Ընդհանրացում
Տուրի մեկնարկը 10:00
Տուրի տևողությունը 7-8 ժամ
Գրաֆիկ։ Մարտի 15 - Նոյեմբերի 15
Վաղ առավոտյան սկսում ենք մեր տուրը և ուղևորվում ենք Ծաղկաձոր` Հայաստանի ամենահայտնի եւ հյուրընկալ վայրերից մեկը: Սա մեր լեռնային երկրի փոքրիկ այն անկյուններից է, ուր բնության գեղեցկությունն ի հայտ է գալիս իր ամբողջ բազմազանությամբ: Հենց այստեղ էլ մենք կայցելենք Կեչառիս վանքային համալիրը և Ճոպանուղի կնստենք (մեկ կայան)։
Շարունակում ենք մեր տուր դեպի Սևանա Լիճ։ Հայոց լեռնաշխարհի հմայքն ու մարգարիտը հանդիսացող ՍեւանըԿովկասի ամենախոշոր եւ աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա: Լիճն ունի հրաբխային ծագում եւ շրջապատված է մինչեւ 3000 եւ ավելի մետր բարձրության հասնող լեռնաշղթաներով: Գեղեցիկ բնությունը եւ բյուրեղյա թափանցիկ ջուրը հիանալի հանգստի նախապայման են ստեղծում:
Այստեղ այցելում ենք Սևավանավանք։ Չքնաղ տեսարան է բացվում Սեւանա լճի հյուսիս-արեւմտյան մասում, ուր լճի հայելանման մակերեւույթից վեր է հառնում թերակղզին` իր միջնադարյան վանքային համալիրով: Սեւանավանքը կառուցվել է 874թ. Աշոտ Բագրատունու դուստր` Մարիամ իշխանուհու պատվերով: Երկնքի կապույտի ու լճի զմրուխտ ֆոնի վրա գծագրվող Սբ. Առաքելոց եւ Սբ. Աստվածածին եկեղեցիներն անբացատրելի տպավորություն են թողնում դիտողների վրա:
Նավով զբոսանքը Սևանա լճում կազդարարի մեր ուղևորության հաճելի ավարտը։