ԵՐԵՐՈՒՅՔ, ԱՐՈՒՃ, ԴԱՇՏԱԴԵՄ, ԿԱԹՈՂԻԿԵ

place Երևան Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Մեր ճանաչողական էքսկուրսիայի առաջին կանգառը Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Ս. Գրիգոր հրաշակերտ եկեղեցին է: VII դարի կառույցը պատկանում է գմբեթավոր դահլիճ տիպի եկեղեցիներին: Շրջակայքում բացվել են Գրիգոր Մամիկոնյանի պալատի ավերակները: 

Այնուհետև մեկնում ենք Դաշտադեմի հզոր ամրոց: Ամրոցի ներսում պահպանված է միջնաբերդ-դղյակը: Հզոր ամրոցն ունեցել է 2 եկեղեցի: Ամրոցին ծանոթանալուց հետո կայցելենք մոտակայքում գտնվող Ս. Քրիստափոր փոքրիկ, յուրաոճ եկեղեցի (VIIդ.): 

Հաջորդ կանգառը Թալին քաղաքի Ս.Կաթողիկե եկեղեցին է: VIIդ-ի այս վեհաշուք կառույցը բազիլիկ և խաչաձև եկեղեցիների յուրօրինակ զուգորդական նմուշ է: Տաճարի մոտ բացվել են նաև միանավ բազիլիկ եկեղեցու ավերակներ, պալատի մնացորդներ:

Այնուհետև մեր ճանապարհը շարունակում ենք դեպի առեղծվածային Երերույք: Երերույքն ի սկզբանե եղել է հեթանոսական մեհյան, այնուհետև վերակառուցվել է որպես Ս. Կարապետի վկայարան, հետո՝ Ս. Երրորդություն(V-VIդդ): Այն իր տեսակով և չափերով եզակի է:


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Մեկնարկի վայր - Երևանի Կոմիտասի անվան Պետական Կոնսերվատորիա

Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :


Ներառումներ


  •     Տրանսպորտ
  •     Զբոսավարի ծառայությունները

Բացառումներ


  •     Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին