրություններ) Կայքն օգտագործելիս, «Իմ տոմս» բաժնին մուտք տրամադրելիս, Ամրագրելիս և ծառայությունների մասին տեղեկատվություն ստանալիս, ինչպես նաև հաղորդագրությունների էլեկտրոնային առաքում (էլեկտրոնային փոստ, sms հաղորդագրություններ)՝ կապված Կայքի օգտագործման, Գործակալության ծառայությունների կամ լրացուցիչ ծառայությունների մատուցման հետ։

Պատվերի կոռեկտ ստեղծման և Գործակալության ծառայության կամ լրացուցիչ ծառայությունների ստացման համար ձեզ անհրաժեշտ է նշել ճիշտ (կոռեկտ) էլեկտրոնային փոստի հասցե և ճիշտ (կոռեկտ) բջջային հեռախոսահամար և դուք կրում եք լրիվ ու միանձնյա պատասխանատվություն տրամադրված տվյալների համար։ Գործակալությունը պարտավոր չէ ստուգել և պատասխանատու չէ սխալ գրված էլեկտրոնային հասցեի  կամ սխալ նշված բջջային հեռախոսահամարի համար, կամ ձեր փոստային սերվիսի կարգաբերումների համար (սպամ ֆիլտրներ և այլն), և ձեր կողմից համապատասխանաբար ստեղծված Ամրագրման կամ Գործակալության լրացուցիչ ծառայությունների պատվիրման մասին հաղորդում չստանալու համար, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ չվերթի ամսաթվի և/կամ մեկնման կամ ժամանման ժամանակի, չվերթի չեղարկման և այլնի փոփոխությունների մասին ծանուցումները։ Էլեկտրոնային հասցեում կամ բջջային հեռախոսահամարում փոփոխություններ և ուղղումներ մտցնելը (եթե դա տեխնիկապես հասանելի է Կայքում) իրականացվում է օգտատերի կողմից ինքնուրույն «Իմ տոմս» բաժնում, կամ եթե դա հնարավոր է, Հաճախորդների սպասարկման ծառայության կողմից օգտատիրոջ հարցմանը և նրա նույնականացմանը համապատասխան։
Գործակալության կողմից նամակներ, հաղորդագրություններ, ծանուցումներ Պատվիրելիս/կայքում գրանցվելիս ձեր նշված սխալ էլեկտրոնային հասցեին/բջջային հեռախոսահամարին ուղարկելու դեպքում դուք կրում եք լրիվ ու միանձնյա պատասխանատվություն, այդ թվում իրավաբանական, և ռիսկեր՝ կապված սխալ էլեկտրոնային հասցեի/բջջային հեռախոսահամարի օգտագործման հնարավոր հետևանքների հետ, այդ թվում երրորդ անձանց գործողությունների համար, և պարտավորվում եք Գործակալությանը չներկայացնել ոչ մի ֆինանսական, բարոյական, իրավաբանական և այլ պահանջներ սխալ էլեկտրոնային հասցեի/բջջային հեռախոսահամար նշելու դեպքում։

4.1.8 Դուք համաձայնվում եք, որ Գործակալությունը կարող է մշտադիտարկել (վերահսկել) ու գրանցել Հաճախորդների սպասարկման ծառայության հեռախոսազանգերը և իրականացնել ընտրովի աուդիտ էլեկտրոնային նամակագրության սպասարկման պատշաճ մակարդակ ապահովելու ու անձնակազմի որակավորումը բարձրացնելու, սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ու իրավունքների օգտագործման համար, ինչպես նաև իր իրավունքների ու օրինական շահերի օգտագործման, իրացման և պաշտպանության համար՝ կապված սույն պայմանագրից բխող իրավահարաբերությունների հետ։

4.1.9 Դուք կարող եք Գործակալությանն ուղարկել ձեր բոլոր հարցերը, մեկնաբանությունները, առաջարկությունները, արձագանքներն ու պահանջները՝ Կայքի տեղեկատվական աջակցման բոլոր հասանելի միջոցներով։ Գործակալությունը անում է ամեն հնարավորը, որպեսզի պատասխանի ձեզ ամենասեղմ ժամկետներում, բայց բոլոր դեպքերում ոչ ուշ քան հարցումը ստանալու պահից սկսած 30 օրվա ընթացքում։

4.1.10 Ամրագրման համակարգի էլեկտրոնային հաղորդագրությունների ու տվյալների լեգիտիմությունը։ Դուք համաձայնվում և հաստատում եք, որ (i) ձեր ուղարկած բոլոր հաղորդագրությունները Կայքի կամ Հաճախորդների սպասարկման ծառայության էլեկտրոնային միջոցներով ձեր հարցմանը համապատասխան (կամ կողմերի միջև համաձայնեցված այլ ձևով) հավասար են թղթային տարբերակով հաղորդակցությանը և (ii) բոլոր էլեկտրոնային և համակարգային տվյալները, որոնք պահվում են Գործակալության Ամրագրման համակարգում կամ GDS բոլորը միասին կամ յուրաքանչյուրն առանձին հանդիսանում են պարտադիր, պատշաճ և բավարար ապացույցներ հնարավոր պահանջների/վեճերի լուծման ժամանակ, այդ թվում դատական, որոնք ծագում են սույն պայմանագրից կամ դրա կատարման կապակցությամբ։

4.1.11 Երրորդ անձանց անունից գործողություններ։ Դուք պարտավորվում եք օգտագործել սույն կայքը և Կայքի միջոցով հասանելի ծառայությունները, միայն անձամբ ձեզ և այն ֆիզիկական անձանց համար, որոնց անունից դուք օրինական իրավունք ունեք  գործելու և համապատասխան իրավունքներ ու պարտականություններ ստանձնելու։ Դրանով դուք հաստատում եք, որ այդպիսի մյուս ֆիզիկական անձինք լիազորել են ձեզ և դուք ունեք օրինական իրավունք նրանց անունից իրականացնել գործակալության ծառայությունների/լրացուցիչ ծառայությունների ընտրություն և ձեռքբերում, և տալ համաձայնություն նրանց անձնական և վճարային տվյալների մշակման համար, որոնք անհրաժեշտ են նրանց պատվերի համար։

Դուք պարտավորվում եք ժամանակին և լրիվ ծավալով և մինչև Ամրագրման  պահը տեղեկացնել այդ երրորդ անձանց սույն պայմանագրի պայմանների, դրանում նշված վերապահումների, այդ թվում ծառայությունների մատուցման/սակագնային բոլոր կանոնների և սահմանափակումների մասին, որոնք կարող են կիրառելի լինել պատվերի, ընտրված ծառայությունների ձեռքբերման ու օգտագործման նկատմամբ։ Այդպիսի չծանուցման, ինչպես նաև այդպիսի երրորդ անձանց գործողությունների համար հետևանքով առաջացած հետևանքների պատասխանատվությունը, կրում է բացառապես գնորդը։

Դուք պարտավորվում եք մինչև Ամրագրումը ծանուցել այդպիսի երորրդ անձանց այն մասին, որ նրանք չեն հանդիսանում ձեր և գործակալության միջև սույն պայմանագրի կողմ, և իրավունք չունեն որևէ պահանջներ, բողոքներ, հայցեր,  դիմումներ և այլն ներկայացնել գործակալությանը՝ կապված ձեր կողմից նրանց օգտին (նրանց անունով) պատվիրված գործակալության ծառայությունների/լրացուցիչ ծառայությունների հետ։

Այդպիսի ֆիզիկական անձինք պետք է իրազեկված լինեն և տան իրենց համաձայնությունը, որ պատվիրված ծառայությունների ամբողջ հաղորդակցությունը պետք է անցնի ձեր «Իմ տոմսը» բաժնով և ձեր էլեկտրոնային փոստով/հեռախոսով, ինչպես նաև այդպիսի անձանց նույնականացումը հաճախորդների սպասարկման ծառայության կողմից կկատարվի «Իմ տոմսը» բաժնում կամ ձեր էլեկտրոնային փոստով/հեռախոսով հասանելի տվյալների հիման վրա։ Դուք նաև պարտավորվում եք անմիջապես և լրիվ ծավալով հայտնել ֆիզիկական անձանց, որոնց անունից դուք գործում եք, ձեր կողմից էլեկտրոնային փոստով կամ sms հաղորդագրությամբ կամ այլ հասանելի միջոցով ստացված ցանկացած փոփոխությունների, ճշգրտումների, չեղարկումների և այլնի  մասին, որոնք վերաբերում են պատվիրված ծառայություններին և դրանց վերաբերյալ ցանկացած տեղեկատվությանը։ Այդպիսի չծանուցման, ինչպես նաև այդպիսի երրորդ անձանց գործողությունների հետևանքով առաջացած հետևանքների պատասխանատվությունը, կրում եք բացառապես դուք։

4.1.12 «Իմ անձնական Էջ» բաժնի անվտանգությունը։ Եթե դուք գրանցվել եք Կայքում և մուտք եք ստացել « Իմ անձնական Էջ » բաժնին, դուք պարտավորվում եք պաշտպանել ձեր գրանցման տվյալների մասին տեղեկատվությունը, ներառյալ մուտքի լոգինն ու ծածկագիրը (որոնք ստացվում են էլեկտրոնային փոստով կամ sms հաղորդագրությամբ), այն վերահսկել, երորրդ անձանց կողմից դրանց անօրինական մուտքի կանխարգելման միջոցների ձեռնարկել, և կրել լրիվ պատասխանատվություն ձեր և/կամ այլ անձի կողմից « Իմ անձնական Էջ » բաժինն օգտագործելու համար։ Եթե ձեզ մոտ կասկածներ են առաջանում երրորդ անձանց կողմից «Իմ տոմսը» բաժնին անօրինական մուտքի մասին, դուք պարտավորվում եք անմիջապես դրա մասին ծանուցել Հաճախորդների սպասարկման ծառայությանը։ « Իմ անձնական Էջ » բաժնում կատարված ցանկացած գործողություններ կհամարվեն կատարված անձամբ ձեր կողմից։

4.1.13 Ծառայությունների մատակարարի/Փոխադրողի հետ պայմանագիր։ Դուք համաձայնվում եք, որ Ծառայությունների մատակարարի/Փոխադրողի հետ ծառայությունների մատուցման բոլոր պայմանագրերը, որոնց մասին տեղեկատվությունը հասանելի է Կայքի սերվիսներում, կնքվում են ձեր կողմից անմիջականորեն Ծառայությունների մատակարարի/Փոխադրողի հետ։ Դուք համաձայնվում և ամբողջությամբ գիտակցում եք, որ ոչ մի հանգամանքներում Գործակալությունը չի հանդիսանում ձեր և Ծառայությունների մատակարարի/Փոխադրողի միջև կնքված այդպիսի պայմանագրի կողմ։ Եթե դուք համաձայն չեք Ծառայությունների մատուցման/սակագնային կանոնների հետ և Ծառայությունների մատակարարի/Փոխադրողի հետ այդպիսի պայմանագրերի պայմանների հետ դուք չպետք է Ամրագրեք ծառայությունը։ Համաձայնվելով նշված պայմանների հետ դուք կրում եք լրիվ ու միանձնյա պատասխանատվություն ձեր կողմից ընտրված Ծառայությունների մատակարարի/Փոխադրողի ծառայությունների մատուցման/սակագնային կանոնների համար և պարտավորվում եք, այդ թվում բայց չսահմանափակվելով, կատարել ծառայության գնման դրույթներն ու պայմանները, վճարել բոլոր անհրաժեշտ միջոցները լրիվ ծավալով, սահմանված ժամանակ և Ծառայությունների մատակարարի/Փոխադրողի սահմանված սակագներին, գանձումներին, կանոններին ու սահմանափակումներին, պատվերի չեղարկման, վերադարձման ու փոփոխման պայմաններին   համապատասխան։ Դուք հաստատում եք, որ ծանոթացել եք և անվերապահորեն համաձայնվում եք Ծառայությունների մատակարարի/Փոխադրողի պայմանագիր-օֆերտայի հետ, եթե այն հասանելի է Կայքի ընտրված սերվիսում, որտեղ դուք իրականացնում եք Ամրագրում և որը հանդիսանում է առանձին պայմանագիր։ Այդպիսի պայմանագրի ակցեպտը չի փոխարինում ծառայությունների մատուցման պայմանագիր-օֆերտայի ակցեպտը։

4.1.14 Գործակալության լրացուցիչ ծառայություններն ու առաջարկությունները։ Ամրագրելով դուք համաձայնվում և թույլտվություն եք տալիս գործակալությանը հավաքել տեղեկատվություն ձեր կողմից ստեղծված ամրագրումների մասին և օգտագործել կայքում ձեր կոնտակտային տվյալները՝ կայքում հասանելի հատուկ առաջարկությունների, ակցիաների ու լրացուցիչ ծառայությունների մասին հաղորդագրությունները, գործակալության վճարովի կամ անվճար լրացուցիչ ծառայությունները, օրինակ sms հաղորդագրությունները՝ չվերթի ուշացման կամ չեղարկման մասին, երկաթգծային տոմսերի փնտրման ծառայությունը վաճառքում հայտնվելիս, հյուրանոցի ընտրման խորհուրդները ավիատոմսերի փնտրման ժամանակ, ապահովագրական ծառայությունները, և այլնի մասին տեղեկատվությունն ուղարկելու նպատակով։ Կախված Ամրագրման դիալոգի քայլից որին առաջարկվում է լրացուցիչ ծառայությունը, դրա արժեքը կամ ներառվում է պատվերի ընդհանուր արժեքի մեջ կամ առաջարկվում է առանձին վճարելու։ Գործակալության լրացուցիչ ծառայությունների տրամադրման պայմանները հասանելի են կայքում մինչև պատվերի պահը։ Պատվիրելով գործակալության լրացուցիչ ծառայություն, դուք լրիվ ու միանձնյա պատասխանատվություն եք կրում Գործակալության լրացուցիչ ծառայության տրամադրման պայմանների կատարման համար և պարտավորվում եք, այդ թվում, բայց չսահմանափակվելով կատարել լրացուցիչ ծառայությունների ձեռքբերման դրույթներն ու պայմանները, վճարել բոլոր անհրաժեշտ միջոցները գործակալության կողմից սահմանված ժամկետներում և սահմանված սակագներին, կանոններին ու սահմանափակումներին համապատասխան։

4.1.15 Կայքում տեղեկատվության փոփոխություն։ Գործակալությունն իրավունք ունի իր հայեցողությամբ, մինչև պատվեր ընդունելը, ավելացնել նոր և/կամ կրճատել գոյություն ունեցող ծառայությունների մատակարարների/փոխադրողների ծառայությունները, Գործակալության լրացուցիչ ծառայությունները, Կայքի ֆուկցիոնալ սերվիսները և գործելակարգը, փոխել դիզայնը, լոյալության ծրագրի անցկացման կանոնները, ավելացնել/կրճատել Կայքում պատվերների վճարման համար հասանելի վճարման մեթոդները, փոփոխություններ մտցնել Ծառայությունների արժեքում, սահմանել և/կամ փոփոխություններ մտցնել ծառայությունների ձևակերպման, գնման, չեղ