ԷՋՄԻԱԾԻՆ, «ԷՋՄԻԱԾՆԻ ԳԱՆՁԵՐԸ»…

place Երևան Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Տուրի մեկնարկը 10:00
Տուրի տևողությունը 4-5 ժամ
Գրաֆիկ։ Մարտի 15 - Նոյեմբերի 15


Առաջարկում ենք ուղևորվել Էջմիածին, որտեղ կայցելենք Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները և Մայր Տաճար։ Սբ. Գայանե եկեղեցին Հայաստանի կենտրոնագմբեթ խաչաձեւ տիպի եկեղեցիների զարգացած ու կատարելագործված օրինակն է: Եկեղեցին աչքի է ընկնում իր ճարտարապետական ձեւերի պարզությամբ ու վեհությամբ: Եկեղեցու ավանդատանը թաղված է քրիստոնյա նահատակ Հռիփսիմե կույսը: 

Մայր Տաճարից ոչ շատ հեռու Արարատի ճերմակափայլ գագաթների ֆոնի վրա գծագրվում է Գայանե եկեղեցու գմբեթը: Եկեղեցին պատկանում է գմբեթավոր բազիլիկ տիպին եւ կառուցվել է 7-րդ դարում: Ըստ ավանդության այն կառուցվել է Գայանե կույսի գերեզմանի վրա, որը նահատակվել է Հայաստանում քրիստոնեություն տարածելու համար:

Էջմիածնի Մայր Տաճարը հիմնադրվել է 4-րդ դարի սկզբին եւ աշխարհի հնագույն եկեղեցիներից է: Ըստ ավանդության եկեղեցին կառուցվել է այն տեղում, որտեղ մատնանշել է Գրիգոր Լուսավորչի երազում հայտնված Աստծո Որդին: Այստեղից էլ առաջացել է Էջմիածին անունը:  

Մայր Տաճարին
կից կայցելենք «Էջմիածնի Գանձերը» թանգարան։ Բազմաթիվ գանձերից են Սուրբ Գեղարդը (տեղադրված արծաթե մասնատուփի մեջ), որը խոցել է Քրիստոսի կողը; Նոյան Տապանի մասունքները (նույնպես տեղադրված մասնատուփում), որն էլ ստեղծվել է 1698թ.-ին, ինչպես նաեւ արվեստի այլ արժեքավոր նմուշներ: Պատմության համաձայն` Նոյան Տապանի մասունքները տրվել են սուրբ Հակոբ Մծբնա հայրապետին IV դարում, քանի որ նա ցանկանում էր բարձրանալ Արարատ լեռան գագաթը, որպեսզի գտներ Նոյան Տապանը: Լեռը բարձրանալուց հետո նա Բարձրյալի ազդեցության ներքո քուն է մտնում, իսկ Տիրոջ հրեշտակը Տապանի մասնատուփը դնում է նրա գլխի տակ: Երազում, հրեշտակը հորդորում է սուրբ Հակոբին արթնանալ, վերցնել մասունքը եւ իջնել լեռան գագաթից: 

Այստեղից կուղևորվենք Զվարթնոց։ Անձեռակերտ այս տաճարը Հայաստանի 7-րդ դարի ճարտարապետների հմտության եւ խիզախ մտահղացման արգասիքն է: Եռահարկ այս շինությունը կառուցված լինելով ընդամենը մի քանի սյուների վրա` 3 դար շարունակ կանգուն է եղել: 

Տուրն ավարտելուց հետո, օրվա երկրորդ կեսին կվերադառնանք Երևան։


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Խմբակային տուրը մեկնարկում է յուրաքանչյուր հինգշաբթի` քաղաքի կենտրոնից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։ Հավելավճարի դեպքում`շաբաթվա ցանկացած օր միևնույն տուրը կարելի է պատվիրել որպես անհատական տուր։ Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին մոտ գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով։ Մինչեւ 12 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով http://hopa.am/contact-us։ Ստորև կարող եք ծանոթանալ նաև ամրագրման պայմաններին http://hopa.am/Terms-of-Use։ Տուրը մեկնարկում է Նալբանդյան 96 հասցեից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։

Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :


Ներառումներ


  •     Տեղի զբոսավարներ/քարտեզներ
  •     Տրանսպորտ
  •     Օդորակիչ
  •     Էքսկուրսիոն օբյեկտների մուտքի տոմսեր
  •     Անվճար Wi-Fi ինտերնետ ողջ Հայաստանի տարածքում

Բացառումներ


  •     Ճաշ    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին