ՍԵՎԱՆԱ ԼԻՃ, ՆՈՐԱՏՈՒՍ, ՀԱՅՐԱՎԱՆՔ,…

place Երևան Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Տուրի մեկնարկը 10:00
Տուրի տևողությունը 6-7 ժամ
Գրաֆիկ։ Մարտի 15 - Նոյեմբերի 15


Այս տուրի ընթացքում կուղևորվենք Սևանա լիճը։ Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող ՍեւանըԿովկասի ամենախոշոր եւ աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Լիճն ունի հրաբխային ծագում եւ շրջապատված է մինչեւ 3000 եւ ավելի մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը եւ բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:

Այստեղ մենք կայցելենք Սևանավանք։ Սեւանավանքը
կառուցվել է 874թ. Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու պատվերով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտ ֆոնի վրա գծագրվող Սբ. Առաքելոց եւ Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:

Հետո կիլինենք Հայրավանքում։ Հայրավանքի եկեղեցին կառուցված է Սեւանա լճի ափին` մի բարձրադիր ժայռաբեկորի վրա: Եկեղեցու վերաբերյալ ճշգրիտ թվագրություն չի պահպանվել, սակայն, ըստ իր կառուցողական լուծումների, այն դասվում է 9-րդ դարի ճարտարապետական կոթողների շարքը: Այս գողտրիկ եկեղեցին կառուցված է կոպտատաշ քարերով եւ արտաքինից ունի պարզ տեսք:​

Տուրի ընթացքում կանգառ կունենանք նաև Նորատուսում։ Խաչքարի արվեստը միջնադարյան հայ մշակույթի ամենայուրօրինակ դրսեւորումն է: Նորատուսը, որ ճշմարտացիորեն համարվում է խաչքարերի անտառ ու բացօթյա թանգարան, իր հովանու ներքո է առել հարյուրավոր խաչքարեր, որոնցից հատկապես ուշագրավ են13-14-րդ դարերին հատուկ ասեղնագործ խաչքարերը: Սա այն եզակի տեղն է, ուր կարելի է բացահայտել խաչքարագործության զարգացումը` իր պատմական ընթացքի մեջ:

Ազգային պարերի ցուցադրությունը դիտելուց հետո միայն կվերադառնանք Երևան և կավարտենք մեր տուրը։ 


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Խմբակային տուրը մեկնարկում է յուրաքանչյուր երկուշաբթի` քաղաքի կենտրոնից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։ Հավելավճարի դեպքում`շաբաթվա ցանկացած օր միևնույն տուրը կարելի է պատվիրել որպես անհատական տուր։ Էքսկուրսիաների ընթացքում Ձեզ կհյուրասիրեն քաղցրավենիք եւ զովացուցիչ ըմպելիքներ, իսկ 6 ժամից երկար տեւող էքսկուրսիաների մասնակիցները հնարավորություն կունենան ճաշել ճանապարհներին մոտ գտնվող ռեստորաններում՝ լրացուցիչ վճարով։ Մինչեւ 12 տարեկան երեխաներին տրամադրվում է 50% զեղչ։ Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել մեզ հետ հետևյալ հասցեով http://hopa.am/contact-us։ Ստորև կարող եք ծանոթանալ նաև ամրագրման պայմաններին http://hopa.am/Terms-of-Use։ Տուրը մեկնարկում է Նալբանդյան 96 հասցեից կամ Ձեր հյուրանոցից (հնարավոր է գործի հավելավճար)։

Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :


Ներառումներ


  •     Տեղի զբոսավարներ/քարտեզներ
  •     Տրանսպորտ
  •     Օդորակիչ
  •     Էքսկուրսիոն օբյեկտների մուտքի տոմսեր
  •     Անվճար Wi-Fi ինտերնետ ողջ Հայաստանի տարածքում

Բացառումներ


  •     Ճաշ    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին