Ընդհանրացում
Տուրի մեկնարկը 09:00
Տուրի տևողությունը 6-7 ժամ
Գրաֆիկ։ Ապրիլի 15 - Հոկտեմբերի 15
Այսօրվա մեր ուղևորությունը մեզ կտանի Հայոց Այբուբենի Հուշարձանի մոտ։ Հայոց Այբուբենի Հուշարձան։ Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Հայոց գրերը ստեղծվել են 405-406 թթ.-ին եւ մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար: Այն մշակվել է լեզվաբան եւ եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից,որպեսզի Աստվածաշունչը հասանելի դառնա հայերի համար եւ տարածվի Քրիստոնեությունը: Մաշտոցյան այբուբենը ի սկզբանե բաղկացած էր 36 տառերից, որը ամբողջացվել է Միջին Դարերում:
Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպի Արագած լեռը։ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած լեռն է (4095 մ): Քառագագաթ այս հսկան լեռնագնացների ամենասիրած լեռն է եւ ամեն տարի դեպի իր բարձունքներն է գրավում բազմաթիվ արկածասերների: Դեպի հարավային գագաթ տանող ճանապարհին լավագույն հանգրվանը Քարի լիճն է, որը գտնվում է 3250 մ բարձրության վրա: Առանձնապես դյութիչ տեսարան է բացվում ամենավերեւից: Մի կողմից ուրվագծվում են կանաչ հովիտները, կողքից սպիտակին է տալիս հավերժական ձյունը, մի այլ տեղում արծաթազօծվում են Արագածի բազմաթիվ մեծ ու փոքր լճերը, իսկ հեռու մշուշում Արարատյան դաշտի եզրին վեր է հառնում Բիբլիական Արարատը:
Ավելի ուշ կլինենք Ամբերդում։ Միջնադարյան Հայաստանի ամրոցաշինության սկզբունքային գծերն իրենց վառ արտահայտությունն են գտել այս ամրոցում: Կառուցված լինելով բնականորեն լավ պաշտպանված բարձունքի վրա` Ամբերդը երկար ժամանակ ծառայել է որպես ռազմական կարեւոր հենակետ: Աշխարհիկ նշանակություն ունեցող այս ամրոցի բաղկացուցիչ մասն է հանդիսանում 1026 թ. Վահրամ Պահլավունու կողմից կառուցված եկեղեցին:
Ավանդական տոնալան գաթայի պատրաստման արարողությանը մասնակցելուց հետո կվերադառնանք Երևան։
Ցուցադրել քարտեզի վրա
Անձնական տվյալների կանոնակարգը
Անձնական տվյալների կանոնակարգը
Խմբակային տուրը մեկնարկում է յուրաքանչյուր երկուշաբթի` քաղաքի կենտրոնից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։ Հավելավճարի դեպքում`շաբաթվա ցանկացած օր միևնույն տուրը կարելի է պատվիրել որպես անհատական տուր։ Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին մոտ գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով։ Մինչեւ 12 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով http://hopa.am/contact-us։ Ստորև կարող եք ծանոթանալ նաև ամրագրման պայմաններին http://hopa.am/Terms-of-Use։ Տուրը մեկնարկում է Նալբանդյան 96 հասցեից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։
Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :
Ներառումներ
- Տեղի զբոսավարներ/քարտեզներ
- Տրանսպորտ
- Օդորակիչ
- Էքսկուրսիոն օբյեկտների մուտքի տոմսեր
- Անվճար Wi-Fi ինտերնետ ողջ Հայաստանի տարածքում
Բացառումներ
- Ճաշ