Ընդհանրացում
Տուրի հետաքրքիր տարբերակ յուրահատուկ զգացողությունների սիրահարների համար: Այս անգամ նախ կայցելենք՝
1. Սևանավանք
2. Գոշավանք
3. Այնուհետև կշարունակենք ճանապարհը դեպ Գոշի լիճ,որը գտնվում է Գոշ գյուղից 2,2 կմ հարավ-արևմուտք` հիասքանչ անտառների գրկում:
4. Իսկ վերադարձին կայցելենք նաև զարմանահրաշ Նեղուց վանք: Անվան ընտրությունը հին ավանդույթի համաձայն երկու հիմքեր ունի. առաջինը՝ Նեղուց, իբրև ջրային նեղուց հիշեցնող ճանապարհ անվանումն է, որը կապում է գյուղը վանքի հետ: Եվ երկրորդ տարբերակը՝ ի պատիվ Նեղոս (Նեղուց) Ալեքսանդրացու: