Ընդհանրացում
Տուրի մեկնարկը 10:00
Տուրի տևողությունը 4-5 ժամ
Գրաֆիկ։ Մարտի 1 - Դեկտեմբերի 25
Առաջարկում ենք ուղևորվել Էջմիածին, որտեղ կայցելենք Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները և Մայր Տաճար։ Սբ. Գայանե եկեղեցին Հայաստանի կենտրոնագմբեթ խաչաձեւ տիպի եկեղեցիների զարգացած ու կատարելագործված օրինակն է: Եկեղեցին աչքի է ընկնում իր ճարտարապետական ձեւերի պարզությամբ ու վեհությամբ: Եկեղեցու ավանդատանը թաղված է քրիստոնյա նահատակ Հռիփսիմե կույսը:
Մայր Տաճարից ոչ շատ հեռու Արարատի ճերմակափայլ գագաթների ֆոնի վրա գծագրվում է Գայանե եկեղեցու գմբեթը: Եկեղեցին պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին եւ կառուցվել է 7-րդ դարում: Ըստ ավանդության այն կառուցվել է Գայանե կույսի գերեզմանի վրա, որը նահատակվել է Հայաստանում քրիստոնեություն տարածելու համար:
Էջմիածնի Մայր Տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին եւ աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության եկեղեցին կառուցվել է այն տեղում, որտեղ մատնանշել է Գրիգոր Լուսավորչի երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը: Հենց Մայր տաճարում էլ կմասնակցենք կիրակնօրյա պատարագին և հետո միայն կուղևորվենք Զվարթնոց։ Անձեռակերտ այս տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության եւ խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա` 3 դար շարունակ կանգուն է եղել:
Այսեղ մենք կավարտենք մեր ուղևորությունը և կվերադառնանք Երևան։