Ընդհանրացում
Մոցարտի հայրենիքը, բարոկկո ոճի մարգարիտը, ավստրիական կայսրերի ամառային նստավայրը, համաշխարհային մակարդակի մշակութային մայրաքաղաք` այս ամենը Զալցբուրգ քաղաքն է, Եվրոպայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Զալցբուրգը համանուն դաշնային հողի մայրաքաղաքն է: Այն գտնվում է երկրի հյուսիս-արևելյան հատվածում և սահմանակից է Գերմանիային: Քաղաքը տեղակայված է Ալպերում` Զալցախ գետի երկու ափերին: Այն Ավստրիայի մեծությամբ 4-րդ քաղաքն է 145000 բնակչությամբ:
Օր 1
Դուք կտեղափոխվեք ալպիական ամենահետաքրքիր քաղաքներից մեկը` Զալցբուրգ, Մոցարտի հայրենիք և երաժշտության Եվրոպական մայրաքաղաք: Գիդի հետ զբոսանքով էքսկուրսիայի ժամանակ կծանոթանաք անմոռանալի Հին քաղաքին` նեղ ու գեղեցիկ փողոցներին, շքեղ հրապարակներին և մեծագույն տաճարներին:
Օր 2 Սվարովսկի հախճապակյա աշխարհ + Հերրենկիմզե
Հյուրանոցում նախաճաշելուց հետո կտեղափոխվենք Սվարովսկի հախճապակյա աշխարհ: Տիրոլ երկրամասի մայրաքաղաքից` Ինսբրուկից ոչ այնքան հեռու` Վատտենս քաղաքում, ստորգետնյա քարանձավում ամեն օր ծաղկում են Հախճապակյա մոլորակի հեքիաթները, ինչի շնորհիվ ողջ աշխարհից հարյուր հազարավոր այցելուները զգում են այդ բյուրեղների կախարդական ուժը: Սվարովսկի Հախճապակյա Աշխարհը անկրկնելի պատրանք է, թափանցիկ հախճապակու մեջ գերբնական լույսի հիպնոտիկ խաղ, որն իր մաքրությամբ շատ ավելի է նման ալմաստի:
Ինքը քարանձավ-թանգարանը իրենից ներկայացնում է սենյակների լաբիրինթոս, որոնք միմյանց հետ կապված են նեղ միջանցքներով և աստիճաններով: Մուտքը «պահպանում է» հսկա արձանը բյուրեղյա կանաչ աչքերով: Հսկայի բերանից ջրվեժ է թափվում: Լուսարձակների լույսը, անդրադառնալով արձանի վրա, փոքրիկ ծիածան է առաջացնում և թվում է, թե ջրվեժը պատրաստված է բյուրեղներից:
Ստորգետնյա գանձարան է տանում ապակյա թունել: Դրա պատերին փորագրված են մեծագույն գրողների բանաստեղծություններ` Շեքսպիրի, Գարսիա Լորկայի, Գյոթեի…, որոնք պարունակում են գոնե մեկ բառ, որը թարգմանաբար նշանակում է «բյուրեղ»: Սա բանալի բառ է: Այն ուղեկցում է հաճախորդներին յուրաքանչյուր թանգարանային սրահում: Խանութում կարելի է ձեռք բերել Սվարովսկիի արտադրանքները արտադրական գնով:
Այնուհետև մեզ է սպասում Հերրենկիմզեե ամրոցը` բավարական Վերսալը Մյունխենի մոտ: Լյուդվիգ 2-րդ Վիտտելսբախը ողջ աշխարհում հայտնի է որպես յուրօրինակ միապետ, որն Ալպերում կառուցել է հեքիաթների և երևակայությունների աշխարհ: Այսպես Կիմզեեի զմրուխտյա լճի շուրջը Լյուդվիգ 2-րդը կառուցել է ամենաթանկ և շքեղ պալատը երբևէ իր կառուցածներից: Լյուդվիգ 2-րդը Հերրենկիմզեն կառուցել է որպես Վերսալի կրկնօրինակ, հարգանքի տուրքը մատուցելու իր կուռքի` ֆրանսիացի թագավոր Լյուդովիկոս 14-րդին, բայց այն ինչ իրեն հաջողվեց իրականում ստեղծել, անհամեմատ ավելի ուժեղ տպավորություն է թողնում, քան Բուրբոնյան օրիգինալը. գլխավոր ննջասենյակը 19-րդ դարի ամենաթանկ է սենյակն է, ներքին հարդարանքի ճենապակյա իրերը Մեյսենյան ճենապակու գործարանի արտադրանքն են (ի դեպ, այս պատվերը մինչ այժմ համարվում է այս գործարանի կողմից իր գոյության ընթացքում երբևէ ստացած մեկանգամյա ամենամեծ պատվերը): Ոսկե հայելային պատկերասրահը, Պատերազմի և Խաղաղության սրահները, աննկարագրելի ճոխությամբ Գլխավոր Բուդուարը, Ճենապակյա սրահը և շատ այլ սրահներ խորը տպավորություն են թողնում:
Ցուցադրության մասն է հանդիսանում «թագավոր-հեքիաթասացի»` Լյուդվիգ Բավարացու թանգարանը պալատի հարավային թևում:
Մի փոքր ազատ ժամանակից հետո տեղափոխություն Պրահա:
Ցուցադրել քարտեզի վրա
Անձնական տվյալների կանոնակարգը
Անձնական տվյալների կանոնակարգը
Երեք հոգանոց սենյակի ամրագրում հնարավոր չէ: Ուշադրությու՛ն Էքսկուրսիան իրականացնող ընկերությունն իրավունք է վերապահում արտակարգ իրավիճակներում կամ այլ չնախատեսված դեպքերում չիրականացնել վերը նշված էքսկուրսիոն ծրագիրը կամ մտցնել որոշակի փոփոխություններ ծրագրում ինչի մասին հաճախորդները նախապես տեղյակ կպահվեն ուշ քան կատարումից 24 ժամ առաջ և այդ դեպքում բոլոր հաճախորդներին կառաջարկվեն այլընտրանքային տարբերակներ կամ անվճար չեղարկում: Էքսկուրսիայի ժամանակ պետք է ունենալ` անձնագիր, վիզա, ապահովագրություն:
Վճարման տարբերակներ
Credit Card - Wire Transfer -
Օրեր : 2 | Գիշեր : 1 | Ժամեր :
Ներառումներ
- Գիշերակաց 3-4* հյուրանոցում
- Նախաճաշ
- Զբոսավարի ծառայությունները
- Տրանսֆեր
Բացառումներ
- Էքսկուրսիայի օբյեկտների մուտքի տոմսերը