









Ընդհանրացում
Միջնադարյան հնագույն քաղաք է, որն ունի ավելի քան 1800 տարվա պատմություն: Սա քաղաք է, որտեղ քարերը դեռ հիշում են Հռոմի երկաթե լեգիոնների արշավը, խաչակիրների ֆանատիկ ձգտումները, ովքեր այստեղ էին հավաքվել, որպեսզի գնան փրկելու Երուսաղեմը, Նապոլեոնին ողջունող ֆրանսիական գվարդիացիներին:
Սբ. Պետրոսի տաճարը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում, հանդիսանում է քաղաքի ճարտարապետության գլուխգործոցը և դասվում է Բավարիայի գոթական ամենագեղեցիկ եկեղեցիների շարքին: Պահպանվել են 14-րդ դարի վիտրաժներ, փակ պատկերասրահներում շինության ծայրերում 2 հնագույն ռոմանական մատուռներ` Բոլոր Սրբերի և Սբ. Ստեֆանի, ինչպես նաև 15-րդ դարի որմնանկարներ: Հին Եպիսկոպոսական պալատում գտնվող տաճարի գանձարանում պահպանվում են 11-20-րդ դարերի թանկարժեք զարդեր և տեքստիլ արտադրանքներ:
Ռեգենսբուրգի ևս մեկ տեսարժան վայրերից է 300-մետրանոց Քարե կամուրջը: Այդպիսի երկարության առաջին քարե կամուրջն է: Միջնադարում այն համարվում էր շինարարական արվեստի հրաշք և 800 տարվա ընթացքում Ռեգենսբուրգում եղել է միակ կամուրջը Դանուբի վրայով: Այն Գերմանիայի տարածքում պահպանված ամենահին կամուրջն է: Այստեղից բացվում է հիասքանչ տեսարան դեպի քաղաք: Քարե կամուրջի մոտ է գտնվում հայտնի Պատմական երշիկի խոհանոցը, որն այստեղ առաջացել է 12-րդ դարի սկզբին, և տեղացիների պնդմամբ, կամուրջի շինարարների համար ծառայում էր որպես ճաշարան:
Սուրբ Աստվածամոր հին կապելլան արտաքնապես տարբերվող չէ, սակայն ներսում թաքնված է ռոկոկո ոճով հիասքանչ սրահ` 18-րդ դարի արվեստի գլուխգործոց: Եկեղեցում է պահպանվում հրաշագործ սրբապատկեր, որը որոշ աղբյուրների պնդմամբ պատկերվել է Առաքյալ Լուկայի կողմից:
Ռեգենսբուրգը վայր է, որտեղ պատմություն է կերտվել: Համենայն դեպս Եվրոպական պատմություն: Հենց այստեղ Հին Ռատուշայի շենքում, ավելի քան հարյուր տարի գտնվում էր Սուրբ Հռոմեական կայսրության ռեյխսթագը, այստեղ էին թագադրվում նրանց իշխանները և ստորագրվում էին միջազգային համաձայնագրերը: Մի խոսքով, Ռեգենսբուրգում պատմությունը հանդիպում է ամեն քայլում: 2006 թվականից քաղաքը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:
Ցուցադրել քարտեզի վրա
Անձնական տվյալների կանոնակարգը
Անձնական տվյալների կանոնակարգը
Սկիզբը 06:50, տևողությունը 13 ժամ: Ուշադրությու՛ն: Էքսկուրսիան իրականացնող ընկերությունն իրավունք է վերապահում արտակարգ իրավիճակներում կամ այլ չնախատեսված դեպքերում չիրականացնել վերը նշված էքսկուրսիոն ծրագիրը կամ մտցնել որոշակի փոփոխություններ ծրագրում ինչի մասին հաճախորդները նախապես տեղյակ կպահվեն ուշ քան կատարումից 24 ժամ առաջ և այդ դեպքում բոլոր հաճախորդներին կառաջարկվեն այլընտրանքային տարբերակներ կամ անվճար չեղարկում: Էքսկուրսիայի ժամանակ պետք է ունենալ` անձնագիր, վիզա, ապահովագրություն:
Վճարման տարբերակներ
Credit Card - Wire Transfer -
Օրեր : 1 | Գիշեր : 0 | Ժամեր :
Ներառումներ
- Զբոսավարի ծառայությունները
- Տրանսֆեր
Բացառումներ
- Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը









