Ընդհանրացում
Տուրի մեկնարկը 09:00
Տուրի տևողությունը 11-12 ժամ
Գրաֆիկ։ Մարտի 15 - Նոյեմբերի 15
Այսօր պատրաստվում ենք այցելել Հայոց Այբուբենի Հուշարձան։ Այն կառուցվել է 2005թ.-ին հայոց գրերի ստեղծման 1600 ամյակի առթիվ` հայտնի ճարտարապետ Ջիմ Թորոսյանի նախագծով: Հուշարձանն իրենից ներկայացնում է հայոց այբուբենի 39 զարդաքանդակ տառերը: Հայոց գրերը ստեղծվել են 405-406 թթ.-ին եւ մինչ օրս օգտագործվում են հայոց լեզուն գրավոր ներկայացնելու համար: Այն մշակվել է լեզվաբան եւ եկեղեցական առաջնորդ Մեսրոպ Մաշտոցի կողմից,որպեսզի Աստվածաշունչը հասանելի դառնա հայերի համար եւ տարածվի Քրիստոնեությունը: Մաշտոցյան այբուբենը ի սկզբանե բաղկացած էր 36 տառերից, որը ամբողջացվել է Միջին Դարերում:
Այնուհետև այցելելու ենք Լոռիի Բերդ։ Լոռի բերդը (ХIդ) միջնադարյան ամրոց է, որի պատմության և մշակույթի մասին պատմում են պեղումների ժամանակ հայտնաբերված կենցաղային ու ռազմական իրերը: Չնայած բերդն անխնա կերպով ավերվել է, սակայն պահպանվել են նրա մի քանի հատվածներ, որոնցից ուշագրավ են բաղնիքները և մատուռ-դամբարանը: Բնակելի թաղամասում բացված տներում առանձնանում են պատերի որմնանկարները, որոնք ի տարբերություն ժամանակամերձ ուրիշ հուշարձանների, աշխարհիկ բնույթի են:
Ավելի ուշ կկազմկերպենք այցելություն Հաղպատ և Սանահին վանական համալիրներ։ Սանահինի վանքը գտնվում է Դեբեդ գետի աջ ափին` Լոռու կանաչապատ անկյուններից մեկում: Ճարտարապետական այս բարդ համակառույցը բաղկացած է մի քանի եկեղեցիներից, գրադարան-մատենադարանից, դպրանոցից: Առանձին հիացմունք է առաջացնում Սբ. Աստվածածին եւ Ամենափրկիչ եկեղեցիներն իրար կապող ճեմարանի շենքը, որն ի սկզբանե եղել է ճարտարապետների հմուտ հնարքը, որով նրանք այս երկու եկեղեցիներին հաղորդել են բարձր սեյսմակայունություն:
Սանահինից ոչ շատ հեռու գտնվող Հաղպատն իր որոշակի տեղն ունի հայ ժողովրդի պատմա-մշակութային կյանքում: Այն կառուցվել է Աշոտ Երրորդ Բագրատունու իշխանության տարիներին: Հաղպատի գրատանը տարիներ շարունակ գրվել ու մանրանկարազարդվել են բազմաթիվ մագաղաթներ: 18-րդ դարում այստեղ էր ապրում եւ ստեղծագործում հայտնի բանաստեղծ, աշուղ Սայաթ-Նովան: Իր յուրօրինակ ճարտարապետական մտահղացմամբ հիացնում է Հաղպատի զանգակատունը:
«Գնթունիկ» այցելելուց հետո կարող ենք եզրափակել մեր տուրը և վերադառնալ Երևան։
Ցուցադրել քարտեզի վրա
Անձնական տվյալների կանոնակարգը
Անձնական տվյալների կանոնակարգը
Խմբակային տուրը մեկնարկում է յուրաքանչյուր կիրակի` քաղաքի կենտրոնից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։ Հավելավճարի դեպքում`շաբաթվա ցանկացած օր միևնույն տուրը կարելի է պատվիրել որպես անհատական տուր։ Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին մոտ գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով։ Մինչեւ 12 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով http://hopa.am/contact-us։ Ստորև կարող եք ծանոթանալ նաև ամրագրման պայմաններին http://hopa.am/Terms-of-Use։ Տուրը մեկնարկում է Նալբանդյան 96 հասցեից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։
Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :
Ներառումներ
- Տեղի զբոսավարներ/քարտեզներ
- Տրանսպորտ
- Օդորակիչ
- Էքսկուրսիոն օբյեկտների մուտքի տոմսեր
- Անվճար Wi-Fi ինտերնետ ողջ Հայաստանի տարածքում
Բացառումներ
- Ճաշ