Երեկոյան Վիեննա

place Vienna Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Այս էքսկուրսիայի ժամանակ Վիեննան Ձեզ կներկայանա այլ կերպարով: Արդեն սովորական դարձած Օպերայի, Հոֆբուրգի, Թանգարանային հրապարակի, Խորհրդարանի, Քաղաքապետարանի շենքերը գիշերային լուսավորության ժամանակ կվերածվեն  հեքիաթային պատկերների: Զվարճանքի և ատրակցիոնների պարկ Պրատեր այցելությունը կլրացնի երազկոտության պատկերը և ավստրո-հունգարական կայսրերի դարաշրջանի թեթև նոստալգիան: Այնուհետև կբարձրանանք Կալենբերգ լեռ, որտեղից բացվում է սքանչելի տեսարան դեպի Վիեննա: Քաղաքը կլինի ինչպես ափի վրա: Բայց ոչ միայն զարմանահրաշ տեսարաններն են գրավում բազմաթիվ զբոսաշրջիկների: Հենց այստեղ, քաղաքի տարածքում տարածվել են խաղողի կանաչ այգիները: Ծրագիրը կավարտվի ավանդական վիեննական գինու ռեստորանում` հոյրիգերեում, որտեղ Դուք կկարողանաք համտեսել ավստրիական խոհանոցի ուտեստներ և տեղի գինեգործների արտադրած գինիներ:


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Սկիզբը 18:30, տևողությունը 4 ժամ: Ուշադրությու՛ն: Էքսկուրսիան իրականացնող ընկերությունն իրավունք է վերապահում արտակարգ իրավիճակներում կամ այլ չնախատեսված դեպքերում չիրականացնել վերը նշված էքսկուրսիոն ծրագիրը կամ մտցնել որոշակի փոփոխություններ ծրագրում ինչի մասին հաճախորդները նախապես տեղյակ կպահվեն ուշ քան կատարումից 24 ժամ առաջ և այդ դեպքում բոլոր հաճախորդներին կառաջարկվեն այլընտրանքային տարբերակներ կամ անվճար չեղարկում: Էքսկուրսիայի ժամանակ պետք է ունենալ` անձնագիր, վիզա, ապահովագրություն:

Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :


Ներառումներ


  •     Զբոսավարի ծառայությունները
  •     Տրանսֆեր

Բացառումներ


  •     Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին