Ընդհանրացում
Տուրի մեկնարկը 09:00 կամ 10:00 (կախված մեկնարկի օրվանից)
Տուրի տևողությունը 8-9 ժամ
Գրաֆիկ։ Մարտի 1 - Դեկտեմբերի 25
Այս տուրի ընթացքում կկազմակերպվի այցելություն Խոր Վիրապ։ Խոր Վիրապը Հայաստանում ամենահայտնի սրբավայրն է, քանի որ ուղղակիորեն կապված է այստեղ քրիստոնեության տարածման պատմության հետ: Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակվեց 301թ.`շնորհիվ Գրիգոր Լուսավորչի ջանքերի: Սակայն մինչ Տրդատ 3-րդ թագավորին հավատափոխ անելը` Լուսավորիչը բանտարկված է եղել ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի տարածքում գտնվող զնդանում: 17-րդ դարում կառուցված վանքային համալիրից բացվում է աննկարագրելի մի տեսարան դեպի Աստվածաշնչյան Արարատ լեռը:
Տուրը կշարունակենք դեպի Նորավանք։ Հրաշալի ճարտարապետական լուծումներով ու շքեղ զարդաքանդակներով օծված այս վանքային համալիրը 13-րդ դարի հայ ճարտարապետության փայլուն օրինակներից է: Նորավանքը բաղկացած է Սբ. Կարապետ, Սբ. Լուսավորիչ եկեղեցիներից եւ իր ձեւերի կատարելությամբ աչքի ընկնող Սբ. Աստվատծածին կրկնահարկ եկեղեցուց:
Այնուհետև կայցելենք Հնագույն քարանձավ, որը նաև կոչվում է ՛՛Թռչունների քարանձավ՛՛։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից, ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռեւս ուսումնասիրված չէ: Քարանձավի ուսումնասիրություններից գտնվել են մ.թ.ա. 4200-3500 թվականներին վերագրված մետաղյա դանակներ, մրգի սերմեր, հացահատկի մնացորդներ, պարան, ամանեղեն, հագուստ, չորացած խաղող ու սալոր։ Այստեղ է հայտնաբերվել աշխարհում ամենահին՝ ավելի քան 5500 տարեկան կաշվե կոշիկը, մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ, ինչպես նաեւ աշխարհի ամենաառաջին գինեգործարանը։ Ներկայումս այդ գինեգործարանը համարվում է աշխարհում հնագույնը եւ թվագրվում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակին։
Վերջում մենք գինի կհամտեսենք ՛՛Հին Արենի՛՛ գինու գործարանում և երեկոյան կվերադառնանք Երևան։