Ընդհանրացում
Այս անգամ մեր նպատակակետը Վայոց Ձորի մարզն է: Առաջին կանգառը կլինի Խոր Վիրապում, այնուհետև Արենիում,
որտեղ էլ կհամտեսենք տարբեր տեսակի գինիներ, իսկ հետո կմեկնենք ճարտարապետության գլուխգործոց Նորավանքը,
որն իր գեղեցկությամբ կգերի բոլորիս:Ճանապարհը շարունակելով` կհասնենք առողջարաններով հարուստ Ջերմուկ քաղաքը:
Կհամտեսենք Ջերմուկ քաղաքի տարբեր ջերմաստիճանի հանքային ջրերը և վերջում կայցելենք
Ջերմուկի հանրահայտ Ջրահարսի Վարսեր կոչվող ջրվեժը:Այսպիսով`
1. Խոր Վիրապ
2. Պարույր Սևակի տուն- թանգարան
3. Արենի, գինու համտեսում
4. Նորավանք
5. Ջերմուկ
Հ.Գ. Պարույր Սևակի տուն- թանգարանի մուտքավճարը 300 դրամ է: