Ընդհանրացում
Տուրի մեկնարկը 10:00
Տուրի տևողությունը 5-6 ժամ
Գրաֆիկ։ Մարտի 1 - Դեկտեմբերի 25
Առաջարկում ենք այցելել Էրեբունի թանգարան, որը կառուցվել է մ. թ. ա. 782 թ. ուրարտական թագավոր Արգիշտի Առաջինի կողմից: 19-րդ դարում սկսվեցին բլրի պեղումները, որոնց ընթացքում հայտնաբերվեց այն սեպագիր արձանագրությունը, ըստ որի այժմյան Երեւանի պատմությունը սկսվում է հենց այստեղից: Բլրի գագաթին գտնվող ամրոցի ավերակներն ու որմնանկարները խոսում են այդ հեռավոր դարերի բարձր գեղարվեստական նվաճումների մասին: Բլրի ստորոտին է գտնվում թանգարանը, որը ցուցադրում է պեղումների ընթացքում հայտնաբերված գտածոները:
Ավելի ուշ կայցելեք հայկական շուկա, որտեղ կարող եք հուշանվերներ գնել Ձեր ընկերների և բարեկամների համար։ Այնուհետև Ձեզ կտանեն ՛՛Մեգերյան Կարպետ՛՛ գորգերի գործարան, որպեսզի տեսնեք մի շարք հնագույն գորգերի հավաքածուներ, որոնք պատկանում են Մեգերյան ընտանիքի մասնավոր հավաքածուին։
Նախքան տուրի ավարտը կկազմակերպվի փոքրիկ էքսկուրսիա դեպի ՛՛Արարատ՛՛ կոնյակի գործարան։ Այստեղ կծանոթանաք կոնյակի արտադրման և պատրաստման եղանակին, ինչպես նաև կհամտեսեք Արարատ կոնյակի տարբեր տեսակներ։