Վահաու դաշտավայր

place Vienna Ցուցադրել քարտեզի վրա

Share
Tweet
Pin
Email
Share
Share
Share

Ընդհանրացում

Ավստրիայի տարածքում Դանուբյան գեղեցկագույն վայրերով այս հետաքրքիր էքսկուրսիայի ժամանակ Դուք կանցնեք Վահաու դաշտավայրով` Եվրոպայի ամենահայտնի և գեղատեսիլ գինու դաշտավայրերից մեկով, որտեղ մարդկային ձեռքերի ստեղծագործությունը համահունչ կերպով ձուլվում է բնության ուժերի հետ: Բնության սքանչելի տեսարանների կողքին Դուք կտեսնեք հրաշալիորեն պահպանված փոքրիկ քաղաք Դյուրնշտայնը իր միջնադարյան փողոցներով, ավգուստինյան վանքը, ինչպես նաև Դյուրնշտայն նույնանուն ամրոցը, որի հետ կապված է հետաքրքիր լեգենդ Անգլիայի թագավոր Ռիչարդ Առյուծասիրտի բանտարկման մասին: Էքսկուրսիայի հաջորդ փուլում Ձեզ սպասում է բենեդիկտոսյան վանք Մելկը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, հայտնի է նաև որպես «Ավստրիայի օրրան», չէ որ հենց այստեղ 10-րդ դարի վերջին ստեղծվեց Ավստրիական պետությունը:  Թանգարանի այցելությունից հետո Դուք կհայտնվեք անչափ հարուստ գրադարանում, որը հայտնի է Ավստրիայի սահմաններից դուրս, ինչպես նաև կկարողանաք այցելել ամենագեղեցիկ ներքին հարդարանք ունեցող եկեղեցիներից մեկը: Այնուհետև, Վահաու դաշտի գեղատեսիլ տեսարաններով կտեղափոխվեք „LOISIUM“ գինու թանգարան, դրան կից դիզայն-հյուրանոց, որը նախագծել է ողջ աշխարհում հայտնի ճարտարապետ Սթիվեն Հոլլը: LOISIUM գինու թանգարանով էքսկուրսիան կսկսվի 900-ամյա նկուղների այցելությունից: Միստիկ, առեղծվածային լաբիրինթոսը հրավիրում է Ձեզ արտասովոր զբոսանքի գինու մասին պատմություններով:  Ինչպես ամռանը, այնպես էլ ձմռանը  այստեղ նույն ջերմաստիճանն է` մոտ 10 °C: Ճանապարհի մոտավորապես կեսից այն անցնում է գինեգործի բակով, որտեղ կարելի է իմանալ, թե 100 տարի առաջ ինչպես էին ապրում այն մարդիկ, ում համար գինեգործությունն իրենց կյանքի հիմնական զբաղմունքն էր:  
90-րոպեանոց էքսկուրսիայի ավարտին հյուրերին սպասում է այցելություն գինետուն: Այստեղ կարելի է համտեսել և գնել տեղական գինիները, սովորական դասական տարբերակներ, արտասովոր նորություններ կամ հայտնի լավագույն գինիները: Ժամանակակիցի, պատմության և բնության հիասքանչ ներդաշնակ համադրություն:


Ցուցադրել քարտեզի վրա

Անձնական տվյալների կանոնակարգը

Անձնական տվյալների կանոնակարգը

Սկիզբը 09:00, տևողությունը 8 ժամ: Ուշադրությու՛ն: Էքսկուրսիան իրականացնող ընկերությունն իրավունք է վերապահում արտակարգ իրավիճակներում կամ այլ չնախատեսված դեպքերում չիրականացնել վերը նշված էքսկուրսիոն ծրագիրը կամ մտցնել որոշակի փոփոխություններ ծրագրում ինչի մասին հաճախորդները նախապես տեղյակ կպահվեն ուշ քան կատարումից 24 ժամ առաջ և այդ դեպքում բոլոր հաճախորդներին կառաջարկվեն այլընտրանքային տարբերակներ կամ անվճար չեղարկում: Էքսկուրսիայի ժամանակ պետք է ունենալ` անձնագիր, վիզա, ապահովագրություն:

Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :


Ներառումներ


  •     Զբոսավարի ծառայությունները
  •     Տրանսֆեր

Բացառումներ


  •     Ուտելիք, խմիչքներ    
  •     Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը    

Խնդրում ենք հաշվի առնել : Եթե կարծիք եք հրապարակել, ապա չեք կարող այն ջնջել կամ փոփոխել

Ավելացնել նախընտրություններին